HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ / 2008 ՆՈՅԵՄԲԵՐ

 
 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԾԻԾԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ


Ժեստերի լեզվի գիտակները պնդում են, որ ծիծաղելու ձևը շատ բան կարող է ասել կոնկրետ մարդու մասին: Հետաքրքրեց? Իսկ ինչպես եք ժպտում դուք?

Երբ ժպտում եք, ձեռքով փակում եք բերանը

Դուք փոքր-ինչ երկչոտ եք ու մի քիչ էլ անինքնավստահ: Հաճախ եք ամաչում տարբեր բաներից, նախընտրում եք մնալ ստվերում և շատ աչքի չընկնել: Խորհուրդ. շատ մի տարվեք ինքնավերլուծությամբ ու չափից ավելի ինքնաքննադատությամբ:

Ծիծաղելիս ետ եք գցում գլուխը

Ակնհայտորեն դուք միամիտ եք ու դյուրահավատ: Միևնույն ժամանակ, բազմակողմանի խառնվածք ունեք: Հաճախ անսպասելի արարքներ եք կատարում` համաձայնեցնելով դրանք միմիայն ձեր զգացմունքների հետ: Թերևս արժե, որ ավելի շատ բանականության հիմքի վրա գործեք:

Ժպտալիս ձեռքով դիպչում եք դեմքին

Դուք ամենայն հավանականությամբ երազկոտ եք ու սիրում եք թռչել երևակայության թևերով: Դա, իհարկե, վատ չէ, բայց միթե արժե այդպես նպատակաուղղված կերպով ձգտել իրագործել այն երազանքները, որոնք հաճախ բոլորովին իրատեսական չեն? Ավելի սթափ եղեք ու ավելի իրատեսաբար մոտեցեք կյանքի պրոբլեմներին:

Ծիծաղելիս կնճռոտում եք քիթը

Ձեր զգացմունքներն ու հայացքները արագ փոխվում են: Զգացմունքային ու, երևում է, քմահաճ անձնավորություն եք: Հեշտությամբ տրվում եք պահի տրամադրությանը, ինչը բարդություններ է ստեղծում թե ձեր, թե շրջապատողների համար:

Ծիծաղում եք բարձր, բաց դեմքով

Բարեսիրտ, քաղաքավարի անձնավորություն եք, սովոր եք հարմարվել իրավիճակին և մարդկանց: Ձեր զգացմունքներն ու արարքները միշտ հսկողության տակ են: Հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկին նեղացնեք կամ տխրեցնեք:

Ծիծաղելիս բռնում եք կզակը

Այս շարժումը վկայում է հավասարակշռվածության, ինքնավստահության, խելքի մասին: Գործարար եք ու համառ` հաճախ ավելի, քան պետք է: Նման իրավիճակներում փորձեք կողքից նայել ինքներդ ձեզ:

Ծիծաղելու որոշակի ձև չունեք

Դուք հավանաբար պատկանում եք այն անհատների թվին, որոնք միշտ և ամեն հարցում հիմնվում են առաջին հերթին սեփական կարծիքի և դատողության վրա` հաճախ անտեսելով այլոց տեսակետները: Դա թերևս շատերին դուր չի գալիս:

_________________________

Աղբյուրը` http://tests.rin.ru

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign