| |
Ամանորը
մոտ է, ու, բնականաբար, բոլոր հայ տանտիրուհիներն արդեն սկսել են
մտահոգվել, թե ինչ յուրօրինակ ու համեղ ուտեստներ են պատրաստելու գալիք
տարին դիմավորելու համար: Դե ինչ, պետք չէ մտահոգվել, քանի որ ձեր
սիրելի ամսագիրը կրկին ձեր կողքին է` պատրաստ օգնելու!
ՀԱՅՈՒՀԻ-ն
առաջարկում է մի ամբողջ շարք հատընտիր բաղադրատոմսեր, որոնցով
առաջնորդվելու դեպքում ձեր տոնական սեղանի աղմկահարույց հաջողությունն
ապահովված կլինի!
|
ՍԱՌԸ ԽՈՐՏԻԿ «ՇԵՐՏԱՎՈՐ
ԲԱՏՈՆ» |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
1 ամբողջական բատոն հաց
-
գազար
-
բազուկ
-
կանաչի
-
մայոնեզ
-
սխտոր
-
աղ
|
Պատրաստման եղանակը.
Նախ
հարկավոր է պատրաստել 3 տարբեր լցոններ.
1. հում
գազարն անցկացնել քերիչով, ավելացնել մայոնեզ և ծեծած սխտոր,
2. բազուկը
եփել, անցկացնել քերիչով, ավելացնել մայոնեզ և ծեծած սխտոր,
3. կանաչին
մանր կտրատել, ավելացնել մայոնեզ:
Եթե
մայոնեզը բավարար աղի չէ, ապա բոլոր 3 լցոններին էլ աղ ավելացնել:
Բատոնը
դանակով հորիզոնական երկարությամբ բաժանել 4 շերտի: Առաջին շերտին քսել
առաջին լցոնը, ծածկել երկրորդ շերտով, վրան քսել երկրորդ լցոնը, ծածկել
երրորդով, քսել երրորդ լցոնը և ծածկել բատոնի վերջին` չորրորդ շերտով:
Վերահավաքված հացը փաթաթել ցելոֆանով, վրան ծանր բան դնել ու թողնել,
որ սենյակային ջերմաստիճանի ներքո լավ ներծծվի: Գիշերը բատոնը թողնել
սառնարանում` կրկին որևէ ծանր բանի տակ:
Մատուցել
ոչ շատ բարակ կտրատված վիճակում` որպես սառը խորտիկ:
|
ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՐՏԻԿ «ՁՄԵՌ
ՊԱՊԻ ՊԱՐԿ» |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
1 բաժակ ալյուր
-
1 լիտր կաթ
-
4 ձու
-
ապխտած
սաղմոն (лосось)
-
լոլիկ
-
այծի պանիր
-
աղ, շաքարավազ
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Նախ
հարկավոր է պատրաստել բլինները: Դրա համար ալյուրը բլրաձև լցնել
սեղանին, մեջը կոտրել ձվերը, ավելացնել ըստ ճաշակի աղ և շաքարավազ,
մատներով խառնել, տեղափոխել հարմար տարայի մեջ: Աստիճանաբար ավելացնել
կաթը` ամեն շիթից հետո զանգվածը հարելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:
Ստացված զանգվածը քամիչով քամել, 30 րոպե թողնել սառնարանում, ապա
հանել ու լավ տաքացված թավայով բլիններ թխել:
Լցոնը
պատրաստելու համար
սաղմոնը, լոլիկն ու
պանիրը խորանարդաձև կտրատել, խառնել իրար:
Յուրաքանչյուր բլինի կենտրոնում մի փոքր լցոն լցնել, եզրերը հավաքել
պարկի նման ու փայտիկներով ամրացնել: Ստացված պարկիկների վրա մի փոքր
քերած պանիր լցնել, դասավորել ձևաթավայի վրա և ոչ շատ երկար տապակել
ջեռոցում:
Մատուցելուց առաջ փայտիկները հեռացնել:
|
ԿԱՂԱՄԲՈՎ ԵՎ
ԾՈՎԱԽԵՑԳԵՏՆԻ ՁՈՂԻԿՆԵՐՈՎ ԱՂՑԱՆ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Թարմ
կաղամբը լվանալ, բարակ կտրատել, ձեռքերով մի քանի րոպե տրորել, որպեսզի
ավելի փափուկ և հյութեղ ստացվի: Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել:
Կաղամբը,
ծովախեցգետնի ձողիկներն ու եգիպտացորենը խառնել իրար, համեմել
մայոնեզով:
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլն
ու ձվերը խաշել, խնձորի կեղևը մաքրել: Կարտոֆիլն ու խնձորն անցկացնել
խոշոր քերիչով: Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կամ ծղոտաձև
կտրատել:
Քացախն ու
ջուրը խառնել, ավելացնել սև բիբարը, ստացված լուծույթում մոտ 20 րոպե
մարինացնել մանր կտրատած սոխը, ապա լավ քամել:
Ձվերը
մաքրել, սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից և երկուսն էլ
անցկացնել քերիչով` լցնելով տարբեր ափսեների մեջ:
Աղցանը
դասավորել ափսեի վրա շերտերով հետևյալ հերթականությամբ.
1. աղով
համեմված կարտոֆիլ,
2. մայոնեզ
3. սոխ,
4. խնձոր
5. մայոնեզ
6.
ծովախեցգետնի ձողիկներ
7. մայոնեզ
8.
սպիտակուց
9. մայոնեզ
Ստացված
շերտավոր զանգվածն ամբողջությամբ պատել քերած դեղնուցով, զարդարել ձվի
սպիտակուցից պատրաստված ծաղիկներով (ինչպես նկարում է արված), կանաչիով
և ծովախեցգետնի ձողիկներով:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
2-3 միջին մեծության
կարտոֆիլ
-
300-400 գր հավի կրծքամիս
-
150 գր ընկույզ (ամբողջական,
չվնասված)
-
3 ձու
-
100 գր պանիր
-
4-6 հատ մարինացված վարունգ
-
0,5-1 գլուխ սոխ
-
կանաչ սոխ
-
մայոնեզ
-
աղ, բիբար
|
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը
լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով:
Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր
քերիչով: Հավի միսը եփել, հովացնել, միսը ոսկորներից առանձնացնել ու
մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով, վարունգները մանր,
խորանարդաձև կտրատել, սոխը մաքրել ու մանր կտրատել:
Ստացված
բաղադրիչներից յուրաքանչյուրը համեմել աղով և բիբարով, ապա դասավորել
օվալաձև ափսեի վրա հետևյալ շերտերով.
1.
կարտոֆիլ,
2. մայոնեզ,
3. սոխ,
4. հավի
մսի կեսը,
5. մայոնեզ,
6.
մարինացված վարունգ,
7. հավի
մսի մնացած մասը,
8. մայոնեզ,
9. պանիր,
10. ձու:
Աղցանի
վերին շերտը պատել մայոնեզով, վրան խիտ դասավորել կիսած ընկույզները, և
աղցանի մի ծայրը զարդարել կանաչ սոխով` արքայախնձորի պոչի նման, ինչպես
նկարում է:
Ի դեպ,
ընկույզի փոխարեն կարելի է նաև աղցանի ձևավորման համար օգտագործել
կտրատած սունկ:
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Հավի միսը
եփել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Շամպինյոնները
լվանալ, չորացնել ու շերտերով կտրատել: Սոխը մաքրել ու մնար կտրատել:
Գազարը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Վարունգները խորանարդաձև
կտրատել: Ձվերը լվանալ, հովացնել, անցկացնել քերիչով:
Թավայի մեջ
լցնել բուսական յուղը, տաքացնել, մեջը լցնել սոխը, տապակել այնքան,
մինչև ոսկեգույն դառնա, ավելացնել գազարը, ապա շամպինյոնները ու բոլորը
միասին տապակել մինչև ոսկեգունելը:
Կանաչին
լվանալ, չորացնել ու մանր կտրատել: Սխտորը մաքրել, շատ մանր կտրատել:
Կանաչին ու սխտորը լցնել մայոնեզի մեջ ու լավ խառնել:
Աղցանը
դասավորել ափսեի վրա շերտերով` հետևյալ հերթականությամբ.
1. հավի
մսի կեսը,
2.
վարունգի կեսը,
3. սունկը,
4. գազարի
կեսը,
5. սոխը,
6. մնացած
գազարը,
7. մնացած
վարունգը,
8. հավի
մսի մնացած մասը,
9.
եգիպտացորենը,
10. ձուն:
Աղցանի
վերին շերտը պատել մայոնեզով, զարդարել եգիպտացորենի հատիկներով ու
կանաչիով:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
700 գր խոզի միս
-
աղ, բիբար
-
բուսական յուղ
-
1 բաժակ ալյուր
-
2/3 բաժակ կաթ
-
4 ձու
|
Պատրաստման եղանակը.
Ալյուրը
բացել տաք կաթով, ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ, ապա` ձվերը, մի
փոքր աղ անել, լավ խառնել ու թողնել 10-15 րոպե, որ խմորը հասնի: Խոզի
միսը շերտ-շերտ կտրատել, յուրաքանչյուր շերտը մի թեթև ծեծել, համեմել
աղով ու բիբարով:
Մսի
կտորները թաթախել խմորի մեջ, դասավորել բուսական յուղով տաք թավայի
մեջ, տապակել 3-4 րոպե, մինչև ոսկեգույն կեղև առաջանա, ապա շրջել,
կրակը թուլացնել և տապակել ևս 7-10 րոպե մինչև պատրաստ լինելը:
|
ՀՈՐԹԻ ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ`
ՀՈՒՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
800 գր հորթի միս
-
4 գլուխ սոխ
-
5-6 ճաշի գդալ չորահաց
-
2 ճաշի գդալ կարագ
-
200 մլ մսի արգանակ
-
160 գր խոզապուխտ
-
1 հատ գազար
-
0,5 կապ մաղադանոս
-
1/4 թեյի գդալ սև բիբար
-
ըստ ճաշակի աղ
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Միսը
կտրատել երկարավուն, ոչ հաստ կտորներով, լավ ծեծել, վրան չոր
համեմունքներ քսել (ըստ ճաշակի), պատել ցելոֆանով ու առնվազն 1 ժամ
թողնել սառնարանում (նախընտրելի է` մի ամբողջ օր):
Ջեռոցը
տաքացնել մինչև 160-170 աստիճան: Սոխերից 2-ը մանր կտրատել, 2-ը` խոշոր,
օղակաձև: Գազարը մանր կտրատել:
1 ճաշի
գդալ կարագը, չորահացը, կտրատած մաղադանոսը և մանր կտրատած սոխը խառնել:
Միսը
սառնարանից հանել, համեմել աղով ու բիբարով, յուրաքանչյուր կտորի վրա
քսել սոխով ու չորահացով պատրաստված զանգվածից, ապա մի կտոր խոզապուխտ
դնել, զգուշորեն փաթաթել ռուլետի նման ու թելով կապել:
Ստացված
ռուլետները բոլոր կողմերից մնացած կարագով տապակել թույլ կրակի վրա,
ապա նույն թավայում տապակել գազարն ու խոշոր կտրատած սոխը:
Ստացված
ռուլետները դասավորել ձևաթավայի վրա, վրան լցնել արգանակը, տապակած
սոխն ու գազարը, ծածկել փայլաթիթեղով ու դնել ջեռոցը: 25-30 րոպե
շոգեխաշելուց հետո կրակն ուժեղացնել մինչև 180-200 աստիճան,
փայլաթիթեղը հեռացնել ու մոտ 20 րոպե շարունակել տապակել ուտեստը` 5
րոպեն մեկ առաջացած հյութը ռուլետների վրա լցնելով: 10 րոպե հետո
կարելի է ռուլետները շրջել:
Մատուցելուց առաջ ռուլետների վրայից թելերը հեռացնել:
|
ԲՐՆՁՈՎ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ
ԼՑՈՆԱԾ ՀԱՎ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Հավը
լվանալ, չորացնել, զգուշությամբ կաշին մսից առանձնացնել` կաշվին կպած
թողնելով թևիկներն ու ոտքերը:
Միսն
առանձնացնել ոսկորներից, մսաղացով աղալ կամ բլենդերով հարել: Սոխը մանր
կտրատել, 2-3 րոպե տապակել բուսական յուղով, ապա վրան ավելացնել աղացած
միսն ու շարունակել տապակել ևս 10 րոպե` համեմելով աղով ու բիբարով:
Ստացված
խճողակը լցնել բլենդերի մեջ ու մեկ անգամ ևս հարել:
Բրինձը
լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել ու դնել կրակին: Հենց
որ սկսի եռալ, կրակը թուլացնել, աղ անել և թույլ կրակով 10-15 րոպե
եփել:
Թավայի մեջ
1-2 ճաշի գդալ բուսական յուղ լցնել, տաքացնել, մեջը լցնել սառեցված
բանջարեղենը, 5-7 րոպե անընդհատ խառնելով տապակել: Տաք վիճակում
բանջարեղենի մեջ ավելացնել 40-50 գր կարագ, ապա մեջը լցնել նաև բրինձը
ու լավ խառնել:
Կանաչին
լվանալ, չորացնել, կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով: Սխտորը ծեծել:
Բրնձով ու
բանջարեղենով պատրաստված զանգվածը, խճողակը, կանաչին, պանիրն ու սխտորը
խառնել իրար, ավելացնել մայոնեզ և, անհրաժեշտության դեպքում, աղ ու
բիբար անել:
Հավի կաշին
ներսից պատել աղով ու բիբարով, մեջը լցնել լցոնը, եզրերը վրա բերել,
զգուշորեն կարել, հավի վրա աղ, բիբար, բուսական յուղ քսել, թևիկներն ու
ոտքերը կապել:
Ձևաթավայի
վրա փայլաթիթեղ փռել, պատել կարագով, վրան դնել հավը և 35-40 րոպե
տապակել մինչև 180-190 աստիճան տաքացված ջեռոցում` պարբերաբար բացելով
ու առաջացած հյութը հավի վրա լցնելով:
Պատրաստ
լինելուց մոտ 5 րոպե առաջ կարելի է կրակը փոքր-ինչ ուժեղացնել, որպեսզի
հավը վարդագունի:
Պատրաստ
լինելուն պես հավը ջեռոցից հանել, ոտքերի ու թևիկների կապերն արձակել,
կարերը քանդել ու թողնել մոտ 20 րոպե:
Այս
ուտեստը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Կարևոր է
հիշել, որ հավի կաշին չի կարելի շատ կիպ լցոնել, այլապես այն կարող է
պատռվել: Բացի այդ, ջեռոցում եփելիս ևս զգուշացեք կրակը կտրուկ
ուժեղացնելուց, քանի որ այդ դեպքում ևս կաշին կարող է պատռվել:
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
|
 |
Պատրաստման եղանակը.
2 բաժակ
ալյուրը մաղել, ավելացնել աղ, 0,5-1 ճաշի գդալ շաքարավազ, մեջը կոտրել
ձվերը: Խմորիչը խառնել 1 ճաշի գդալ ալյուրի և 1 թեյի գդալ շաքարավազի
հետ, լուծել գոլ կաթի մեջ և դնել տաք տեղ: Երբ վրան սկսեն պղպջակներ
գոյանալ, լցնել ալյուրով զանգվածի մեջ: Խմորը մի լավ հունցել ու դնել
տաք տեղ, որպեսզի հասնի: Երբ խմորի ծավալը 2-3 անգամ ավելանա, այն
նորից հունցել: Այս գործընթացը կրկնել 2-3 անգամ, ապա խմորը տեղափոխել
ալյուր շաղ տված սեղանի վրա, նորից լավ հունցել` հարկ եղած դեպքում
ալյուր ավելացնելով:
Խմորը
բաժանել 2 մասի` մեծ և փոքր: Մեծը գրտնակել, փռել կարագով պատված և
ալյուր շաղ տված կլոր ձևաթավայի վրա, եզրերը բարձրացնել, ծածկել
անձեռոցիկով ու թողնել 15 րոպե:
Սնկերը
լվանալ, շերտերով կտրատել, մանր կտրատած սոխի հետ միասին կարագով
տապակել, վերջում ավելացնել մի փոքր ալյուր:
Ստացված
լցոնը լցնել ձևաթավայի մեջ փռված խմորի շերտի վրա: Փոքր խմորը գրտնակել,
փռել լցոնի վրա, բլիթի եզրերը մատներով սեղմել իրար, կենտրոնում
ճեղքվածք անել, երեսը պատել ձվի դեղնուցով, 15 րոպե թողնել, ապա 30
րոպե թխել մինչև 210-240 աստիճան տաքացված ջեռոցում:
Նախընտրելի
է բլիթը մատուցել տաք վիճակում:
|
ՄԱՆԴԱՐԻՆՈՎ ԱՄԱՆՈՐՅԱ
ԱՂԱՆԴԵՐ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
6 ձու
-
250 գր թթվասեր
-
100 գր շաքարավազ
-
15 գր կարագ
-
1 թեյի գդալ իմբիր
-
6 հատ մանդարին
-
1 հատ կիտրոն
-
դարչին
-
աղ
|
Պատրաստման եղանակը.
Ջեռոցը
տաքացնել մինչև 180 աստիճան: Ձվերը հարել շաքարավազի, թթվասերի, աղի,
հալեցված կարագի, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի և
իմբիրի հետ:
Վերցնել 6
հատ հրակայուն բաժակ, ներսից պատել կարագով և ստացված զանգվածը
հավասարաչափ լցնել բաժակների մեջ, ապա վրայից դասավորել մանդարինի
մաքրված և կաշին մաքրած կտորները:
Բաժակները
ծածկել փայլաթիթեղով և մոտ 30 րոպե եփել ջեռոցում:
Մատուցելիս
աղանդերը զարդարել կիտրոնի կեղևով և դարչինով:
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Ձվի
սպիտակուցները հարել այնքան, մինչև պինդ փրփուր գոյանա, աստիճանաբար,
շարունակելով հարել, զանգվածի մեջ ավելացնել 400 գր շաքարի փոշին, ապա`
ընկույզն ու ալյուրը: Խմորը բաժանել 4 հավասար մասերի ու թխել տորթի
շերտերը:
Ձվի
դեղնուցները հարել 0,5 բաժակ շաքարի փոշու հետ այնքան, մինչև սպիտակի,
աստիճանաբար ավելացնել կարագը` շարունակելով հարել, ապա վերջում`
վանիլն ու կոնյակը:
Ստացված
կրեմով պատել տորթի շերտերը, երեսը զարդարել մանր կտրատած ընկույզով:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Ձվերը
շաքարավազով հարել, ավելացնել կարագը, մեղրը, քացախով մարած սոդան, մի
պտղունց աղ և ալյուրը: Լավ խառնել, ապա աստիճանաբար զանգվածի մեջ լցնել
թեյը: Ստացվում է թթվասերի խտության խմոր: Թխել ջեռոցում, ապա հովացնել
ու վրան շաքարի փոշի շաղ տալ:
Կարելի է
թխել 2 այսպիսի շերտեր, ապա դրանք միացնել մուրաբայով կամ թթվասերով
պատրաստվող որևէ կրեմով: |
|