|
ԷՋՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՉԻ
ԱՐԽԻՎԱՑՎԵԼՈՒ: ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ
ԳՐԵԼ ՄԵԶ:
ԽՈՅ
(մարտի 21 - ապրիլի 20)
Դեկտեմբերին Խոյերի մոտ կրկին ամեն ինչ
կսկսի ստացվել: Նրանց շուրջը հաճելի մարդիկ կհավաքվեն: Անհաջող կարող
են լինել միայն ուղևորությունները, սակայն Խոյերը միտք էլ չեն ունենա
Ամանորը դիմավորել տնից դուրս` ինչ-որ հեռավոր վայրում: Ընդհակառակն,
այդ նրանք պետք է որոշեն, թե ում հրավիրել տոները միասին դիմավորելու,
քանի որ ցանկացողները շատ կլինեն:
ՑՈՒԼ
(ապրիլի 21 - մայիսի 20)
Ցուլերին այս ամիս բազմաթիվ հաճելի ու
տհաճ անակնկալներ են սպասվում: Առավել վատթար կլինի մեքենավարների
վիճակը: Ցուլերի համար լավ կլիներ ամսվա ընթացքում բոլորովին մեքենա
չվարել, եթե իհարկե դա նրանց աշխատանքը չէ: Հաճելին այն է, որ
ճակատագրի բոլոր ընծաները սպասվում են ամսվա երկրորդ կեսին: Տարվա
եզրափակումը Ցուլերի համար կուղեկցվի նրանց բարձր տրամադրությամբ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ
(մայիսի 21 - հունիսի 21)
Դեկտեմբերին Երկվորյակների կյանքում նոր
էջ կբացվի: Կարևոր է չմոռանալ, որ նվիրվելով մասնագիտական
պարտականություններին` հարկավոր է նոր կապեր ձեռք բերել:Նրանց համար
հաջողության հասնելն անհնար կլինի առանց համախոհների ընկերակցության:
Ժամանակն է նաև ավարտին հասցնել իրեն սպառած սիրային կապը:
ԽԵՑԳԵՏԻՆ
(հունիսի 22 - հուլիսի 22)
Խեցգետինների համար դեկտեմբերը
փոխհատուցումների ամիս է: Ինչպես որ նրանք վարվել են մարդկանց հետ
մինչև հիմա, այդպես էլ մարդիկ կսկսեն վերաբերվել նրանց: Հնարավոր է
խոշոր վարձատրություն կատարած աշխատանքի դիմաց, ինչպես նաև` ինչ-որ
նշանակալի գնում տան համար:
ԱՌՅՈՒԾ
(հուլիսի 23 - օգոստոսի 23)
Այս ամիս Առյուծների համար կարևոր է ոչ
մի բան սահմանագծին չհասցնել ինչպես մասնագիտական հարցերում, այնպես էլ
ընտանեկան գործերում: Ավելի լավ է ժամանակավորապես զիջել, քան կորցնել
առհավետ: Իսկ զիջած դիրքերը հետագայում էլ կարելի է ետ նվաճել:
ԿՈՒՅՍ
(օգոստոսի 24 - սեպտեմբերի 23)
Դեկտեմբերին Կույսերը ստիպված կլինեն
որոշում կայացնել այն մասին, թե ինչ են իրենք ի վերջո ուզում: Այս ամիս
կանխատեսման և վերլուծության ունակությունները կատարյալ
հավասարակշռության մեջ կլինեն: Ամսվա ընթացքում մշակված ծրագրերը
անկասկած իրատեսական կլինեն:
ԿՇԵՌՔ
(սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23)
Տարեվերջին Կշեռքները ստիպված կլինեն
զբաղվել ինֆորմացիայի հավաքագրմամբ, որպեսզի կարողանան կողմնորոշվել
ապագայի պլանների վերաբերյալ: Ժամանակը հարմար է նաև ընկերության մեջ
ներդրումներ կատարելու համար. պարտքով դրամ տվեք, ծառայություններ
մատուցեք ձեր մտերիմներին, կիսեք նրանց հետ ձեր հոգեկան ջերմությունը:
Բոլոր ծախսերը կփոխհատուցվեն:
ԿԱՐԻՃ
(հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22)
Կարիճները դեկտեմբերին ստիպված կլինեն
ջանքեր գործադրել շրջապատողների հետ փոխըմբռնման հասնելու համար:
Սակայն հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր կարողանում են
ուշադրությամբ լսել և ճնշում չգործադրել զրուցակցի վրա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
(նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21)
Աղեղնավորներին այս ամիս առաջարկություն
է սպասվում, որի պատասխանը կարող է շեշտակիորեն փոխել նրանց կյանքի
ընթացքը: Կարևոր է այն բազմակողմանի վերլուծության ենթարկել և հարկ
եղած դեպքում, եթե պարզվի, որ այն չի համապատասխանում սեփական անձի և
աշխարհի վերաբերյալ իրենց` Աղեղնավորների պատկերացումներին, չքաշվել
բացասական պատասխանելու անհրաժեշտությունից: Այս ամիս կարող են
հաջողությամբ ի կատար ածվել վաղուց կազմված ծրագրերը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
(դեկտեմբերի 22 - հունվարի 20)
Այծեղջյուրներն այս ամիս ինքնամփոփ տրամադրություն
ունեն: Նրանք նվազագույնի կհասցնեն իրենց գործնական ակտիվությունն ու
խիստ կսահմանափակեն շփումների շրջանակը: Դեկտեմբերը նրանց համար
ճակատագրական որոշումների ամիս է լինելու: Եթե հաջողվի մինչև տարեվերջ
լիարժեք կերպով կողմնորոշվել ապագայի ծրագրերի շուրջ, ապա դրանք կսկսեն
ի կատար ածվել հաջորդ` 2010 թվականի հենց
սկզբից:
ՋՐՀՈՍ
(հունվարի 21 - փետրվարի 20)
Դեկտեմբերին Ջրհոսներին կրկին
կներգրավեն կարևոր խնդիրների լուծման մեջ: Այս ամիս նրանք վերջապես
կկարողանան իրագործել իրենց վաղուցվա ծրագրերն ու ազատվել իրենց շուրջը
տեղի ունեցող իրադարձությունների անիրականության զգացումից: Անձնական
կյանքում խոշոր անհաջողության հավանականություն կա:
ՁԿՆԵՐ
(փետրվարի 21 - մարտի 20)
Ձկներին դեկտեմբերին նոր հաստիքի
առաջարկ է սպասվում: Մի կողմից այն շահավետ կթվա, բայց մյուս կողմից էլ
կարող է ծուղակ դառնալ, որը երկար տարիներ կշարունակվի: Պետք է վարվել
այնպես, ինչպես կթելադրի ներքին ձայնը` առանց խորհուրդներ հարցնելու:
Ցանկացած դեպքում որոշումը ճիշտ կլինի: Տարին կավարտվի ինչ-որ հաճելի
անակնկալով:
__________________________________
Աղբյուրը`
http://goroscop.gadaniya.com |