HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ / 2009 ՀՈԿՏԵՄԲԵՐ

 
 

ԱՋ ԿԻՍԱԳՈՒՆԴ - ՁԱԽ ԿԻՍԱԳՈՒՆԴ. ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ


Ձեր առջև աղջկա սիլուետ է: Ուշադիր նայեք նկարին:

Ինչ եք կարծում, աղջիկը պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, թե հակառակ?

Իրականում սա տեսողական խաբկանք է: Հայացքը սևեռելու և կենտրոնանալու դեպքում կարելի է ստիպել, որ աղջիկը սկսի պտտվել հակառակ ուղղությամբ, ինչպես էլ որ նա սկզբում պտտվելիս լիներ ըստ ձեզ: Սակայն թեստի արդյունքի տեսանկյունից կարևոր է հենց առաջին տպավորությունը:

Մասնագետները պնդում են, որ.

1. Եթե ձեզ թվում է, որ աղջիկը պտտվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, ուրեմն առավել զարգացած է ձեր ուղեղի ձախ կիսագունդը: Այն պատասխանատու է տրամաբանության, վերլուծական մտքի համար:

2. Իսկ եթե նայում եք նկարին, ու ձեզ թվում է, որ աղջիկը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ, ապա ձեզ մոտ դոմինանտ դեր է խաղում ուղեղի աջ կիսագունդը, այսինքն` զգացմունքները, երևակայությունը, ինտուիցիան:

Կարող եք նկարը ցույց տալ ձեր երեխաներին և նրանց տպավորության հիման վրա բացահայտել նրանց հակումները: Վատ չէր լինի վաղ հասակից իմանալ, թե երեխայի որ հակումներն է հարկավոր խրախուսել: Գուցե դա շրջադարձային դեր խաղա նրա ապագա մասնագիտության ընտրության գործում:

ՀԱՅՈՒՀԻ-ն բոլորիդ հաջողություն է մաղթում!

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign