| |
|
ՁՄԵՌ
2009-2010-Ի 7 ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԻՏՈՒՄՆԵՐԸ |
|
Փորձենք առանձնացնել
գալիք սեզոնի
նորաձևության
7 գլխավոր միտումները: Դրանք
բոլորն էլ բավականին նկատելի են արդեն և չեն կարող չգրավել ինչպես
նորաձևության կերտողների, այնպես էլ սովորական կանանց ուշադրությունը:
Եվ այսպես:
 |
|
Նեոնային
գույներ
Առաջիկայում
ցուրտ ձմեռային օրերի երկարուձիգ շարան է սպասվում, սակայն մեզ
տրամադրության անկում չի սպառնում: Այն բարձր կպահեն վառ
նեոնային գույները, ինչպիսիք են վարդագույնը, բաց կանաչը,
նարնջագույնը, դեղինը: |
|
Բարձրաճիտ
ձմեռային կոշիկներ
Աստղերն արդեն աշնանը գերագույն հաճույքով
սկսել են ցուցադրել առաջիկա ձմեռվա 2
հիմնական տրենդերը` բարձրաճիտ
կոշիկներն ու լայն ուսերը:
Ձեզ համար ընտրեք հնարավորին
չափ բարձր ձմեռային կոշիկներ: Թող դրանք ծածկեն նույնիսկ ձեր
ծնկները: Ինչ վերաբերում է նյութին, ապա դրանք կարող են կարված
լինել ինչպես կաշվից, այնպես էլ նուբուկից: |
|
 |
 |
|
Լայն ուսեր
Ձմեռային հաջորդ
must-have-ը բարձր, լայն ուսերն են:
Դրանք
ստացվում են կամ հատուկ
ձևվածքի, կամ էլ ուսային բարձիկների միջոցով: |
|
Շղթաներ
Այս տրենդը շատ արդիական է
աքսեսուարների և բիժուտերիայի ձևավորման մեջ: Տարատեսակ
շղթաները զարդարում են նաև նորաձև պայուսակներն ու կոշիկները: |
|
 |
 |
|
Կաշի
Կաշին սահուն կերպով փոխանցվում
է ձմեռվան աշնանային սեզոնից: Նորաձևության գագաթին են
շարունակում մնալ կաշվից կարված զգեստները, տաբատները,
կապրիները, բաճկոնները, անձրևանոցները, ձմեռային կոշիկները:
Ընդ որում, այս տրենդի գլխավոր գույնը սևն է: |
|
Կայծակ-շղթաներ
Ոճաբանները հագուստի այս դետալը որտեղ
ասես չեն գործածում: Երկար կայծակ-շղթաները որպես դեկոր են ծառայում
զգեստների, կիսաշրջազգեստների, բաճկոնների համար:
|
|
 |
 |
|
Փայլ
Մետաղական, փայլուն երանգները գործնականում առկա են ձմեռ
2009-2010 նորաձևության
գրեթե բոլոր հավաքածուներում: |
__________________________
Աղբյուրը`
www.hbr.moigorod.ru |
|