| |
Ժամանակակից
աղջիկների ու կանանց գերակշիռ մեծամասնությունն անընդմեջ ինչ-որ
դիետաների է հետևում: Դա այսօր նորաձևության պես մի բան է դարձել: Եթե
փորձեք ինտերնետային որևէ փնտրող համակարգի միջոցով դիետաներ որոնել,
ապա կապշեք` տեսնելով, թե որքան մեծ է դրանց թիվը: Ինչն է պատճառը?
Թերևս այն, որ այսօր զանգվածային լրատվամիջոցները կամա թե ակամա
գեղեցկության այնպիսի չափանիշներ են թելադրում գեղեցիկ սեռի
ներկայացուցիչներին, որոնց փաստացի իրագործումը թույլ է տալիս
վերջնականապես համոզվել հայտնի ասացվածքի ճշմարտացիության մեջ. այո,
գեղեցկությունը հիրավի զոհեր է պահանջում:
Բայց եկեք
մի պահ սթափվենք նիհարելու այս խելագար տենդից ու հասկանանք մի պարզ
բան. այն, ինչ մենք տեսնում ենք երկնագույն էկրանին, ոչ միշտ է
համապատասխանում իրականությանը: Շատ հաճախ պարանոցից սկսվող այդ երկար
ու սլացիկ ոտքերն ու ասեղի պես բարակ իրանն ընդամենը մոնտաժային
հնարքներ են: Եթե դուք իրականում տեսնեք ձեզ համար գեղեցկության էտալոն
հանդիսացող այս կամ այն երգչուհուն կամ դերասանուհուն, գուցե նույնիսկ
չճանաչեք էլ նրան...
Ինչ խոսք,
կան նաև աղջիկներ, որոնք իսկապես «30 կգ» են կշռում, բայց դա պահանջում
է նրանց մասնագիտությունը: Ի վերջո, իրական կյանքում այնքան էլ հաճելի
չէ մոդելի պես անհյութ ու ոսկրոտ լինելը, համաձայնեք: Չէ որ դուք
հագուստի կախիչ չեք, այլ մսից ու արյունից կազմված կենդանի էակ...
Կարճ ասած,
ոչ ոք էլ դեմ չէ ժամանակ առ ժամանակ դիետաներ պահպանելուն և կազմվածքին
հետևելուն, սակայն դա պետք է արվի խելամտության սահմաններում` առաջին
հերթին ելնելով առողջապահական նկատառումներից: Իսկ դրա համար նախ և
առաջ հարկավոր է մի հարց պարզաբանել. իսկ գուցե ձեր քաշն ամենևին էլ
ավել չէ?
Ներկայումս միջազգային ստանդարտներով
գործում է մարմնի զանգվածի
հետևյալ դասակարգումը.
- ոչ
բավարար քաշ,
-
նորմալ քաշ,
- ավել
քաշ,
-
ճարպակալում:
Պարզունակ
մի բանաձևի օգնությամբ մասնագետները հեշտությամբ կարողանում են
հաշվարկել մարդու Մարմնի Զանգվածի Ինդեքսը (ՄԶԻ) և ըստ այդ
ցուցանիշի որոշել, թե թվարկված խմբերից որին է համապատասխանում տվյալ
մարդու քաշը:
Ահա և
բանաձևը`
ՄԶԻ =
քաշ (կգ) / հասակ (մ)2
Եթե
փորձենք արտահայտել բառերով, ապա կստացվի`
ՄԶԻ-ն հավասար է մարդու քաշը`
վերցրած կիլոգրամներով, բաժանած նրա հասակի` վերցրած մետրերով,
քառակուսի աստիճանի վրա:
Օրինակ,
եթե ձեր քաշը 65 կգ է, իսկ հասակը` 1,65 մ, ապա.
ՄԶԻ = 65 /
1,65 * 1,65 = 65 / 2,7225 = 23,875 = 24
Այս
բանաձևի համար բացառություններ են հանդիսանում միայն երեխաները,
զարգացած մկանային համակարգով պրոֆեսիոնալ մարզիկները, հղի և կրծքով
կերակրող կանայք,
չորուկ կառուցվածք ունեցող տարեցները:
Ահա մի
աղյուսակ, որում ներկայացված են ՄԶԻ-ի մի շարք արժեքներ` ի նկատի
ունենալով հասակի և քաշի առավել տարածված տարբերակները:
|
Հասակը (մ) |
1,5 |
1,55 |
1,6 |
1,65 |
1,7 |
1,75 |
1,8 |
1,85 |
ՄԶԻ |
|
|
Քաշը (կգ) |
|
40 |
43 |
46 |
49 |
52 |
55 |
58 |
62 |
18 |
|
43 |
46 |
49 |
52 |
55 |
58 |
62 |
65 |
19 |
|
45 |
48 |
51 |
54 |
58 |
61 |
65 |
68 |
20 |
|
47 |
50 |
54 |
57 |
61 |
64 |
68 |
72 |
21 |
|
50 |
53 |
56 |
60 |
64 |
67 |
71 |
75 |
22 |
|
52 |
55 |
59 |
63 |
67 |
70 |
75 |
79 |
23 |
|
54 |
57 |
61 |
65 |
69 |
73 |
78 |
82 |
24 |
|
56 |
60 |
64 |
68 |
72 |
77 |
81 |
86 |
25 |
|
63 |
67 |
72 |
76 |
81 |
86 |
91 |
96 |
28 |
|
67 |
72 |
77 |
82 |
87 |
92 |
97 |
103 |
30 |
|
79 |
84 |
90 |
95 |
101 |
107 |
113 |
120 |
35 |
|
90 |
96 |
102 |
109 |
116 |
122 |
130 |
137 |
40 |
Եթե ՄԶԻ-ն
ցածր է 18,5-ից, ապա ձեր քաշն անբավարար է: Ճիշտ է, այս դեպքում
ճարպակալմամբ պայմանավորված հիվանդություններով տառապելու ռիսկն էապես
նվազում է, սակայն մյուս կողմից օրգանիզմի այլ խաթարումների
հավանականությունն է աճում: Կանանց մոտ անբավարար քաշը կարող է առաջ
բերել դաշտանի բացակայություն, վերարտադրողական ֆունկցիայի խաթարումներ,
օստեոպորոզ,
օրգանիզմի կողմից մի շարք սննդանյութերի յուրացման անկարողություն և այլն: Ի
դեպ, որոշ դեպքերում 20-ից ցածր ՄԶԻ-ն արդեն անբավարար է համարվում:
Նման դեպքում հարկավոր է լրջորեն հետևել սննդակարգին ու աշխատել քաշի
ավելացման ուղղությամբ:
Եթե ՄԶԻ-ն
գտնվում է 18,5-24,99 միջակայքում, ապա ձեր քաշը նորմալ է: Դա
նշանակում է, որ դուք իդեալական քաշ ունեք, որը որևէ վտանգ չի
ներկայացնում ձեր առողջական վիճակի համար: Նիհարելու կամ գիրանալու
անհրաժեշտություն չկա: Իհարկե, կախված կազմվածքի մի շարք անհատական
դրսևորումներից` գուցե դուք ինքներդ հարկ եք համարում ձեր արտաքին
տեսքի մեջ որոշ կոսմետիկ շտկումներ մտցնել: Դա արդեն ձեր որոշումն է:
Ամեն դեպքում, գուցե և ավելի ճիշտ կլինի երանելի կազմվածքի ձեռքբերման
համար դիմել ոչ թե դիետաների, այլ մարմնամարզության: Երիտասարդների
համար կատարյալ ՄԶԻ-ն 22-23-ն է, իսկ եթե ձեր դեպքում ՄԶԻ-ն մոտ է
վերին սահմանին, ապա թերևս հարկ է մտածել քաշը կայունացնելու
ուղղությամբ: Այս դեպքում կարող եք չափել իրանի շրջագիծը: Եթե այն
գերազանցում է թույլատրելի սահմանները (80-94 սմ), ապա
հավանականություն կա ձեռք բերել ավել քաշով պայմանավորված
հիվանդություններ:
Եթե ՄԶԻ-ն
գտնվում է 25-29,99 միջակայքում, ապա դուք ավել կիլոգրամներ ունեք,
և դա խոսում է ավել քաշով պայմանավորված հիվանդությունների
հավանականության մասին: Իրանի շրջագիծը չափելուց հետո դուք ավելի
կոնկրետ կարող եք իմանալ, թե որքան մեծ է ռիսկը: Փորձեք կասեցնել քաշի
ավելացումն ու աշխատեք դրա նվազման ուղղությամբ: Կանանց ՄԶԻ-ի 27,3,
տղամարդկանց ՄԶԻ-ի 27,8 արժեքներն արդեն խիստ մեծացնում են այնպիսի
հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, ինչպիսիք են երկրորդ տիպի
դիաբետը, հիպերտոնիան և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:
Եթե ՄԶԻ-ն
գտնվում է 30-34,99 միջակայքում, ապա
ձեզ մոտ առաջին կարգի ճարպակալում կա: Ճարպակալումը հիվանդություն է,
որը ոչ միայն կապված է օրգանիզմում ճարպի մեծ պարունակությամբ, այլև իր
մեջ կրում է այլ հիվանդությունների առաջացման մեծ վտանգ: Խոսքն առաջին
հերթին սիրտ-անոթային հիվանդությունների, երկրորդ տիպի դիաբետի և
հիպերտոնիայի մասին է: Ի դեպ, որքան մեծ է իրանի շրջագիծը, այնքան
ավելի մեծ է նաև ռիսկը: Այս պարագայում հարկավոր է անպայման աշխատել
քաշի նվազեցման ուղղությամն: ՄԶԻ-ի նույնիսկ չնչին փոփոխությունը
բարերար ազդեցություն կունենա ձեր առողջական վիճակի վրա:
Եթե ՄԶԻ-ն
գտնվում է 35-40 միջակայքում,
ապա դա խոսում է երկրորդ կարգի ճարպակալման մասին: Զուգորդող
հիվանդությունների և դրանցով պայմանավորված վաղաժամ մահվան վտանգն
էապես մեծ է: Հարկավոր է անմիջապես զբաղվել քաշի նվազեցմամբ:
Եթե ՄԶԻ-ն
40-ից բարձր է, ուրեմն ձեզ մոտ երրորդ կարգի ճարպակալում է: Դա
նշանակում է, որ ձեր մարմինը խիստ ճարպակալած վիճակում է և
համապատասխանաբար խիստ մեծ է ճարպակալմամբ պայմանավորված
հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը: Վատթարագույն հետևանքներից
խուսափելու համար խորհուրդ է տրվում առանց վարանելու սթափվել ու սկսել
նիհարել, մինչև որ ՄԶԻ-ի արժեքը քիչ թե շատ խելքին մոտ դառնա:
____________________
Հեղինակ`
Անի Ստեփանյան |
|