| |
|
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՍՏՂԵՐԻՑ ՀԱՏՈՒԿ ԱՄԱՆՈՐԻ
ՀԱՄԱՐ |
|
Նոր Տարվա տոնակատարություններին ցանկացած
կին էլ ուզում է Ձյունանուշի պես գեղեցիկ ու հմայիչ
լինել:
Անկախ այն բանից` որտեղ ու ինչպես եք
պատրաստվում դիմավորել գալիք տարին, ձեր արտաքին տեսքը պետք է
կատարյալ լինի: Ճիշտ է, «Ինչպես դիմավորես տարին, այնպես էլ այն
կանցնի» ժողովրդական խոսքն արդեն հնացած է թվում, այնուամենայնիվ
մեր կանացի ինտուիցիան հուշում է` այդպես էլ կա, երբ խոսքը մեր
արտաքինին է վերաբերում:
 |
|
«Ամանորը միակ
կախարդական տոնն է, որը մեզ համար հիշելի է մանկությունից:
Եվ, իհարկե, այդ օրը կարեվոր է ինչ-որ նոր բան հագնել,
քանի որ Նոր Տարին միշտ լի է դեպի լավը փոփոխությունների
սպասումով»,- նկատում է դերասանուհի Եկատերինա
Սեմյոնովան: |
|
Իսկ ահա Ալյոնա Սվիրիդովան
նախազգուշացնում է. «Խորհուրդ չեմ տա վերջին օրով վազել
խանութ նորույթ գնելու համար: Միեվնույն է, օրիգինալ ու
գեղեցիկ որեվէ բան հայթայթելու համար ժամանակը չի
բավարարի: Ու հետո կմնա միայն ափսոսանքը»: Այնպես որ,
ավելի լավ է ինքներդ ձեզ տոնական տրամադրություն նվիրեք
նախապես` առանց աճապարելու սկսեք անցնել խանութներով տոնից
գոնե մեկ շաբաթ առաջ:
«Դիմահարդարման
որեվէ յուրահատուկ տարբերակ` հատուկ Ամանորի համար,
առաջարկել չեմ կարող,- հարցազրույցներից մեկի ժամանակ
ասում է մաքուր էլեգանտության կողմնակից Սվիրիդովան,- Ես
համոզված եմ, որ եթե կինը գոհ է իր կյանքից, դա արդեն
բավական է, որպեսզի նա փայլի երջանկությամբ ու հիանալի
տեսք ունենա: Չեմ սիրում, երբ մազերի մեջ ամեն տեսակի խառը
բաներ են լցնում, գտնում եմ, որ դա լրիվ ավելորդ է:
Ադամանդներ աչքերում ու պարանոցին` ահա ամենը... եթե
ձեզանից որեվէ մեկի բախտը բերի նման նվեր
ստանալ»: |
|
 |
 |
|
Այս հարցին էապես ավելի հիմնավոր
մոտեցում է ցուցաբերում հեռուստահաղորդավարուհի
Եկատերինա Ստրիժենովան. «Նախօրեին հարկավոր
է բեռնաթափման օր կազմակերպել, քանի որ առջեվում տոնական
շատակերություն է սպասվում: Հագուստը պետք է երեկոյան
լինի` փայլերով, փոռերով: Անպայման հագեք դիմակ կամ որեվէ
յուրօրինակ գլխարկ. չէ որ դա շատ զվարճալի
է!
Տոնից 3 օր առաջ հարկավոր է բաղնիք
գնալ: Այնտեղ ես անպայման տաք ջրով թրջված եգիպտացորենով
պիլինգ եմ անում: Հիանալի միջոց է ծակոտիների մաքրման
համար: Հետո հարկավոր է այցելել գեղեցկության սրահ,
մանիկյուր եվ պեդիկյուր անել:
Իսկ տանն արդեն կարելի է ինքնուրույն
նախապատրաստվել: Եթե նույնիսկ դեկտեմբերի 31-ին չհաջողվի
կրկին սրահ այցելել տոնական սանրվածքի ու դիմահարդարման
համար, կարելի է պարզապես գնել փայլերով մազերի
լաք ու
ցողել այն ողջ մարմնի վրա` ոտքերից մինչեվ գլուխը: Դրանից
բացի կարելի է նաեվ ստվերաներկերի վրձինը թաթախել հեղուկ
ստվերաներկի մեջ ու այտի վրա փաթիլ
նկարել»: |
|
Ալյոնա Խմելնիցկայան
առաջարկում է հենց սկզբից հոգ տանել հունվարի 1-ի առավոտվա
համար. «Տոնի նախօրյակին, հատկապես` գիշերվանից առաջ, շատ
հեղուկ մի խմեք, որպեսզի առավոտյան չարթնանաք այտուցված
աչքերով: Հյուր գնալիս չափից ավել մի կերեք:
Դիմահարդարումից առաջ կիրառեք աշխարհի չափ հին, բայց իրեն
արդարացրած ու շատ արդյունավետ միջոցը աչքերի
այտուցվածության դեմ. սառը թեյի թուրմով թրջեք բամբակն ու
15 րոպե դրեք աչքերի վրա»: |
|
 |
 |
|
Վիկա Ցիգանովան լրիվ կողմ է
այն բանին, որ դեկտեմբերի 31-ը հարկավոր է նվիրել հանգստին
ու առաջիկա տոնակատարման նախապատրաստություններին: Ամանորի
գիշերը նա պատրաստվում է հարյուր անգամ ավելի լավ տեսք
ունենալ, քան սովորաբար, եվ առաջարկում է օրվա հետեվյալ
կազմակերպումը. «Նոր Տարին դիմավորելուց առաջ` հենց
առավոտից, հարկավոր է գնալ լողավազան ու մի լավ
լողալ: Եթե
չստացվի, ուրեմն պետք է զբոսնել 1,5 ժամից ոչ
պակաս:
Դրանից հետո` վերադառնալով տուն, պետք է ուտել 3 հատ
ադամաթուզ ու խմել մի բաժակ սուրճ` մի կտոր շոկոլադով`
անպայման ձեր նախընտրած երաժշտության ներքո: Այդ անելուց
հետո պառկեք ու քնեք 30 րոպե կամ մի ժամ: Հեռախոսը մինչեվ
երեկոյան ժամը 6-ը պետք է անջատված
լինի:
Ժամը 6-ին վեր կացեք, միացրեք
հեռախոսն ու սկսեք տոնական գործերը: Կրկին երաժշտություն
միացրեք, սակայն այս անգամ արդեն ուրախ, առույգացնող: Եվս
մի բաժակ սուրճ կամ կանաչ թեյ խմեք:
Ձեր զգեստը պետք է նախապես մտածված ու
պատրաստ լինի: Դիմահարդարումից 15 րոպե առաջ քերած
ադամաթզով դիմակ դրեք դեմքին, աչքերը ծածկեք թարմ վարունգի
շրջանակներով ու պառկեք»: |
Աստղերը միաձայն
խորհուրդ են տալիս չուտել չափից ավելի ու չանտեսել դիետոլոգների
ցուցումները: Իսկ ահա տոնական դիմահարդարման հարցում նրանց
կարծիքները խիստ տարբերվում են: Նատալյա Անտոնովան եվ էլի
ուրիշ շատերը պնդում են. «Ամանորի գիշերը շպարը պետք է առավելագույն
չափով բնական լինի, հատկապես եթե դուք պատրաստվում եք շրջագայել
մինչեվ առավոտ: Գիշերվա ընթացքում հոգնած ու խիստ ներկված դեմքը
շատ անհրապույր տեսք կունենա»:
Մյուսներն էլ, օրինակ, Վիկա
Ցիգանովան կամ Օքսանա Միսինան նախընտրում են տոնական
առկայծող դիմահարդարումը: Չէ որ Ամանորի գիշերը բնույթով վառ է
եվ դրան հարկավոր է համապատասխանել: Իսկ փթթուն տեսքը պահպանելու
համար հարկավոր է պարզապես ժամանակ առ ժամանակ վերականգնել
շպարը:
Դարյա
Պեչորինա
Աղբյուրը` http://www.goroskop.ru/
|
|