| |
|
ՕԾԱՆԵԼԻՔՆ ԸՆՏՐՈՒՄ
ԵՆՔ... ԱՉՔԵՐՈՎ |
|
Օծանելիքի ընտրությունը շատ նուրբ գործ
է: Արդյոք միշտ ենք մենք ճիշտ ընտրում այն բույրը, որն իրոք
համապատասխանում է մեր կազմվածքին, խառնվածքին ու մաշկի տեսակին?
Մասնագետներն առանձնացնում են ութ խմբեր, որոնցից յուրաքանչյուրին
խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ որոշակի գույնի, հագուստի ձևի
ու բույրի: Թե որ խմբի մեջ եք մտնում դուք, կարող եք պարզաբանել
հետևյալ թեստի միջոցով: Ի դեպ, ձեզ կօգնի կողմնորոշվել ոչ թե ձեր
հոտառության օրգանը` քիթը, այլ` աչքերը:
Ուշադիր դիտեք հետևյալ նկարները` առանց
կարդալու դրանց դիմաց գրված տեքստը, և ընտրեք դրանցից մեկը, որը ձեզ
մյուսներից ավելի է դուր գալիս: Ընտրությունը կատարելուց հետո կարող եք
կարդալ տվյալ նկարի դիմաց գրված բացատրությունը:
 |
|
Դուք խելամիտ, լուրջ և,
միևնույն ժամանակ, արկածներ սիրող մարդ եք:
Ձեզ հարմար են այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք
են "Obsession"-ը (Calvin Klein), Youth Den-ը
(Estee Lauder):
Այդ բույրերը նախընտրում են
Իզաբելլա Ռոսսելինին, Մերիլ Սթրիփը: |
| |
|
|
 |
|
Դուք ուժեղ կամք ունեք, սեփական
արժանապատվության խիստ զարգացած զգացում:
Չնայած դրան` դուք հաճախ տարերայնորեն եք գործում:
Ձեր այդ հատկություններին համապատասխանող
բույրերն են "Cristalle"-ը (Chanel)
և "Helston 4711"-ը:
Այս հարցում ձեր ճաշակը
համընկնում է հռչակավոր Թինա Թերների ճաշակին: |
| |
|
|
 |
|
Նման նկարը նախընտրում են
կենսուրախ, զվարթ և շատ հետաքրքասեր մարդիկ:
Նրանք, որպես կանոն, նախընտրում են
մրգա-ծաղկային բույրեր, ինչպիսիք են "Escale"-ը
(Calvin Klein), "Fleur d'Interdif"-ը:
Այս բույրերի սիրահարն է Մադոննան: |
| |
|
|
 |
|
Դուք անուղղելի երազող եք, ռոմանտիզմի «վերջին մոհիկանը» մեր
քաոսային դարաշրջանում:
Ձեզ դուր են գալիս քաղցր արևելյան ծաղկային բույրերը,
մասնավորապես` "Wings"-ը
(Giorgio Beverly Hills) և "Tresor"-ը
(Lancome):
Մի վհատվեք, ձեր
նախապատվություններում դուք միայնակ չեք, դրանք ձեզ հետ կիսում
է Ջուլիա Ռոբերթսը: |
| |
|
|
 |
|
Կասկած չկա, որ այս նկարը
կընտրի դասականորեն էլեգանտ, փոքր-ինչ սառը կինը:
Նրա իմիջին հատուկ բույրերն են "Caleche"-ն
(Hermes) ու "White linen"-ը
(Estee Lauder), որոնց իր
նախապատվությունն է տալիս նաև Կատրին Դենյովը: |
| |
|
|
 |
|
Այստեղ ևս երկու կարծիք լինել
չի կարող. նման նկարը կհավանեն միայն դինամիկ, ակտիվ,
անհանգիստ մարդիկ:
Նրանց ներդաշնակում են թարմ խոտի և ծաղիկների
բույրով օծանելիքները, ինչպիսիք են` "Anais Anais"-ը
(Cacharel) կամ
"Can de Patou"-ն:
Թերևս արդեն գուշակեսիք, որ այդ
բույրերն է նախընտրում կտրուկ փոփոխությունների սիրահար Շերը: |
| |
|
|
 |
|
Դուք նույնքան ներդաշնակ ու
բնական եք, որքան և այն հողը, որի վրա ամուր կանգնած եք ձեր
երկու ոտքերով:
Նախընտրում եք ամենագեղեցիկ
ծաղկի` վարդի բույրը: |
| |
|
|
 |
|
Սա ուժեղ և անկախ կնոջ
ընտրությունն է:
Ձեր խառնվածքին համապատասխանում են "Justice"
դիմափոշու բույրը, "Passion"-ը
(Էլիզաբեթ
Թեյլորից): |
Աղբյուրը`
www.testmix.ru |
|