| |
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՆԱԽՈՒՏԵՍՏ
«ԾՈՎԱԽԵՑԻ» |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
կարտոֆիլ
-
պանիր
-
զեյթուն
-
բուսական
յուղ
-
աղ
-
ալիքավոր
սայրով դանակ
|
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, ձևավոր
դանակով բաժանել շերտերի, երկու կողմերից տապակել բուսական յուղով
մինչև ոսկեգունելը: Շերտերը հովացնել, աղ անել:
Յուրաքանչյուր շերտի վրա մի փոքր քերած
պանիր լցնել, վրան մի ձիթապտուղ դնել և ծածկել կարտոֆիլի ևս մի շերտով
այնպես, որ նմանվի ծովախեցու:
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԱՂՑԱՆ «ՍՈՎՈՐԱԿԱՆ
ՀՐԱՇՔ» |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
1
հատ եփած խոշոր կարտոֆիլ
-
2
հատ միջին մեծության թարմ վարունգ
-
3
հատ խաշած ձու
-
1
տուփ պահածոյացված կանաչ ոլոռ
-
1/2
սերկևիլ
-
150
գր եփած բազուկ
-
50
գր պանիր
-
4
պճեղ սխտոր
-
2
ճաշի գդալ թթվասեր
-
աղ, սև
բիբար
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Եփած բազուկը կտրատել, ավելացնել
թթվասերը, պանիրը, ծեծած սխտորը և բլենդերով լավ հարել: Պետք է ստացվի
վարդագույն, խիտ զանգված: Ըստ ճաշակի աղ ու բիբար անել:
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, լցնել
տափակ ափսեի մեջ, հարթեցնել, ծածկել բազուկով պատրաստված
թանձրուկի շերտով: Վրան լցնել մանր կտրատած վարունգը և
կրկին ծածկել թանձրուկի շերտով:
Ձվերի դեղնուցներն առանձնացնել, տրորել,
խառնել ոլոռի հետ, ստացված զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ
շերտ:
Ամբողջ աղցանը բոլոր կողմերից պատել
թանձրուկի մնացած մասով, վրան լցնել քերած
սերկևիլը և քերած սպիտակուցները:
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ
ԵՎ ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ՀԱՄԵՂ ԱՂՑԱՆ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
4 հատ
միջին մեծության եփած կարտոֆիլ
-
100 գր
հավի կրծքամիս
-
4 ճաշի
գդալ տոմատի մածուկ
-
2 ճաշի
գդալ ծովաբողկ (хрен)
-
5 պճեղ
սխտոր
-
5 հատ բողկ
-
1
հատ միջին մեծության վարունգ
-
1/2
խնձոր (գոլդեն)
-
3
ճաշի գդալ թթվասեր
-
1
հատ եփած ձու
-
1
ճաշի գդալ
մանանեխ
-
համեմ, աղ,
բիբար
|
Պատրաստման եղանակը.
Բողկը, վարունգն ու խնձորը լվանալ,
խնձորի միջուկը մաքրել, բոլորը մանր կտրատել: Կարտոֆիլն ու հավի
կրծքամիսը մանր կտրատել, խառնել իրար:
Տոմատի մածուկը խառնել ծովաբողկի հետ,
լցնել հավի և կարտոֆիլի վրա, ավելացնել ծեծած սխտոր, աղ և բիբար անել,
լավ խառնել և լցնել տափակ ափսեի վրա տեղադրված հազարի տերևների վրա:
Թթվասերն ու
մանանեխը
խառնել իրար, լցնել բողկի, վարունգի և խնձորի
խառնուրդի վրա, կտրատած համեմ ավելացնել, լավ խառնել և ստացված
զանգվածը լցնել աղցանի վրա` որպես հաջորդ շերտ:
Ձուն անցկացնել մանր քերիչով և լցնել
աղցանի մակերեսին:
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ
ԱՂՑԱՆ «ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԱԶ» |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
2 հատ
նրբաբլիթ (блинчики)
-
1 հատ
միջին մեծության եփած բազուկ
-
2
հատ եփած կարտոֆիլ
-
2
հատ միջին մեծության մարինացված վարունգ
-
100
գր պինդ պանիր
-
մայոնեզ
-
աղ
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Բազուկն ու պանիրն անցկացնել խոշոր
քերիչով, կարտոֆիլն ու մարինացված վարունգները մանր խորանարդաձև
կտրատել, նրբաբլիթները կտրատել երկար երիզներով:
Կարտոֆիլն ու վարունգը խառնել, վրան
մայոնեզ լցնել, ավելացնել նրբաբլիթները ու կրկին զգուշորեն խառնել:
Քերած բազուկի կեսը լցնել տափակ ափսեի
վրա, հարթեցնել, թեթևակի աղ անել: Վրան լցնել պանիրի կեսը, ապա`
կարտոֆիլով զանգվածը, վրայից` պանիրի մնացած մասը, և վերջում` բազուկի
մնացած կեսը:
Աղցանի երեսին մի փոքր քերած պանիր
լցնել և անմիջապես մատուցել: Երկար թողնելու դեպքում նրբաբլիթները
կարող են թթվել:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Հավի
փափկամիսը, սունկն ու սոխը մսաղացով աղալ, աղ անել, լավ խառնել:
Կարտոֆիլները մաքրել, լվանալ, հատուկ գործիքով միջուկը հանել: Պետք է
ստացվեն 2 կողմից անցքերով
գլանակներ: Փորվածքների մեջ խճողակ լցոնել և կարտոֆիլները խիտ
դասավորել կաթսայի մեջ:
Թթվասերը լուծել ջրում, լցնել կարտոֆիլների վրա, աղ անել, կաթսան դնել
կրակին և եփել մինչև պատրաստ լինելը:
|
ՁԿՈՎ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ
ՏԱՊԱԿԱ |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
1 կգ
կարտոֆիլ
-
2 հատ
խեկ
-
200 գր
պանիր
-
120 գր կաթ
-
50 գր
բուսական յուղ
-
ալյուր
-
կանաչի,
համեմունքներ, աղ
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Ձկները լվանալ, երկարությամբ դանակով
կիսել, փշերն ու կաշին հեռացնել, փափկամիսը երկար-երկար կտրատել:
Համեմունքներն ու աղը խառնել, քսել ձկան կտորների վրա:
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, եփել, մեջը
լցնել կաթն ու բուսական յուղը և պատրաստել խյուս: Ավելացնել կտրատած
կանաչի և աղ:
Քանի դեռ կարտոֆիլը եփվում է, ձկան կտորները թեթևակի
տապակել բուսական յուղով` յուրաքանչյուր կողմը 5
րոպե:
Ձևաթավան պատել բուսական յուղով, վրան դասավորել ձկան
կտորները, վրան լցնել կարտոֆիլի խյուսը, ապա` կրկին ձուկ, ու ևս մի
շերտ կարտոֆիլ: Վրան քերած պանիր լցնել ու դնել նախապես տաքացրած
ջեռոցի մեջ: Տապակել 20-25 րոպե, մինչև որ
երեսը կարմրի:
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՎ ՍՈՒՆԿՈՎ
«ՆԱՊՈԼԵՈՆ» |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
400
գր շերտավոր խմոր
-
4-5
հատ կարտոֆիլ
-
150
մլ կաթ
-
1
գլուխ սոխ
-
500
գր շամպինյոն
-
100
գր պինդ պանիր
-
1
կապ կանաչ սոխ
-
բուսական
յուղ
-
համեմունքներ
-
աղ
|
Պատրաստման եղանակը.
Սունկը կտրատել, գլուխ սոխը ևս մանր
կտրատել: Թավայի մեջ բուսական յուղ լցնել, տաքացնել, մեջը լցնել սոխը,
տապակել մինչև ոսկեգունելը, ապա ավելացնել սունկը և տապակել այնքան,
մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:
Կարտոֆիլը եփել: Կաթը
տաքացնել, մեջը լցնել համեմունքներ կարտոֆիլի համար (պատրաստի
վաճառվում են գրեթե բոլոր խանութներում),
զանգվածը լցնել կարտոֆիլի վրա և պատրաստել խյուս:
Կարտոֆիլի խյուսն ու տապակած սունկը
խառնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ:
Շերտավոր խմորը բաժանել 4
մասի, յուրաքանչյուրը գրտնակով բացել ու թխել:
Ձևաթավայի վրա փռել թխված
շերտերից մեկը, վրան լցնել խճողակի 1/3 մասը,
քերած պանիր շաղ տալ, ապա փռել մյուս շերտը,
կրկին խճողակ ու պանիր լցնել, նույնը կրկնել նաև հաջորդ շերտի համար,
ապա` ծածկել խմորի վերջին շերտով: Երեսին մի փոքր մայոնեզ քսել, կրկին
քերած պանիր շաղ տալ և մոտ 10 րոպե թողնել տաք
ջեռոցում, մինչև վարդագունի:
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՎ ԴԴՄԻԿՈՎ
ԿՈՏԼԵՏՆԵՐ |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
կարտոֆիլ
-
դդմիկ
-
ձու
-
ալյուր
-
բուսական
յուղ
-
աղ, բիբար
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլն ու դդմիկն անցկացնել խոշոր քերիչով,
20 րոպե թողնել, ապա լավ
քամել: Մեջը ձու կոտրել, աղ ու բիբար անել: Ավելացնել այնքան ալյուր,
որ դառնա փափուկ, բայց կպչուն զանգված: Լավ խառնել:
Թավայի մեջ բուսական յուղ լցնել և տաքացնել:
Կարտոֆիլով ու դդմիկով զանգվածից ճաշի գդալով վերցնել, լցնել տաք ձեթի
մեջ ու 2 կողմերից
տապակել մինչև պատրաստ լինելը:
Անհրաժեշտ
պարագաները.
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը
կեղևով եփել, մաքրել, լցնել հարմար տարայի մեջ և հարիչի օգնությամբ
խյուս պատրաստել: Ավելացնել շաքարի փոշին ու լավ խառնել:
Զանգվածը
լցնել փայլաթիթեղի վրա, հարթեցնել, մեջտեղում երկարությամբ լցնել
գետնանուշի յուղը, ռուլետանման փաթաթել, 1 ժամ
թողնել սառնարանում, ապա բարակ շերտերով կտրատել և մատուցել:
|
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՎ
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՏՈՐԹ |
|
Անհրաժեշտ
պարագաները.
Պատրաստման եղանակը.
Կարագը, շաքարավազն ու դեղնուցները հարել մինչև
փրփրելը, ավելացնել կաթնաշոռը, կիտրոնի կեղևը (աղացած),
քերած կարտոֆիլը, վանիլն ու սոդան, և լավ խառնել: Սպիտակուցներն
առանձին հարել մինչև փրփրելը, լցնել խմորի մեջ և կրկին լավ խառնել:
Զանգվածը լցնել կարագով պատված
ձևաթավայի մեջ և թխել ջեռոցում:
Պատրաստ լինելուց հետո տորթը մի քանի ժամ թողնել,
որպեսզի լավ հովանա, ապա դանակով զգուշորեն բաժանել
2 շերտի, արանքում ջեմ քսել ու
շերտերը կրկին միացնել:
Անհրաժեշտ
պարագաները.
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը կեղևով եփել, մաքրել և
մսաղացով աղալ:
Կաթսայի մեջ 1
բաժակ ջուր լցնել, ավելացնել յուղը, թեթևակի աղ անել
ու դնել կրակին: Հենց որ սկսի եռալ, մեջը լցնել ալյուրը և հենց կրակի
վրա էլ խառնել մոտ 3-4
րոպե, ապա վերցնել, հովացնել, խառնել կարտոֆիլի հետ: Ավելացնել ձուն և
խառնել այնքան, մինչև համասեռ զանգված դառնա:
Թավայի մեջ մեծ քանակությամբ բուսական յուղ լցնել,
տաքացնել, ապա խմորից ճաշի գդալով վերցնել, գցել բուսական յուղի մեջ ու
2 կողմերից լավ
տապակել: Պատրաստ լինելուց հետո վրան մի փոքր վանիլ ցանել և մատուցել
տաք վիճակում: |
|