HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ / ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008

 
 

ԽԱՌՆՎԱԾՔԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԻՐԵԼԻ ԾԱՂԿԻ


Ծաղիկների կախարդական շնորհը նրանց գեղեցկությունն է, իսկ գեղեցկության ուժը հրաշքներ է գործում: Հարաբերվելով բնության այս հիասքանչ էակների հետ` մարդը դառնում է ավելի բարի, քնքուշ, հոգեպես հարուստ: Միաժամանակ, ծաղիկները մարդկանց միջև փոխհարաբերությունների լավագույն միջնորդներն են: Նրանք մեզ անընդմեջ ուղեկցում են մեր կյանքի ճանապարհին` նվիրելով ուրախություն, մարմնավորելով սերն ու ուշադրությունը: Մարդիկ շատ հաճախ են օգտվում ծաղիկների մեղմ, վստահելի, ռոմանտիկ լեզվից, որպեսզի բացատրվեն առանց խոսքերի:

Եվ, ընդհանրապես, ծաղիկները շատ բան կարող են ասել մարդու մասին. պատահական չէ, որ մենք նախընտրում ենք այս կամ այն ծաղիկը, իսկ մեկ այլը` բոլորովին չենք սիրում: Եվ հարցն այստեղ բույրը չէ, ոչ էլ երանգը կամ ձևը, այլ` հոգուն մոտ լինելը: Այո, այո, հիմնվելով այն հանգամանքի վրա, թե ինչ ծաղիկ է նախընտրում մարդը` կարելի է դատել նրա բնավորության մասին: Եկեք փորձենք:

Վարդ

Այս ծաղիկը սիրում են ակտիվ, ինքնավստահ ու ինքնաբավ մարդիկ: Նրանք կարողանում են սիրել իրենք իրենց ու սեր նվիրել, քանի որ վարդը գեղեցկության ու սիրո ամենահայտնի խորհրդանիշն է: Իր ողջ կեցվածքով վարդն արտահայտում է ներդաշնակություն ու խաղաղություն: Այդպիսին են նաև վարդի երկրպագուները. նրանք հոգեպես կայուն են ու, որպես կանոն, կայուն կյանք են վարում: Նրանք ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա, անիրական բաների ետևից չեն ընկնում, այլ ապրում են իրական աշխարհում, որում գնահատում են հարմարավետությունն ու իրերի հաստատված կարգը: Վարդի սիրահարների շարքերում շատ են ամբիցիոզ, համառ ու որոշ առումով ագրեսիվ մարդիկ: Ամեն պարագայում վարդը միշտ կարողանում է պաշտպանել ինքն իրեն ու երբեք հեշտ չի հանձնվում: Նման մարդիկ անկասկած վառ դրսևորումներով, կամային ու կրքոտ անհատներ են: Վարդը հասկանալի նախանձ է առաջ բերում այլոց մոտ, այնպես որ նրա շուրջ միշտ ինտրիգներ են հյուսվում, նրան միշտ փորձում են դուրս մղել իր օրինական տեղից, զրկել մրցանակից: Ի վերջո, վարդը շատ անմատչելի է:

Կակաչ

Բարակ ոտիկի վրա կանգնած այս ակնահաճո բաժակը զարմանալիորեն ճկուն և պլաստիկ խառնվածքների ծաղիկն է: Նրանք չեն ճկվում կյանքի դժվարությունների ազդեցության ներքո և ուժեղ էներգետիկ պոտենցիալ ունեն: «Կակաչը» թեթև է շփումներում, սակայն ոչ ոք չգիտի նրա իրական ծրագրերի ու մտահղացումների մասին. իր ողջ թվացյալ պարզությամբ հանդերձ նա մարդ-հանելուկ է: Մի բան ակնհայտ է. հոգու խորքում նա միշտ ավելի բարվոք կյանքի հույս է փայփայում: Եվ այդ անմար հավատը նրան ուժ է հաղորդում, որպեսզի կանգուն մնա կյանքի մատուցած դառնությունների դեմ ու ժամանակ առ ժամանակ բավարարվի քչով: Կակաչը սիրող կինը շատ եռանդուն է: Նա մեծ կարծիք ունի իր մասին: Շատ ջանք է հարկավոր նրա կողմից ընդունված լինելու համար: Նման կանանց ամուսինները, որպես կանոն, դժբախտ են լինում:

Մեխակ

Շատ բազմանշանակ ծաղիկ է: Մի կողմից այն պաշտոնական, գործարքային ծաղիկ է, և շատ հաճախ այն նախընտրում են դիպլոմատիայի և ֆորմալ փոխհարաբերությունների վարպետները, որոնք ձգտում են ամեն կերպ թաքցնել իրենց էությունը: Մյուս կողմից մեխակի կեցվածքը` իր այդ բարակ, ամուր ոտիկով ու սեթևեթող ծաղկաբույլով, ինչ որ հրապուրիչ բան ունի իր մեջ: Պատահական չէ, որ այս ծաղիկը գերադասող մարդիկ հաճախ բոլոր շփումներից իրենց համար առավելագույն օգուտ քաղող հմուտ խաբեբաներ են լինում: Միևնույն ժամանակ, մեխակի պես շիտակ խառնվածք ունեցող մարդ շատ դժվար է գտնել: Եվ նման հատկանիշը շրջապատողներին բոլորովին դուր չի գալիս: Ցավոք, «մեխակն» իրենը պնդում է նույնիսկ այն դեպքում, երբ ուժն իր կողմից չէ: Այս ծաղիկը դուր է գալիս նաև իրատես, աբստրակտ մտքերով իրենց գլուխը չծանրաբեռնող մարդկանց:

Խոլորձ

Մեր պայմաններում մենք խոլորձը տեսնում ենք իր բնական պայմաններից անջատված, հաճախ` առանց ցողունի` պլաստիկե տուփի մեջ թաքնված: Նման էկզոտիկան գրավում է, անկասկած, իրենց տարօրինակություններն ու քմահաճույքներն ունեցող բարդ և յուրօրինակ խառնվածքներին: Նրանք ընդունակ չեն հաճույք ստանալ պարզ, մատչելի միջոցներով և ամեն ինչում հատուկենտություն են փնտրում: Հնարավոր է, որ դրա պատճառը կյանքից անբավարարվածության խորին զգացումն է:

Յասաման և դաշտային ծաղիկներ

Այս ծաղիկները նախընտրում են իրենց զգացմունքներում զուսպ մարդիկ: Ինչևէ, այս արտաքուստ խստությունը գուցեև հիվանդագին ինքնասիրության հակառակ երեսն է: Անբարենպաստ պայմաններում նրանք կարող են ամփոփվել իրենք իրենց մեջ, օտարվել կյանքից: Հաճախ են հիասթափություններ ապրում ու կատարելության են ձգտում վայրի բնության մեջ: Յասամանի սիրահարները ինչ-որ բանով նման են մանուշակի սիրահարներին. նրբազգաց են, հարուստ ներաշխարհ ունեն և խորունկ տագնապ, որն իրենք էլ հազիվ թե գիտակցեն: Նպատակներին հասնելու հարցում նրանց հաճախ պակասում են եռանդն ու համառությունը: Ամեն դեպքում, նրանք ձգտող են: Յասամանի սիրահարները սիրով օգնում են ուրիշներին:

Քրիզանթեմ

Քրիզանթեմը չափից ավելի է մեկուսանում կյանքից, ներփակվում ինքն իր մեջ, այդ պատճառով նրան հասկանալը շատ դժվար է և սիրելն էլ հեշտ չէ, ինչպես սովորաբար լինում է այնպիսի մարդկանց հետ, որոնք իրենք չեն կարողանում իրենց սիրել:

Շուշան

Պատահական չէ, որ այս ծաղիկը դարձել է թագավորական հերալդիկայի տարրերից մեկը: Մարդկանց շարքերում ևս «շուշանն» իրեն թագուհի է զգում: Այս ծաղիկը նախընտրում են սեփական արժանապատվության վառ զգացումով, ինքնավստահ մարդիկ: Նրանք եռանդուն են, հպարտ, երբեմն` նույնիսկ մեծամիտ ու գոռոզ: Նրանք ինչ-որ աննկատ հրապույր ունեն: Նրբազգաց են: Շուշանի բացասական հատկություններից է ուրիշի կարծիքի անտեսումը. նա ընդունակ չէ ինքնաքննադատության, փոխարենը` ինքնավստահության ավելցուկ ունի: Ի դեպ, նման մարդիկ պետք է որ դիմակահանդեսի, խաբեության, սիրաբանելու հակում ունենան:

_________________________

Աղբյուրը` http://tests.rin.ru

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign