| |
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Հորթի
փափկամիսը լվանալ, չորացնել, ծղոտանման կտրատել, աղ անել: Բուսական
յուղը լցնել թավայի մեջ, տաքացնել, ավելացնել կտրատած միսը,
անընդհատ խառնելով 7 րոպե
տապակել, ապա կրակը թուլացնել, թավայի կափարիչը ծածկել և թողնել ևս
5 րոպե:
Սոխը և բողկը մաքրել, լվանալ, օղակաձև
կտրատել: Ավելուկը և վարունգները նույնպես
լվանալ, չորացնել և խոշոր-խոշոր կտրատել: Սոխը, բողկը,
ավելուկն ու վարունգը զգուշորեն խառնել,
լցնել ափսեի վրա, մեջտեղում լցնել տապակած միսը:
Մայոնեզի մեջ ավելացնել ծեծած սխտորը,
կիտրոնի հյութը, աղ ու սև բիբար անել: Ստացված թանձրուկը լցնել աղցանի
վրա և մատուցել:
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
Տավարի միս
-
բուսական
յուղ
-
գազար
-
պանիր
-
պահածոյացված եգիպտացորեն
-
փափուկ հաց
-
մայոնեզ
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Միսը խորանարդաձև մանր կտրատել, աղ ու
բիբար անել, լցնել թավայի մեջ և բուսական յուղով տապակել մինչև պատրաստ
լինելը:
Հացը խորանարդաձև կտրատել ու չորացնել
ջեռոցում: Գազարն ու պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Նախապատրաստված բոլոր բաղադրիչները
խառնել, համեմել մայոնեզով և մատուցել:
Ի դեպ, եթե աղցանը մատուցվելու է
պատրաստ լինելուց որոշ ժամանակ անց, ապա ավելի լավ է բաղադրիչները
պահել առանձին և խառնել անմիջապես մատուցելուց առաջ, որպեսզի
չորահացերը չփափկեն. այդպես աղցանն ավելի համեղ է ստացվում:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները մանր կտրատել,
համեմել մայոնեզով և մատուցել:
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
4 հատ կարտոֆիլ
-
2
ձու
-
1 տուփ
պահածոյացված կանաչ ոլոռ
-
4
հատ ոչ մեծ թարմ վարունգ
-
2
հատ թթու վարունգ
-
1 հատ
կանաչ խնձոր
-
1/2
հատ կիտրոնի հյութ
-
200
գր խոզապուխտ
-
200 գր
ապխտած տավարի միս
-
2
ճաշի գդալ մաղադանոս և համեմ (կտրատած)
-
աղ, բիբար,
մայոնեզ`ըստ ճաշակի
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլն ու ձուն եփել, թարմ և թթու
վարունգները լվանալ: Խնձորի կեղևն ու միջուկը մաքրել, ցողել կիտրոնի
հյութով, որպեսզի չսևանա: Բոլորը խորանարդաձև կտրատել:
Խոզապուխտն ու ապխտած տավարի միսը
ծղոտաձև կտրատել:
Բոլոր բաղադրիչները լցնել խորը տարայի
մեջ, լավ խառնել, համեմել աղով, բիբարով, մայոնեզով:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Լոբին սառը
ջրով թրջել, թողնել 4
ժամ, ապա եփել մինչև պատրաստ լինելը: Խոզի միսը
կտրատել: Մանր կտրատել սոխը, լոլիկներն ու կանաչին: Թավայի մեջ
բուսական յուղ լցնել, ավելացնել սոխը, տապակել մինչև ոսկեգունելը, ապա
ավելացնել միսը և տապակել մոտ 20 րոպե:
Ավելացնել կտրատած լոլիկը, աղ ու բիբար անել և տապակել ևս
15 րոպե: Վերջում մսի վրա ավելացնել լոբին,
խառնել, վրան կտրատած կանաչի լցնել և մատուցել:
|
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԵՎ
ՍՈՒՆԿՈՎ ՌԱԳՈՒ |
|
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
600 գր
դդմիկ
-
3
գազար
-
1
հատ քաղցր կարմիր բիբար
-
1
հատ մաղադանոսի արմատ
-
2 լոլիկ
-
2 գլուխ
սոխ
-
200
գր շամպինյոն
-
200
գր բրյուսելյան կաղամբ
-
100
գր պահածոյացված կարմիր լոբի
-
2 ճաշի
գդալ բուսական յուղ
-
թարմ
կտրատած կանաչի
-
աղ` ըստ
ճաշակի
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Դդմիկները, գազարներն ու լոլիկները լվանալ, մաքրել,
խորանարդաձև կտրատել: Բիբարը լվանալ, սերմերը մաքրել, ծղոտանման
կտրատել: Սոխն ու մաղադանոսը մանր կտրատել: Շամպինյոնները լվանալ,
մաքրել, յուրաքանչյուր սունկը բաժանել 4
մասի:
Բուսական
յուղը լցնել թավայի մեջ, տաքացնել, ավելացնել սոխն ու մաղադանոսը,
տապակել մոտ 5 րոպե, ապա
ավելացնել գազարն ու դդմիկը, թեթևակի աղ անել ու
շարունակել տապակել:
Մոտ 10 րոպե հետո
ավելացնել շամպինյոններն ու բիբարը, լավ խառնել, տապակել ևս
7 րոպե:
Ավելացնել լոլիկը, 2
ճաշի գդալ ջուր լցնել, համեմել աղով ու սև բիբարով,
կափարիչը փակել ու շոգեխաշել մոտ 7 րոպե:
Վերջում ավելացնել բրյուսելյան կաղամբն ու լոբին, վրան լցնել
2 ճաշի գդալ լոբու ջրից և շոգեխաշել ևս
5 րոպե:
Պատրաստի ուտեստի վրա կտրատած կանաչի
լցնել և մատուցել տաք վիճակում:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Հավի փափկամիսը դանակով բաժանել բարակ
շերտերի, հավանգով ծեծել, աղ ու սև բիբար անել: Կարագն ու պանիրը
անցկացնել քերիչով, ավելացնել կանաչին` մանր կտրատած, ծեծած սխտորը և
լավ խառնել: Մսի յուրաքանչյուր շերտի կենտրոնում մի փոքր լցոն լցնել և
ռուլետանման փաթաթել:
Ձուն մայոնեզի հետ հարիչով հարել,
յուրաքանչյուր ռուլետը թաթախել ստացված զանգվածի մեջ և երկու կողմից
տապակել թավայում:
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
500 գր
պելմեններ
-
2
հատ գազար
-
1
գլուխ սոխ
-
1 թեյի գդալ չոր բիբարների
խառնուրդ
-
2
լիտր ջուր
-
1 ճաշի
գդալ բուսական յուղ
-
3
ճյուղ համեմ
-
3
ճյուղ կանաչ սոխ
-
թթվասեր`
ցանկության դեպքում
-
աղ, բիբար
|
|
 |
Պատրաստման եղանակը.
Համեմը, կանաչ սոխն ու գլուխ սոխը մանր
կտրատել: Գազարն անցկացնել խոշոր քերիչով:
Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, սոխն ու գազարը,
շոգեխաշել, ապա ավելացնել ջուրը և եռացնել: Հենց որ սկսի եռալ, մեջը
լցնել չոր բիբարների խառնուրդը, պելմենները, աղ ու բիբար անել:
Ապուրը եռալուց հետո 15 րոպե
եփել, ավելացնել կտրատած համեմն ու եփել ևս 5
րոպե: Մատուցելուց անմիջապես առաջ ավելացնել կտրատած կանաչ սոխը
և թթվասեր` ցանկության դեպքում:
 |
|
Անհրաժեշտ
պարագաները.
-
0,5 կգ
դեղձ
-
200
գր կարագ կամ մարգարին
-
1
բաժակ շաքարավազ
-
2 թեյի
գդալ վանիլ
-
3
ձու
-
1 թեյի
գդալ սոդա (քացախով մարած)
-
ալյուր այնքան, որ ստացվի
պինդ խմոր
|
Պատրաստման եղանակը.
Նախապես
թուլացած կարագը շաքարավազով տրորել, ավելացնել ձվերը, սոդան, ալյուրը
և խմոր հունցել: Ձևաթավան պատել կարագի շերտով, վրան լցնել խմորի
2/3 մասը և մատներով
հարթեցնել:
Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել,
կտրատել և շարել խմորի վրա:
Խմորի մնացած մասից ձողեր պատրաստել և
ցանցանման դասավորել դեղձերի վրա:
Բլիթը մոտ 30 րոպե եփել մինչև
180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Անհրաժեշտ
պարագաները.
-
600
գր խնձոր
-
1 բաժակ
շաքարավազ
-
100
գր կաթնաշոռ
-
100
գր կարագ
-
1 բաժակ
ալյուր
Պատրաստման եղանակը.
Խնձորները մաքրել, բարակ շերտերով կտրատել: Կարագն ու
կաթնաշոռը միասին տրորել, աղ անել, ավելացնել ալյուրը: Ստացված խմորը
3 ժամ թողնել սառնարանում, ապա հանել, բաժանել
3 մասի, յուրաքանչյուրը գրտնակով բացել:
Շերտերից յուրաքանչյուրի վրա կտրատած խնձոր շարել, վրան շաքարավազ
ցանել, ռուլետանման փաթաթել, յուրաքանչյուր ռուլետի վրա ձու քսել և
թխել ջեռոցում:
Անհրաժեշտ
պարագաները.
Պատրաստման եղանակը.
Կաթը լցնել կաթսայի մեջ, 2-3
րոպե տաքացնել ուժեղ
կրակի վրա:
Ալյուրը, շաքարավազն ու աղը խառնել, լցնել
1,5 լիտրանոց կաթսայի մեջ,
աստիճանաբար, անընդհատ հարելով ավելացնել կաթը: Զանգվածն ուժեղ կրակի
վրա տաքացնել 3-4 րոպե, մինչև
պնդանա: Ընթացքում խառնել միայն մեկ անգամ:
Զանգվածի կեսը լցնել կոտրած և հարած ձվերի վրա, լավ
խառնել ու ետ լցնել: Կրկին տաքացնել ուժեղ կրակի վրա 2-3
րոպե, մինչև սկսի եռալ:
Եռալուն պես զանգվածը կրակից վերցնել,
լավ հարել, ավելացնել կարագն ու վանիլը, լցնել պաղպաղակի ամանների մեջ
ու թողնել, որ հովանա: |
|