|
ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ ԵՎ
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ՏԱՔ ԱՂՑԱՆ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
250 գր ծաղկակաղամբ
-
250 գր կանաչ լոբի
-
2 լոլիկ
-
2 պճեղ սխտոր
-
50 գր պանիր
-
կանաչի
-
2 ճաշի գդալ մայոնեզ
-
1 թեյի գդալ կարրի
-
աղ, սև բիբար
-
բուսական յուղ
|
Պատրաստման եղանակը.
Ծաղկակաղամբն ու լոբին 5 րոպե եփել աղով համեմված եռացող ջրում, ապա
տեղափոխել բուսական յուղով տաք թավայի մեջ, ավելացնել աղ, բիբար, կարրի
ու անընդհատ խառնելով տապակել ուժեղ կրակի վրա 5-7 րոպե:
Տապակած
բանջարեղենը լցնել համապատասխան ափսեի մեջ, վրան ցանցաձև մայոնեզ լցնել,
շարել մեծ կտորներով կտրատած լոլիկը, վրան ցանել շատ մանր կտրատած
սխտորը, ապա` քերած պանիրը:
Աղցանը մի
քանի րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի պանիրը փոքր-ինչ
հալվի, ապա վրան կանաչի կտրատել ու մատուցել տաք վիճակում:
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
ծաղկակաղամբ
-
լոլիկ
-
սոխ
-
խոզապուխտ
-
մարինացված շամպինյոններ
-
մայոնեզ
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Լոլիկները
և խոզապուխտը խորանարդաձև կտրատել, ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի,
սոխը և սունկը ևս կտրատել, բոլոր բաղադրիչները լցնել համապատասխան
տարայի մեջ, համեմել մայոնեզով և մատուցել:
|
ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Մակարոններն ու ծաղկակաղամբը առանձին տարաներում եփել աղով համեմված
եռացող ջրում, քամել: Շամպինյոնները լվանալ, կտրատել ու ցողել կիտրոնի
հյութով: Կտրատել պանիրն ու կանաչին:
Ձիթապտղի
յուղը, քացախը, մանանեխը, ճզմած սխտորը, աղն ու բիբարը խառնել ու
պատրաստել թանձրուկ:
Մակարոնները, ծաղկակաղամբը, սունկն ու պանիրը խառնել իրար, վրան լցնել
թանձրուկն ու կանաչին և զգուշորեն խառնել:
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Հում
ծաղկակաղամբը, լոլիկները, բուլղարական բիբարը և մաղադանոսը կտրատել,
խառնել իրար:
Ձիթապտղի
յուղին ավելացնել ծովի աղ և բահար, պատրաստել թանձրուկ, լցնել աղցանի
վրա և լավ խառնել:
|
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՆ ՈՒ ԲԵԿՈՆԸ
ԻՏԱԼԱԿԱՆ ՁԵՎՈՎ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
700 գր ծաղկակաղամբ
-
80-150 գր բեկոն
-
50 գր պանիր
-
1-2 գլուխ սոխ
-
2-3 լոլիկ
-
20 գր բուսական յուղ
-
1 պճեղ սխտոր
-
աղ, սև բիբար
-
մաղադանոս
|
Պատրաստման եղանակը.
Ծաղկակաղամբը լվանալ, բաժանել ծաղկաբույլերի և կիսաեփ անել աղով
համեմված եռացող ջրում: Սոխը կիսաշրջանաձև կտրատել: Բեկոնը կտրատել
բարակ երիզներով, լոլիկները` կտորներով:
Բուսական
յուղը լցնել թավայի մեջ, տաքացնել, մեջը տեղավորել սխտորի մաքրած պճեղն
ու բեկոնի կտորները, տապակել այնքան, մինչև բեկոնից ամբողջ յուղը դուրս
տա: Պատրաստ լինելուն պես բեկոնի կտորները թավայից հանել, սխտորը դեն
նետել ու նույն յուղային զանգվածի մեջ լցնել սոխը: Երբ այն ոսկեգույն
դառնա, ավելացնել ծաղկակաղամբը, բեկոնը, լոլիկները, համեմել աղով և
բիբարով ու շոգեխաշել թույլ կրակի վրա 7-10 րոպե` պարբերաբար խառնելով:
Մատուցելիս
վրան քերած պանիր ու կտրատած մաղադանոս շաղ տալ:
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Ծաղկակաղամբը ամբողջական վիճակում 1-2 րոպե եփել աղով համեմված եռացող
ջրում: Հովանալուց հետո այն շրջել և մսով ֆարշը խիտ լցնել
ծաղկաբույլերի միջև:
Լցոնած
ծաղկակաղամբը տեղավորել հարմար ձևաթավայի մեջ, վրան թթվասեր քսել,
քերած պանիր շաղ տալ և տապակել ջեռոցում 30-40 րոպե, մինչև ֆարշը
պատրաստ լինի:
|
ՀԱՎԻ ՓԱՓԿԱՄԻՍԸ
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ |
|
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
հավի փափկամիս
-
ծաղկակաղամբ
-
աղ, սև բիբար
-
քերած պանիր
-
բուսական յուղ
-
50 գր կարագ
-
2 ճաշի գդալ ալյուր
-
1 բաժակ կաթ
|
Պատրաստման եղանակը.
Հավի
փափկամիսը կտրատել, ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի: Ձևաթավան
պատել բուսական յուղով, մեջը լցնել իրար խառնած միսն ու ծաղկակաղամբը,
համեմել աղով և բիբարով ու մոտ 30 րոպե եփել ջեռոցում:
Կարագը,
ալյուրն ու կաթը խառնել, եփել այնքան, մինչև պնդանա, լցնել ճաշատեսակի
վրա, խառնել, վրան քերած պանիր շաղ տալ և ևս 10-15 րոպե տապակել
ջեռոցում:
Անհրաժեշտ
պարագաները.
Պատրաստման եղանակը.
Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի, լվանալ ու կիսաեփ անել աղով
համեմված եռացող ջրում, ապա քամել ու դանակով շատ մանր կտրատել:
Ձվերը
կոտրել, սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Դեղնուցները լցնել
ծաղկակաղամբի վրա, համեմել սև բիբարով: Հացի չոր մասերը դանակով
հեռացնել, փափուկ կտորները կաթով թրջել, քամել ու ավելացնել
ծաղկակաղամբի վրա: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մանր
կտրատած կանաչի:
Սպիտակուցները հարել այնքան, մինչև պինդ փրփուր դառնա, ապա այն ևս
ավելացնել ծաղկակաղամբով զանգվածի մեջ:
Թավայի մեջ
բուսական յուղ լցնել ու տաքացնել: Պատրաստված խճողակից ճաշի գդալով
վերցնել ու լցնել թավայի մեջ: Տապակել երկու կողմերից մինչև
վարդագունելը:
Սերուցքը
կամ կաթը լցնել կաթսայի մեջ ու դնել կրակին: Հենց որ սկսի եռալ, մեջը
աստիճանաբար լցնել հալած պանիրը` ամեն անգամ կես թեյի գդալ: Անընդհատ
խառնելով եփել, մինչև պանիրը ամբողջապես լուծվի: Կարելի է սև բիբար ու
կիտրոնի հյութ ավելացնել, այդպես թանձրուկն ավելի սուր համ կունենա:
Պատրաստի
կոտլետները դասավորել ափսեի վրա, վրան լցնել թանձրուկը և մատուցել: |