HAYUHI: online magazine for armenian women HAYUHI: online magazine for armenian women
 

 
 

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 
 

07.01.10

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


Շատ սիրելի ընթերցողներ!

ՀԱՅՈՒՀԻ-ն սիրով շնորհավորում է բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Թող այս տարին մեզ նոր ծրագրեր, նոր հույսեր ու հաջողություններ բերի: Թող մեր ընտանիքներում իշխեն վստահությունն ու փոխըմբռնումը: Թող մեր սրտերը լի լինեն խաղաղությամբ ու հավատով: Թող այս տարին անցնի սիրո և երջանկության շողերի ներքո:

Ամենայն բարիք ձեզ բոլորիդ!

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ!!!

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!!!


21.12.09

2010-Ի ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ


Արևելյան օրացույցի համաձայն գալիք 2010 թվականը Սպիտակ կամ Մետաղական Վագրի տարին է, և սկսվելու է այն մեր օրացույցով 2010-ի փետրվարի 14-ին` շարունակվելով մինչև 2011-ի փետրվարի 2-ը:

Տարվա էլեմենտը մետաղն է, թալիսմանը` արծաթը:

Գալիք տարվա հովանավորին կարելի է բնութագրել որպես մեծահոգի, վիրավորանքների հանդեպ հանդուրժող, կրքոտ, արդար և համեստ: Սպիտակ Վագրը խորհրդանշում է հավերժ ընտանեկան արժեքները, իսկական ընկերական աջակցությունն ու օգնությունը: 2010-ի հիմնական բնութագրական գծերն են արիությունն ու առնականությունը, այդ պատճառով հաջողության կհասնեն նրանք, ովքեր ուժեղ կամք ունեն, ովքեր չեն վախենում կյանքի դժվարություններից ու չեն ճկվում փոփոխական աշխարհի հարվածներից:

Տարին լրիվ հանդարտ չի ընթանա: Այն իր հետ կբերի անսպասելիության ու հանկարծակիության տարրեր: Զգույշ եղեք, աշխատեք հապճեպ ու չմտածված քայլերից խուսափել: Եթե կարողանաք անմտությունից, կասկածելի գործերից ու այլ ռիսկերից զերծ մնալ, ապա եկող տարին ձեզ հաջողություն կբերի:

Քաղաքական հեռանկարում մեծ փոփոխություններ են սպասվում: Հնարավոր է անսպասելի քաղաքական հանգուցալուծում: Հեղափոխությունը, դրաման, էներգիան, ուժը, փոփոխություններն ու ուղևորությունները գալիք տարվա առանցքային բառերն են: Ցավոք, միջազգային կոնֆլիկտներն ու տարերային աղետները սովորաբար տեղի են ունենում հենց Վագրի տարում, այդ պատճառով ամբողջ 12 ամիս մեր կյանքում ձանձրույթի համար տեղ չի լինի...

Տարին, այո, բարենպաստ է փոփոխությունների ու ակտիվ գործելու համար, բայց կարևոր է ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատել ու հապճեպ որոշումներ չկայացնել: Դա վերաբերում է մեր կյանքի այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են կարիերան, անձնական կյանքը, ֆինանսներն ու առողջությունը:

Չինական աստղագիտության մեջ մետաղի տարերքը համադրվում է վագրի էներգիայի հետ, այնպես որ մեզ սպասվում է առաջավոր անհատների ու մարտերի, քաջության ու մարդկային նկրտումների, ձեռքբերումների և փորձությունների տարի: Սպասվում են կամքի ուժի և, մինչև իսկ, հավատի փորձություններ:

Ընդհանուր առմամբ, 2010-ը կարելի է բնորոշել որպես բարենպաստ տարի, սակայն, միևնույն ժամանակ, և ոչ ոք տարվա ընթացքում չի հասցնի շունչ քաշել: Քանզի Վագրն ի բնույթե յուրաքանչյուրի մեջ մրցակից է տեսնում, հետևաբար գալիք տարում փառավորությունն ու աղքատությունը կընթանան ձեռք ձեռքի տված: Տարին կարող է դժվար և անգամ դաժան լինել հասարակության համար:

Չինական հորոսկոպի բոլոր կանոնների համաձայն 2010-ը լինելու է ամենաակտիվ տարիներից մեկը, երբ հնարավոր կլինի հաջողության հասնել` ի գործ դնելով անսպասելի հնարավորություններ, կայացնել որոշումներ, որոնք կփոխեն մեր կյանքի ընթացքը, ինչպես նաև` սեփական անձին բնորոշ նոր տաղանդներ և հատկություններ բացահայտել: Ընդ որում, այս ամենը նոր տարում տեղի կունենա արագ ու անսպասելի, ինչպես վագրի ցատկն է: Գլխավորն այն է, որպեսզի կարողանաք բաց չթողնել ձեր կյանքում հայտնված շատ կարևոր շանսը:

Սեր և ընտանիք

Պատահական չէ, որ նոր տարվա սկիզբը համընկնում է սիրահարների տոնին` Սուրբ Վալենտինի օրվան. 2010-ը կանցնի սիրո և ռոմանտիկայի նշանների ներքո: Ողջ տարվա ընթացքում փոխհարաբերություններում կիշխեն կիրքն ու նվիրվածությունը: Կայուն ընտանեկան փոխհարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, իսկ դեռևս ամուսնական դաշինքով չմիավորված զույգերից շատերն ի վերջո որոշում կկայացնեն պաշտոնապես գրանցել իրենց փոխհարաբերությունները:

Վագրը տանել չի կարողանում դավաճանությունն ու քաոսը, այդ պատճառով հնարավոր է նաև, որ այն ամուսինները, որոնց փոխհարաբերությունները լի են խորքային հակասություններով, գալիք տարում վերջ դնեն իրենց միությանը:

Ընտանեկան կյանքի համար 2010-ն ընդհանուր առմամբ խոստանում է բարենպաստ տարի լինել: Վագրը սիրում է ապրել բազմազավակ ընտանիքում: Իրականում նա շատ քնքուշ կենդանի է, որին բնորոշ է պաշտպանել և հեռու պահել իր սերունդը ցանկացած անախորժություններից:

Վագրի տարում ծնված երեխաները, որպես կանոն, ունենում են բնածին հետաքրքրասիրություն և գործնական ջիղ, դեռևս շատ վաղ հասակից ցուցաբերում են սովորելու մեծ ցանկություն: Սակայն ծնողները պետք է նրանց կարգուկանոն և նպատակասլացություն սովորեցնեն, հակառակ դեպքում նրանք կփորձեն միանգամից ամեն ինչով զբաղվել և արդյունքում ոչ մի բանի չեն հասնի: Մի մտահոգվեք, եթե ձեր փոքրիկ վագրիկը միշտ քերծվածքներով ու ճանկռվածքներով է պատված: Տարիքի հետ նա աստիճանաբար ավելի ճկուն ու զգույշ կդառնա:

Աղբյուրը` www.predskazanie.ru


18.12.09

ՏՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ՁԵՐ ՈՒ ՁԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Ներբեռնել շրջանակը (2,21 MB, PNG)

Ներբեռնել շրջանակը (2,23 MB, PNG)

Ներբեռնել շրջանակը (2,04 MB, PNG)


11.12.09

ՀԱՏՈՒԿ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ՀԱՄԱՐ!

ԱՂՑԱՆ «ՎԱԳՐԻԿ»


 

Անհրաժեշտ պարագաները.

  • 250 գր ապխտած հավի միս

  • 2 ձու

  • 2 հատ թարմ վարունգ

  • 200 գր շամպինյոն

  • 300 գր գազար

  • ձիթապտուղ, ընկույզ, կանաչի, սոխ` ձևավորման համար

  • մայոնեզ

Պատրաստման եղանակը.

Շամպինյոնները կտրատել, տապակել բուսական յուղով, համեմել աղով և բիբարով:

Ձվերը եփել, կեղևը մաքրել, սպիտակուցներից 2 ոչ մեծ շրջանակ առանձնացնել աղցանի ձևավորման համար, իսկ մնացածն անցկացնել մանր քերիչով:

Հավի միսը և վարունգները մանր կտրատել:

Գազարը եփել և անցկացնել քերիչով:

Աղցանը դասավորել հետևյալ շերտերով` հավի միս, մայոնեզ, սունկ, մայոնեզ, վարունգ, մայոնեզ, ձու, մայոնեզ, գազար:

Աղցանը ձևավորել այնպես, ինչպես պատկերված է նկարում: Վագրի աչքերը պատրաստել ձվի սպիտակուցներից և ձիթապտուղներից, այտերը` մանր կտրատած ընկույզից, ականջները, զոլերը, թարթիչներն ու քիթը` ձիթապտուղներից, բեղիկները` երկայնությամբ կտրատած կանաչ սոխից, լեզուն` հավի մսի փոքր կտորից:


10.12.09

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵԼ 2010-Ը. ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆ ԵՎ ՎԱՐՔ


Բնակարանի ներքին հարդարումն 2010-ը դիմավորելիս շատ կարևոր նշանակություն ունի: Ընդ որում, այստեղ գործում են նույն կանոնները, ինչ որ հագուստ և աքսեսուարներ ընտրելիս` բնական նյութերի առատություն, բաց և վառ երանգների համադրություն, մետաղյա աքսեսուարներ: Հաճոյացեք Վագրին, օրինակ, ու սեղանը զարդարեք երկու գույնանի մոմերով, որոնք կհիշեցնեն նրա մորթու վրա առկա զոլերը: Նախապատրաստեք արծաթյա սպասք, անձեռոցիկները շրջանակելու մետաղյա օղակներ և մետաղից պատրաստված ցանկացած այլ սեղանի աքսեսուարներ: Թող սեղանի վրա գերիշխեն կարմիր գույն ունեցող խմիչքները, իսկ մրգամանները լի լինեն տարատեսակ մրգերով: Բնական է, որ բոլորի սեղաններին պարտադիր կերպով առկա կլինեն մսից կերակրատեսակներ, բայց հիշեք, որ պետք չէ չափից ավելի տարվել դրանցով: Վագրը միշտ չափի մեջ է ուտում: Կատեգորիկ կերպով արգելվում է Ամանորի գիշերը չարաշահել ալկոհոլային խմիչքները: Համարվում է, որ ալկոհոլից հարբած մարդիկ իրենց կապիկների պես են պահում, իսկ վերջիններիս Վագրն այնքան էլ չի սիրում:

Իսկ ահա ուրախ տրամադրությունը 2010-ը դիմավորելիս պարտադիր է: Մետաղական Վագրը դա սիրում է, նրան անպայման դուր կգա, եթե դուք դիմավորեք նրա մուտքը` որպես նոր տարվա տիրակալ, հնարավորին չափ փառահեղ կերպով:

Աղբյուրը` www.arabio.ru


09.12.09

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵԼ 2010-Ը. ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ


Ասում են, որ վագրի կամ կատվազգիների ընտանիքից որևէ այլ կենդանու մորթի հիշեցնող զոլավոր կամ պուտավոր հագուստներից այս տարի պետք է խուսափել. վագրին այնքան էլ դուր չի գալիս, երբ մարդիկ կրում են նրա մորթին: Եթե հագուստի վրա երիզներ կան, ապա դրանք պետք է վառ, խայտաբղետ երանգներ ունենան` բոլորովին տարբեր վագրի մորթուց:

Իսկ ահա մորթին և տարատեսակ մորթե դետալները հագուստի վրա 2010-ին շատ տեղին կլինեն, այնպես որ կարող եք Նոր Տարին դիմավորել ձեր ողջ մորթե հիասքանչությամբ:

Նախապատվությունն ավելի լավ է տալ բնական կտորներին: Ընդ որում, որքան ավելի թանկ է կտորը, այնքան ավելի դուրեկան է այն ազնվական վագրի համար: Մետաքսե զգեստը կամ զամշից կոստյումը կարող են դառնալ ձեր իսկական ամանորյա թալիսմանները: Բարեհաճությամբ կընդունվի նաև կաշին:

Նոր Տարին դիմավորելիս չմոռանաք մետաղյա զարդերի մասին` արծաթ, ոսկի կամ պարզապես մետաղական դետալներով բիժուտերիա: Ընդհանուր առմամբ, կարևորն այն է, որ աքսեսուարները լինեն բավականին խոշոր, արտահայտիչ և ուշադրություն գրավող: Փայլող ցանկացած բան շատ տեղին կլինի տարին դիմավորելիս: Գործածեք վառ, շողշողուն մազակալներ, գոտիներ, կրծքազարդեր: Եվ չմոռանաք տոնածառի մասին: Թող այն մեծ լինի` ամբողջությամբ ծածկված փայլերով ու խաղալիքներով:

Հատուկ ուշադրություն դարձրեք նաև ձեր կոշիկներին: Մետաղական Վագրը խիստ կվիրավորվի, եթե դուք նրա տարին դիմավորեք սովորական տնային հողաթափերով: Դա լինելու բան չի: Կանանց հարկավոր են կաշվե կոշիկներ, իսկ տղամարդկանց` ձմեռային կոշիկներ, ցանկալի է` որևէ աչքի ընկնող դեկորատիվ դետալով, օրինակ` փայլուն մետաղյա հանգույցով:

Աղբյուրը` www.arabio.ru

 
 

Թեման քննարկել ֆորումում

 

  ՄԵՆՅՈՒ

  Կնոջ առողջությունը
  Հմայքի գաղտնիքները
  Նորաձևության միտումները
  Օգտակար է իմանալ
  Աստղերի կյանքը
  Կին առեղծված
  Մայր և մանկիկ
  Փոքրիկներին
  Խոհանոց
  Հորոսկոպ
  Թեստ
  Մրցույթներ
  Ձեր հարցերի պատասխանները
  Ֆորում
  Հղումներ
  Արխիվ
  Հետադարձ կապ
 

Տոնական տրամադրություն. Ամանոր 2008-2009

 

Տոնական տրամադրություն. Ամանոր 2007-2008

 

Տոնական տրամադրություն. Ամանոր 2006-2007

 

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

ԳՐԵՔ ՄԵԶ

 

Ամսագրում զետեղված հոդվածների և նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ:

 

Copyright © HAYUHI, 2006-2008

Designed by: AniArtDesign