|
Մոտենում
են Ամանորյա տոները, և դուք անպատճառ արդեն նվերներ եք նախապատրաստում
ձեր սիրելի մարդկանց համար: Իսկ մտածել եք արդյոք, թե ինչպես եք
մատուցելու այդ նվերները? Չէ որ դա շատ-շատ կարևոր է: Առաջարկում ենք
ահա այսպիսի գեղեցիկ տուփիկներ պատրաստել: Դա այնքան էլ դժվար չէ:
Ձեզ
հարկավոր կլինեն հետևյալ պարագաները.
1.
ստվարաթուղթ
2.
մկրատ
3.
սոսինձ
4.
քանոն
5.
մատիտ
6.
մոդել
Սպիտակ կամ
գունավոր թղթի վրա փրինթերով տպեք
մոդելը, ապա մկրատով կտրեք ավելորդ մասերը:
Ստացված սխեման զգուշությամբ սոսնձեք ստվարաթղթի վրա, ապա կրկին
ավելորդ հատվածները կտրեք-հեռացրեք:
Ստվարաթուղթը ծալեք այնպես, որ ստացվի նկարում պատկերված տուփիկը:
Անհրաժեշտ
հատվածները սոսնձով ամրացրեք:
Ահա և վերջ,
տուփը պատրաստ է:
Ի դեպ, եթե
գործածել եք սպիտակ, այլ ոչ թե գունավոր թուղթ, ապա կարող եք տուփի վրա
գունավոր մատիտներով տարբեր պատկերներ նկարել կամ ապլիկացիաներ անել:
|