| |
| |
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍԻՆԴՐՈՄ
Ինչու՞ են աշնանային
փոփոխություններն ու խանգարումները չորս անգամ ավելի շատ հանդիպում
կանանց, եվ ոչ թե տղամարդկանց մոտ, եվ ինչպե՞ս կարելի է կանխել կամ
բուժել այդ երեվույթները:
Աշնանը եվ ձմռանը բոլորիս մոտ
նկատվում են վաղ, առանց պատճառի հոգնածության երեվույթներ,
քնկոտություն, թուլություն, անընդհատ ցանկություն ենք ունենում
պառկելու եվ հանգստանալու՝ ինքներս էլ չհասկանալով, թե ինչու: Որոշ
մարդկանց մոտ նմանատիպ սեզոնային փոփոխությունները կարող են
նույնիսկ վերածվել լուրջ հիվանդության:
Սեզոնային խանգարումները, որպես կանոն,
ավելի բնորոշ են այն մարդկանց, ովքեր հակված են բոլոր երեվույթների եվ
դեպքերի մեջ տեսնել ոչ թե դրականը, այլ բացասականը: Նրանք հիմնականում
սուր կերպով են արձագանքում ստրեսներին, չափից ավելի խորությամբ են
վերլուծում իրենց պրոբլեմներն ու կարծում են, որ երբեք ի վիճակի չեն
լինի դրանք հաղթահարել:
Աշնանային սեզոնային փոփոխությունների
ազդեցությանն ավելի հակված են կանայք: Պատճառը սերոտոնինն է:Այն
պատկանում է մեր օրգանիզմի կենսաբանական ակտիվ նյութերի թվին,
արտադրվում է գլխուղեղի կողմից եվ հանդիսանում է կենտրոնական նյարդային
համակարգի ակտիվ գործունեության խթանիչ: Այն արթնացնում ու պահում է
մեր մեջ ապրելու զգացումը, ինչպես նաեվ՝ ակտիվ կենսակերպ վարելու,
ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու եվ այլ
ձգտումները: Կանանց մոտ սերոտոնինն ավելի քիչ է արտադրվում, քան՝
տղամարդկանց: Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի պասիվ են եվ ավելի քիչ
ինքնավստահ: Եվ հենց նույն պատճառով էլ կանայք ավելի հաճախ են
տագնապում, տխրում, միայնակության զգացում ապրում, տանջվում մեղքի
զգացողությունից եվ այլն:
Հոկտեմբեր ամիսը նման երեվույթների
սկիզբն է, սովորաբար դրանք շարունակվում են մինչեվ մարտ: Այդ
ժամանակամիջոցի շարունակական եվ երկարատեվ քունը, որը բնորոշ է գրեթե
բոլոր մարդկանց, ոչ մի դրական հետեվանքի եվ բավարարվածության չի բերում.
մարդիկ սովորաբար քնից արթնանում են արդեն իսկ հոգնած, ջարդվածության
զգացումով, ողջ օրվա ընթացքում չեն ցանկանում շարժվել, աշխատել,
զբաղվել որեվէ բանով: Հնարավոր են նաեվ ցավի զգացողություններ՝ սրտի,
կրծքավանդակի, որովայնի, մեջքի, գլխի եվ այլ մասերում:
Այդ շրջանում կանանց մոտ շատ ուժեղ է
արտահայտվում նաեվ նախադաշտանային սինդրոմը: Հաճախ լինում են ցիկլի
տատանումներ եվ խախտումներ, ինչպես նաեվ՝ խանգարումներ սեռական
բնականոն կյանքում:
Ինչպե՞ս վարվել նման դեպքերում,
ինչպե՞ս բուժվել:
Եթե կինն ինքը զգում է, որ
յուրաքանչյուր անգամ աշնան գալստյան հետ մեկտեղ իր մոտ «վերանում է»
հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ապա անպայման պետք է դիմել
նյարդաբանի եվ/կամ հոգեթերապեվտի: Ընդ որում, այստեղ խոսքը կարող է
գնալ ոչ թե լուրջ դեղորայքային թերապիայի, այլ պարզապես թեթեվ
միջամտությունների մասին:
Նման բացասական զգացողությունները
վերացնելու շատ լավ միջոց է, օրինակ, օրվա բոլոր գործողությունների
նախապես պլանավորումը: Յուրաքանչյուր պլանավորված գործողության
հաղթահարումը եվ իրականացումը մարդուն հաղորդում է
ինքնաբավարարվածության եվ ինքնավստահության զգացում, հավատ սեփական
ուժերի հանդեպ: Իսկ դրական էմոցիաների առկայությունը իր հերթին
պայմանավորում է ֆիզիկական վիճակի բարելավում: Իհարկե, անհրաժեշտության
դեպքում հնարավոր է նաեվ դեղորայքային բուժում, հիմնականում՝
սերոտոնինային հակադեպրեսանտների միջոցով: Շատ մարդիկ խուսափում են
հակադեպրեսանտներից, սակայն դրանց ճիշտ օգտագործումը միայն դրական
ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Օրինակ, հանգստացնող միջոցները
քնաբերների հետ պետք է օգտագործել քնելուց առաջ, իսկ այն պրեպարատները,
որոնք ակտիվացնում են կենսունակությունը, ավելի լավ է ընդունել օրվա
առաջին կեսին: Բացի այդ, դեղորայքը պետք է օգտագործել կանոնավոր կերպով
եվ անպայման բժշկի հսկողությամբ:
Իսկ կա՞ն աշնանային սինդրոմի դեմ
պայքարելու այլ մեթոդներ:
Սեզոնային դեպրեսիան հիանալի կերպով
հաղթահարվում է սպիտակ գույնի միջոցով: Այս գույնը նպաստում է մարդկանց
զգայական լարվածության թուլացմանը, բարձրացնում է տրամադրությունը,
բարելավում ախորժակն ու քունը, վերականգնում օրգանիզմի բնական
բիոռիթմերը:
Շատ լավ ներգործություն
է ունենում բնությունը՝ իր գույներով ու բույրերով, մաքուր օդը:
Հիանալի նշանակություն ունի նաեվ հաճելի, դանդաղ երաժշտությունը:
Երբեմն լավ ազդեցություն է ունենում նաեվ մերսումը, որը նպաստում է
մկանների թուլացմանը, լավացնում է արյան շրջանառությունը, արդյունքում՝
գլխուղեղը ստանում է բավարար քանակությամբ թթվածին, որն էլ նպաստում է
սերոտոնինի անհրաժեշտ քանակի արտադրությանը, եվ, հետեվաբար, դեպրեսիայի
վերացմանը:
Բացի վերոնշյալ միջոցառումներից, պետք է
միշտ հիշել, որ դեպրեսիայի լավագույն բժիշկը լույսն է: Այդ իսկ
պատճառով հարկավոր է հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել դրսում՝
զբոսնել ցերեկվա ժամերին, քայլել մաքուր օդում, օրվա մեջ առնվազն մեկ
ժամ:
Հիանալի է ներգործում առատ ձյունը,
զբոսանքը թափվող ձյան տակ, դահուկասահքը:
Չափազանց կարեվոր է նաեվ ճիշտ սնվելը՝
հարուստ բանջարեղենով, մրգերով, ցիտրուսներով:
ԿԱՆԱՑԻ (ԿԱՄ
ՆԱԽԱԴԱՇՏԱՆԱՅԻՆ) ՍԻՆԴՐՈՄ
Շատ կանայք եվ աղջիկներ դաշտանային
ցիկլից առաջ գրեթե միշտ բախվում են նախադաշտանային սինդրոմին, որը
հիմնականում արտահայտվում է ինքնազգացողության այնպիսի
դրսեվորումներով, ինչպիսիք են աշխատունակության անկումը, զգայական
անկայունությունը, ինչպես նաեվ՝ ֆիզիկական ցավերը եվ այլն:
Նախադաշտանային սինդրոմի
առկայության ժամանակ մենք՝ կանայքս, իրավունք ունենք առավելագույն
չափով «երես տալ» ինքներս մեզ:
Աշխատեք շատ հանգստանալ, փոխեք օրվա
ռեժիմը, հնարավորին չափ կրճատեք համակարգիչների հետ կապված
աշխատանքը կամ գոնե աշխատեք ընդմիջումներով, որպեսզի օրգանիզմը
հասցնի գոնե մասնակիորեն վերականգնվել: Բացառեք ֆիզիկական
աշխատանքն ու ծանրաբեռնվածությունը:
Եթե զբաղվում եք սպորտով, ապա
նախադաշտանային փուլում հարկ է մոռանալ դրա մասին: Կարեվոր է ապահովել
լիարժեք քունը՝ 8-9 ժամ տեվողությամբ: Առավոտյան հիանալի կերպով ազդում
է արոմաթերապիան, հատկապես՝ ցիտրուսային բույսերով, ինչպես նաեվ՝ կանաչ
թեյը: Շատ կարեվոր նշանակություն ունի նաեվ ընտանիքում եվ
աշխատավայրում տիրող ջերմ մթնոլորտը:
Եթե զբաղվում եք սպորտով, ապա
նախադաշտանային փուլում հարկ է մոռանալ դրա մասին: Կարեվոր է ապահովել
լիարժեք քունը՝ 8-9 ժամ տեվողությամբ: Առավոտյան հիանալի կերպով ազդում
է արոմաթերապիան, հատկապես՝ ցիտրուսային բույսերով, ինչպես նաեվ՝ կանաչ
թեյը: Շատ կարեվոր նշանակություն ունի նաեվ ընտանիքում եվ
աշխատավայրում տիրող ջերմ մթնոլորտը:
Նախադաշտանային շրջանում կարեվո՞ր
է արդյոք հատուկ սննդակարգի պահպանումը:
Այո, հիրավի դիետայի պահպանումը կարող է
թուլացնել նախադաշտանային սինդրոմի ուժգնությունը: Ընդ որում, դիետան
պետք է պարունակի հիմնականում ածխաջրեր եվ շատ քիչ քանակությամբ
սպիտակուցներ ու ճարպեր: Նախապատվությունը տրվում է հատիկավորներին,
համեմատաբար շատ պետք է օգտագործել հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն,
սեզոնային մրգեր եվ բանջարեղեն: Անհրաժեշտ է խուսափել շաքարից՝
հատկապես կոնֆետներից, թխվածքից, քաղցր հեղուկներից: Եթե անուղղելի
քաղցրակեր եք, ապա ավելի լավ է օգտագործեք մաքուր, բնական մեղր: Չի
կարելի չարաշահել կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպիսիք են սուրճը,
թեյը, կոկա-կոլան: Աշխատեք չուտել ճարպային, տապակած եվ ապխտած
ուտելիքներ, իսկ կենդանական յուղը փոխարինեք բուսականով: Խուսափեք նաեվ
աղի ուտելիքներից, քանի որ աղը նպաստում է օրգանիզմում հեղուկների
կուտակմանը, իսկ նախադաշտանային սինդրոմի ժամանակ դա արտահայտվում է
լրացուցիչ այտուցներով ու սինդրոմի ավելի խորացումով: Եթե օգտագործում
եք ալկոհոլ եվ ծխախոտ, ապա նախընտրելի է մի քանի օր դրանցից հրաժարվել:
Պակասացրեք մսեղենի եվ կաթի օգտագործումը: Օգտակար է սոյայով
պատրաստված սնունդը, ինչպես նաեվ՝ ձկնեղենը:
Եթե նախադաշտանային սինդրոմը ձեզ չափից
ավելի շատ է խանգարում աշխատանքի եվ/կամ շփումների ոլորտներում, ապա
անհրաժեշտ է լրացուցիչ միջամտություն: Լավ է սկսել խոտաբույսերից:
|
Օրինակ, հիանալի ազդեցություն է
ունենում մենթոլի եվ երիցուկի խառնուրդից պատրաստված թեյը. 1 ճաշի գդալ
երիցուկը եվ նույն քանակությամբ մենթոլը 10 րոպե թրմեք 1 բաժակ եռացրած
ջրում եվ խմեք: Կարելի է խմել 1 գդալ մաքուր, բնական մեղրի հետ, սակայն
շաքարը պետք է բացառել: Նույնանման թուրմ կարելի է պատրաստել նաեվ
վարդի թերթիկներից կամ արեվքույրիկից (զվերոբոյ): Վերջինս հանգստացնում
է գրգռվածությունը, նյարդային լարվածությունը: Նման թուրմերը օրվա մեջ
պետք է խմել 2-3 անգամ: |
Ի՞նչ անել, եթե միայն սննդակարգի կարգավորումը չի
օգնում նախադաշտանային սինդրոմի դեմ պայքարում
Երբ խոսքը գնում է ծանր նախադաշտանային սինդրոմի մասին,
անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ դա հիմնականում պայմանավորված է
լինում էնդոկրին համակարգի (հորմոնալ) խախտումներով: Հավանական է, որ
նման պարագայում բժիշկը ձեզ նշանակի հորմոնալ թերապիա: Բացի այդ, կան
մի շարք դեղամիջոցներ, որոնք կօգնեն խուսափել նախադաշտանային սինդրոմից
եվ դաշտանային ցավերից: Միեվնույն ժամանակ պետք է հիշել, որ նման
դեղամիջոցները ազդում են ստամոքսի լորձաթաղանթի վրա, այդ պատճառով
դրանք պետք է կիրառել բժշկի հետ խորհրդակցելու դեպքում եվ անպայման՝
ուտելուց հետո:
Մեկընդմիշտ հիշեք
1. Նախադաշտանային սինդրոմն եվ դաշտանային ցավերն
անպայման պետք է կոմպենսացնել, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ
դեղորայքային բուժման միջոցով: Պետք չէ թույլ տալ, որ ցավն ազդի ձեր
ինքնազգացողության վրա, քանի որ դա ավելի վնասակար ազդեցություն կարող
է ունենալ օրգանիզմի վրա, քան դեղորայքի երկրորդային ազդեցությունը:
2. Երբեք մի վարանեք դիմել բժշկի եվ խորհրդակցել ձեր
առողջության վերաբերյալ: Նախադաշտանային սինդրոմի տեվականությունը
կարող է բազմաթիվ բացասական հետեվանքներ ունենալ ձեր առողջության վրա:
Հիշեք, որ խոսքը գնում է կնոջ օրգանիզմի կարեվորագույն վերարտադրողական
համակարգի մասին:
Վարդինե Սահակյան |
|
| |
ԴԵԶՈԴՈՐԱՆՏՆԵՐԸ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ |
|
| |
Վերջին մի քանի
տարիների ընթացքում լայն
տարածում ստացած
կենցաղային դեզոդորանտները, որոնք, իբր, չեզոքացնում են տհաճ
հոտերը, պարզվում է՝ այնքան էլ անվնաս չեն մարդկանց առողջության
համար: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական
կազմակերպություններից մեկի կողմից իրականացված հետազոտությունը
հանգեցրել է բավականին տագնապալի
արդյունքների. առավել լայն
տարածում ունեցող 35 դեզոդորանտների շարքում չկա գոնե մեկը, որը
բացառապես անվնաս լինի մարդու առողջության համար: Դրանք բոլորը այս
կամ այն չափով հանդիսանում են առնվազն ալերգեններ, իսկ ծայրահեղ
դեպքում՝ կանցերոգեններ: Խորհուրդ է տրվել հետազոտված
պրեպարատներից 5-ը վաճառքի ներկայացնել՝ փաթեթի վրա նշելով. «Զգուշացեք,
այս պրեպարատի օգտագործումը կարող է առաջ բերել քաղցկեղային
հիվանդություն», իսկ հետագայում՝ լրիվ վերացնել շուկայից: Դրանք
փչելու դեպքում սպառողն իրականում աղտոտում է իր միջավայրը այնպիսի
կանցերոգեններով, ինչպիսիք են բենզոլն ու ֆորմալդեգիդը:
Հետազոտությունը նաեվ ցույց է տվել, որ մարդու առողջության համար
ամենից ավելի վտանգավոր են հոտավետ մոմերն ու բույրերը, քանի որ
դրանց օգտագործումը հանգեցնում է օդում բենզոլի ամպիկների տարածման
ֆենոմենալ աստիճանի, որը շատ անգամ գերազանցում է Առողջապահության
Համաշխարհային Կազմակերպության կողմից թույլատրված սահմանագիծը:
Այսպես կոչված՝ «Հայկական թուղթը», որը Ֆրանսիայում մատուցվում է
որպես «օդը մաքրող ամենահին բնական միջոց», իրականում այրվելիս
արտանետում է կանցերոգեն նյութեր: Իսկ իբրեվ թե էկոլոգիապես մաքուր
«Ֆլորամ» եվ «Ֆիտարոմասոլ» բիոնյութերը օդ են արտանետում լիմոնեն,
որը հանդիսանում է շատ ուժեղ ալերգեն: Հետազոտության հեղինակները
մատնանշում են, որ չնայած տարածված կարծիքին, իրականում
համեմատաբար առավել անվտանգ դեզոդորանտները աերոզոլներն են, քանի
որ դրանց օգտագործման ժամանակ օդ են արտանետվում մինիմալ
քանակությամբ վնասակար քիմիական միացություններ:
Աղբյուրը՝
www.medicus.ru |
|
|
| |
ՓՈՐՁԱՌՈՒ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻ
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ
«Անահիտ դելյուքս» գեղեցկության սրահի
իննամյա մասնագիտական փորձ ունեցող հմուտ վարսահարդար Վահե
Հարությունյանի տեսակետներն ու խորհուրդները մազերի խնամքի վերաբերյալ
հետաքրքիր եվ կիրառելի կլինեն բազմաթիվ կանանց ու աղջիկների համար:
Վահե,
մազի ի՞նչ տեսակներ են լինում, եվ ինչպես է պետք խնամել դրանցից
յուրաքանչյուրը:
Մազերը լինում են չոր կամ յուղոտ, բարակ
կամ հաստ, նոսր կամ խիտ, եվ շատ կարեվոր է, որ յուրաքանչյուր կին
հասկանա իր մազի առանձնահատկությունները ու ճիշտ խնամի դրանք:
Առհասարակ, վերջին շրջանում մեծացել է
կանանց ուշադրությունն իրենց մազերի նկատմամբ, եվ նրանք առավել հաճախ
են դիմում վարսահարդարի օգնությանը՝ նորանոր լուծումներ գտնելու իրենց
մազերի գեղեցիկ տեսքի ու առողջության համար:
Իսկ
մազի ո՞ր տեսակն է հատկապես շատ խնամք պահանջում:
Միանշանակ՝ բարակ մազը, քանի որ այն
ավելի շատ է ենթակա արտաքին միջավայրի բացասական ազդեցություններին:
Բարակ մազն ավելի արագ է որակազրկվում, եթե այն հաճախակի են հարդարում
ֆենի միջոցով: Հատկապես եթե վերջինս սխալ է օգտագործվում, բարակ մազերն
արագ վառվում են: Առհասարակ, խորհուրդ կտայի ֆենի օգնությանը դիմել
հնարավորին չափ ավելի հազվադեպ:
Կարո՞ղ
ես մազերը խնամելու մի քանի կիրառելի եվ դյուրին միջոցներ առաջարկել
մեր ընթերցողին:
Նախապես ասեմ, որ ինքս չեմ վստահում
տարբեր ֆիրմաների կողմից գովազդվող շատ ու շատ խնամքի միջոցների «հրաշագործ»
ազդեցությանը, ուստի կառաջարկեմ խնամքի զուտ բնական միջոցներ:
|
Այ, օրինակ, մազարմատների սնուցման,
ամրացման, ինչպես նաեվ մազաթափությունից խուսափելու շատ լավ միջոց
է մայոնեզը, որին նախընտրելի է խառնել մի քանի գրամ հալվեի հյութ:
Այս մածուկը պետք է քսել մազարմատներին կամ տարածել մազերի ողջ
երկայնքով, թողնել 2-3 ժամ, ապա լվանալ: Այն նաեվ առողջ փայլ է
հաղորդում մազերին:
Կարող եմ եվս մի բաղադրատոմս
առաջարկել մազաթափության դեպքում. 1 ճաշի գդալ գերչակի յուղին
խառնել 50 գրամ կոնյակ եվ 1 ձվի դեղնուց, քսել մազարմատներին,
թողնել 2-3 ժամ, ապա լվանալ: |
Ամեն դեպքում հիշեք, որ նախ պետք է
պարզել մազաթափության պատճառը: Հնարավոր է, որ այն պայմանավորված լինի
սեզոնային փոփոխություններով:
Իսկ ո՞ր
եղանակին է մազաթափություն առաջանում:
Մազաթափությունը, որպես կանոն, սկսվում
է սեզոնափոխության ժամանակ եվ տեվում է մինչեվ 15 օր: Այժմ նույնպես
մազաթափության սեզոն է, եվ կանանցից պահանջվում է ավելի ուշադիր լինել
իրենց մազերի նկատմամբ: Սակայն կարիք չկա մտահոգվելու, եթե
մազաթափությունը կրում է զուտ սեզոնային բնույթ:
|
Սովորաբար մարդու գլխից օրական
պոկվում է 80-100 մազ: |
Շատ հաճախ, երբ կանայք մուս են
օգտագործում եվ մազերն այդպես թողնում են ավելի, քան 1 օր, ապա մազերը
լվանալիս նրանց թվում է, թե շատ մազ են կորցնում: Հաճախ նման երեվույթը
վերագրվում է մուսի վատ որակին, սակայն հիմնականում դա օրվա բնական
հունով թափված մազերն են, որոնք մուսը պարզապես չորացրել է եվ այդպիսով
չի թողել, որ ընկնեն գլխից:
Իսկ
ի՞նչ խորհուրդներ կարող ես տալ յուղոտ մազեր ունեցողներին:
Ամենակարեվորը՝ հաճախակի չլվանալ: Դրա
հետեվանքով մազերը սկսում են ավելի արագ յուղոտվել եվ կորցնում են
փայլը: Կարեվոր է նաեվ ճիշտ ընտրել օճառահեղուկը:
Հիմա
գոյություն ունեն մազերի երկարացման ոչ բնական միջոցներ: Արդյո՞ք դրանք
արդյունավետ են ու անվնաս:
Այո, գոյություն ունեն մազի երկարացման
բազմաթիվ միջոցներ: Դրանցից հատկապես ընդունված են տաք եվ սառը
միջոցները: Առաջին դեպքում օտար մազը (որն, ընդ որում, նույնպես բնական
մազ է) ամրացվում է մարդու սեփական մազերին հատուկ կպչուն նյութի
միջոցով, որը շատ նման է սոսնձի, սակայն իրականում սոսինձ չէ:
Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ մազերի երկարացման սառը միջոցը, որի
դեպքում օտար մազերն ամրացվում են մարդու սեփական մազերին փոքրիկ
պլաստմասե ամրակների միջոցով:
Որքա՞ն
ժամանակ կարելի է պահպանել նման ճանապարհներով ստացված սանրվածքը:
Ճիշտ խնամելու դեպքում՝ մինչեվ 5 ամիս:
Ես իմ հաճախորդներին սովորաբար առաջարկում եմ առաջին մի քանի անգամները
մազերը լվանալ մեզ մոտ՝ սրահում՝ իմ օգնությամբ: Դրանից հետո նրանք
արդեն կարող են ինքնուրույն խնամել իրենց «նոր» մազերը:
Այս
տարի ո՞ր կտրվածքներն ու սանրվածքներն են համարվում նորաձեվ:
Մի կարեվոր բան եմ ուզում ասել. ես
երբեք չեմ շարժվում նորաձեվության կողմից պարտադրվող կանոններով, այլ
անում եմ այն, ինչ դուր է գալիս ինձ եվ իմ հաճախորդներին:
Այնուամենայնիվ, այս տարի շատ նորաձեվ է մազերի բազմերանգությունը, եվ
պիտի ասեմ, որ հաճախ եմ կատարում շերտագունավորում (միլիրովկա) տարբեր
երանգներով: Դա ինձ դուր է գալիս:
Վահե,
ի՞նչ յուրահատկություն ունեն հայ կանանց մազերը:
Սովորաբար հայ կանանց մազերն
առանձնանում են փարթամությամբ՝ չնայած, որ նրանք ձգտում են կտրվածքների
միջոցով նոսրացնել եվ ուղղել դրանք: Ուղիղ մազերը բնորոշ են
օտարազգիներին, օրինակ՝ ռուս կանանց, եվ ես կարծում եմ, որ մեր կանանց
շքեղ ու փարթամ մազերը նրանց գեղեցիկ տեսք են հաղորդում: Պետք է
պարզապես կարողանալ ճիշտ խնամել դրանք:
Այժմ
շատ արդիական են մազերը գանգրացնելու, ինչպես նաեվ՝ ուղղելու միջոցները:
Ի՞նչ կասես դրանց մասին: Արդյո՞ք դրանք չեն ազդում մազերի որակի վրա:
Նախկինում մազերի գանգրացման համար
կիրառում էին քիմիական նյութեր, որոնք, անշուշտ, ազդում էին մազերի
որակի վրա: Սակայն ներկայումս գոյություն ունեն նոր միջոցներ, որոնք
առավել անվնաս են, քանի որ ընդամենը 5-10 րոպե են մնում մազերի վրա եվ
երկարատեվ չեն ազդում:
Համեմատաբար նոր երեվույթ է
վարսահարդարման մեջ մազերի ուղղումը, որը կատարվում է նույն սկզբունքով,
ինչ որ գանգրացումը՝ հատուկ նյութի միջոցով, որը մնում է մազի վրա
30-60 րոպե՝ կախված մազի բնական գանգրությունից: Կանայք այս միջոցից
անչափ գոհ են մնում, քանի որ երկար ժամանակով ազատվում են մազերի
մեկանգամյա ուղղման «տանջալի» աշխատանքից:
Անի Գասպարյան
|
|
| |
2006-Ի ՆՈՐԱՁԵՎ
ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ |
|
| |
Ժամանակակից կնոջ մազերը պիտի բնական
տեսք ունենան՝ առանց կոկիկության որեվէ նշույլի, սակայն, միեվնույն
ժամանակ, պիտի լինեն մաքուր եվ խնամված: Սեզոնի առաջատար սանրվածքը
անկողնուց հենց նոր վեր կացած կնոջ մազերի նման է՝ անփույթ, բնական եվ
շատ սեքսուալ...
Երկար
մազերի տեսքը պիտի այնպիսին լինի, ասես դրանց միջով անցել է խենթ գարնանային քամին:
Ընդ որում, մազերն ուղիղ են, թե գանգուր, հարթ են, թե խիտ, դրանք
պարզորեն ուսերին
թափելն այս տարի շատ նորաձեվ է:
Միակ պայմանը, որը պետք է պահպանել՝ ոչ
մի ամրացված գանգուր, յուրաքանչյուր մազափունջ պիտի լինի շարժուն եվ
կենդանի: Այս տարի առավելապես գնահատվում է այսպես կոչված ստեղծագործ
թափթփվածությունը:
Շատ նորաձեվ են նաեվ պարզ, դասական
հյուսքերը, որոնք կնոջը հաղորդում են «միամիտ պերճուհու»
կերպարանք:
Ինչպես երբեք, ակտուալ են բոլոր տեսակի
պոչերը: Այնպես որ այս տարի մազերը կարճ ժամանակամիջոցում առանց
որեվէ ջանք գործադրելու հարդարելը անչափ դյուրին է: Դրա համար ձեզ պետք
կլինի ընդամենը մի որեվէ վառ մազակալ կամ նուրբ ժապավեն: Կարեվորը՝ այդ
ամենն առանց սանրի օգնության անելու դեպքում արդյունքն ավելի նորաձեվ
կստացվի:
Կարելի է նաեվ մազերից տարբեր տեսակի
կոսեր անել: Դրանք ավելի արտահայտիչ են դարձնում դիմագծերը, կնոջը
հաղորդում են սեքսուալություն ու կանացիություն:
Ինչ վերաբերվում է մազերի
աքսեսուարներին, ապա այս տարի հավասարապես նորաձեվ են 2
ծայրահեղություններ՝ կամ աքսեսուարներ բոլորովին չկան, կամ դրանք շատ
են, մեծ ու վառ:
Աղբյուրը՝
www.salon4u.ru
|
|
|
| |
Ի՞ՆՉ ՀԱԳՆԵԼ 2006-Ի
ԱՇՆԱՆԸ
2006-ի աշնանային նորաձեվության
հիմնական միտումների մասին կարդացեք
«Հայուհու»
2006/1 առաջին համարում:
Ստորեվ ձեզ ներկայացվող տեսականին կրկին
ընտրված է հանրահայտ
BURDA-ի
նորագույն հավաքածուներից: Այստեղ դուք կգտնեք համապատասխան հագուստներ
ինչպես պարմանուհու, այնպես էլ երիտասարդ ու մի քիչ պճնամոլ աղջնակի,
գործարար կնոջ եվ էլեգանտ պչրուհու համար: Իսկ վերջին 2 մոդելները ձեզ
կօգնեն կողմնորոշվել հագուստի ընտրության հարցում, եթե դուք
պատրաստվում եք մասնակցել աշնանային բազմաթիվ հարսանիքներից մեկին կամ
որեվէ այլ տոնախմբության:
Ա. Ս. |
|
| |
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՀՈՐՈՍԿՈՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ |
|
| |
Սկիզբը
կարող եք կարդալ «Հայուհու» 2006/1 արխիվային համարում:
Առյուծն իր
բնույթով իսկական մարդ-թատրոն է՝ նորաձեվության մարմնավորումը: Նրա
հագուստը միշտ շողշողում ու փայլատակում է բոլորովին անկանխատեսելի
գունային երանգներով: Հետեվում է նորաձեվությանը: Հագնվում է
քաղաքի լավագույն խանութներում: Նրա համար շրջապատի կարծիքը շատ
կարեվոր է: Կարողանում է զարմացնել ու հիացնել բոլորին նոր
հագուստներով: Նրա արտաքինը միշտ վառ է: Սիրում է տաք գույներ՝
նարնջագույնի, դեղինի, կարմիրի բոլոր երանգները:
Իսկ ահա Կույսը
մեծ նշանակություն չի տալիս նորաձեվության միտումներին: Նրա համար
ավելի կարեվոր է, թե ինչ վիճակում են իր կոշիկներն ու հագուստները:
Դրանք պիտի միշտ փայլեն կատարյալ մաքրությամբ: Երիտասարդ
Կույսերը, որպես կանոն, կրում են ամենից ավանգարդ, անհարմարավետ
հագուստները: Ավելի տարիքովները նախընտրում են գործնական եվ խիստ
ոճը: Սիրում են սեվ, սպիտակ եվ մոխրագույն երանգները:
Ինչ վերաբերում է
Կշեռքներին, ապա հագուստի գույնը նրանց համար ոչ այնքան
էական է: Կարեվորն այն է, որ ոչինչ փայլող չլինի: Հագնվում են շատ
նրբորեն՝ հետեվելով գույների ներդաշնակությանը: Շատ են սիրում
փափուկ հագուստներ եվ աքսեսուարներ: Նույնիսկ տղամարդ-Կշեռքները
հագնվում են շատ կանացիորեն՝ նախընտրելով ռոմանտիկ ոճը: Լրջորեն են
վերաբերվում նորաձեվությանը եվ ձգտում են համապատասխանել նոր
միտումներին: Նախընտրում են նեղ տաբատներն ու կիսաշրջազգեստները:
Կարիճները
նույնպես հետեվում են նորաձեվությանը: Սիրում են մետաղական զարդեր
եվ դրանց համադրությամբ հագուստներ, ինչպես նաեվ՝ հագուստներ
բնական կաշվից: Նրանց նախընտրությունը ընդգծող եվ սեքսուալ
ձեվվածքներն են: Նախապատվությունը տալիս են սեվ եվ կարմիր
գույներին եվ դրանց համադրությանը: Կարող են հակառակվել
նորաձեվությանւ, քանի որ հագուստի ընտրության հարցում հիմնվում են
բացառապես իրենց ոճի վրա: Երբեմն կարող են ցնցել շրջապատին իրենց
չափից ավելի անկեղծ հագուստներով:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Աղբյուրը՝
www.astroworld.ru |
|
|
| |
ՀԱՄԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ
Խաղողի առողջարար հատկությունների մասին հայտնի է եղել դեռեվս շատ վաղուց:
Ըստ Աստվածաշնչի ջրհեղեղից հետո Արարատ լեռան
ստորոտին աճեցված առաջին բույսը
եղել է հենց խաղողը:
Իսկ Հին հույներն ու հռոմեացիները
դեռեվս մեր թվարկությունից առաջ
կիրառում էին խաղողաբուժությունը՝ որպես ուժերի վերականգնման եվ օրգանիզմում
նյութափոխանակության կարգավորման միջոց:
Այն նաեվ լավ միջոց
էր համարվում անգինայի,
բերանի խոռոչի խոցի եվ այլ հիվանդությունների բուժման համար: Իսկ խաղողի հյութը
միշտ համարվել է թուլացնող, ընդհանուր ամրապնդող, խորխաբեր եվ միզամուղ միջոց:
Մասնավորապես, չհասունացած խաղողի հյութը շատ
լավ միջոց է մարմնի ջերմաստիճանի իջեցման,
ինչպես նաեվ՝ կոկորդի ողողումներ անելու համար:
Բժշկության մեջ խաղողը կիրառվում է գրեթե ամբողջությամբ՝ սկսած կեղեվից,
վերջացրած տերեվներով:
Այս յուրօրինակ հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ եվ
հանքային աղեր (ցինկ, կալցի, երկաթ, պղինձ եվ այլն): Շնորհիվ կալիումի մեծ
պարունակության՝ խաղողը հատկապես օգտակար է համարվում սրտային հիվանդների համար:
Այն կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը, իջեցնում
է բարձրացած արյան ճնշումը: Խաղողը խորհուրդ է տրվում
սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը եվ այլն:
Խաղողի ճյուղերի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք նույնպես
պարունակում են բազում օգտակար բաղադրիչներ, եվ ներկայումս դրանք հաջողությամբ
օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ՝ բազմաթիվ
հիվանդություններից ապաքինման եվ օրգանիզմի պրոֆիլակտիկ ամրապնդման նպատակներով:
Միեվնույն ժամանակ, խաղողի ճյուղերը շատ լավ հումք են հանդիսանում
կոսմետոլոգների համար: Օրինակ, խաղողի ճյուղերի յուղով պատրաստված օճառահեղուկը
նպաստում է մազերի ամրացմանն ու վերականգնմանը, իսկ նույն յուղով մերսումը
հրաշալի
միջոց է նուրբ եվ հարթ մաշկ ունենալու համար:
Ինչ վերաբերում է խաղողի տերեվներին, ապա դրանք հարուստ են ասկորբինաթթվով եվ
շատ հաճելի համ կարող են հաղորդել ցանկացած աղցանին, որը դուք կպատրաստեք: Հայկական
խոհանոցում դրանք լայնորեն կիրառվում են հռչակավոր թփով դոլմայի պատրաստման ժամանակ:
Խաղողի չորացրած տերեվներն օգտագործվում
են բուժական նպատակներով: 1 ճաշի գդալ
խաղողի չորացրած եվ մանրացրած տերեվները լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ եվ թողեք
մոտ 20 րոպե: Ստացված լուծույթը օրական 2-3 անգամ 1/2 բաժակի չափով խմելը շատ
օգտակար միջոց է անգինայի, ֆարինգիտի, լարինգիտի ժամանակ:
Այնուամենայնիվ, խաղողի հիմնական հարստությունը նրանում պարունակվող գլյուկոզան
եվ ֆրուկտոզան են:
Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ
եվ անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում
մկանային տոնուսի վրա՝ ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի
նյութափոխանակությունը, ինչպես նաեվ՝ լայնացնելով արյունատար անոթները:
4 կգ թարմ խաղողը կամ 1 կգ չամիչը կարող են ձեզ ապահովել էներգիայի այնպիսի
պաշարով, որը կբավարարի ամբողջ օրվա ընթացքում:
Իսկ 1 բաժակ խաղողահյութում պարունակվող B վիտամինի պաշարը, որը նույնպես բավարար է
ողջ օրվա նորման լրացնելու համար, ձեզ կօգնի ոչ միայն խուսափել դեպրեսիաներից ու
բազմաթիվ ստրեսներից, այլեվ թույլ կտա իսպառ մոռանալ ատելի թարախաբշտիկների ու թեփի
մասին, ձեր մազերին կհաղորդի առողջ փայլ, իսկ եղունգներին՝ ամրություն:
Չնայած խաղողի կալորիականությանը (100 գր-ում պարունակվում է 65-85 կկալ)՝ այն
հանդիսանում է բազմաթիվ դիետաների հիմնական բաղադրիչը, քանի որ օրգանիզմից
արտամղում է վնասակար արգասիքները եվ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Հիշեք, որ խաղողի համար վատ դաշնակիցներ են կաթնամթերքները, ճարպերով եվ աղով
հարուստ սնունդը, չորացրած մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաեվ՝ ոգելից խմիչքները
եվ գազով ըմպելիքները: Դրանց համադրությունը ստամոքսում կարող է իսկական
հեղափոխություն առաջացնել:
Բացի այդ, խաղողի մեջ պարունակվող շաքարն ու թթուները, ընկնելով կարիեսով
վարակված ատամների վրա, առաջ են բերում սուր ցավ եվ արագացնում են դրանց փչացման
պրոցեսը: Այդ պատճառով ատամնաբույժները խորհուրդ են տալիս խաղող ուտելուց հետո
անպայման ողողել բերանը:
Եվ չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ կան որոշ հիվանդություններ, որոնց
դեպքում խորհուրդ է տրվում խուսափել խաղող շատ օգտագործելուց: Այդպիսիք են դիաբետը,
ստամոքսի խոցը, քրոնիկ կոլիտները եվ այլն:
ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ
-
Ամենամեծ խաղողի թուփը տնկվել է 1842 թվականին Կալիֆորնիայում: 1900-ի շեմին այն մի
քանի տարի շարունակ տալիս էր շուրջ 9 տոննա բերք:
-
Խաղողի ամենածանր ողկույզը կշռվել է Սանտյագոյում 1984 թ-ի մայիսին եվ կշռել է 9 կգ
400 գր:
-
Բազմաթիվ երկրներում խաղողը համարվում է հաջողության, առողջության, ընտանեկան
բարօրության խորհրդանիշը: Օրինակ, Իսպանիայում եվ Պորտուգալիայում ամանորյա գիշերվա
հետ կապված հետաքրքիր սովորույթ կա. ժամացույցի յուրաքանչյուր զարկի հետ միաժամանակ
ընտանիքի բոլոր անդամները պետք է ուտեն խաղողի մեկական հատիկ եվ երազանք պահեն:
Տարվա 12-ի ամիսների համար նրանք ուտում են 12 խաղողի հատիկ եվ պահում են 12
երազանք:
|
ԽԱՂՈՂՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ ԴԵՄՔԻ
ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ
1. Խաղողի հատիկները բաժանել 2 մասի եվ ներսի կողմով շարել դեմքի մաշկի վրա:
Դրանցում պարունակվող մրգաթթուն կնպաստի մաշկի մեռուկացած մասի առանձնացմանը եվ ձեր
դեմքը կդարձնի նուրբ եվ հարթ:
2. Նուրբ եվ զգայուն դեմքի մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում կիրառել
հետեվյալ դիմակը. 1 թեյի գդալ կաթնաշոռը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ, ավելացրեք 2
թեյի գդալ խաղողահյութ, ստացված զանգվածը հաստ շերտով քսեք դեմքին, 10-15 րոպե
թողեք եվ լվացվեք սառը ջրով:
3. Յուղոտ մաշկ ունեցողները կարող են պատրաստել հետեվյալ դիմակը. 1 ձվի
սպիտակուցը հարել, ավելացնել 1/2 թեյի գդալ բուսական յուղ եվ 2 թեյի գդալ
խաղողահյութ: Այս դիմակը մաքրում եվ սպիտակեցնում է դեմքի մաշկը:
4. Կարմիր խաղողի ողկույզը հարեք թթվասերի հետ եվ պատրաստեք խիտ զանգված: Քսեք
դեմքի մաշկին, թողեք 20 րոպե եվ հեռացրեք սառը կաթով թրջած բամբակե բարձիկով: Նման
դիմակը սնուցում, թարմացնում եվ հարթեցնում է դեմքի մաշկը:
|
Ա. Ս.
|
|
| |
ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ
ԽԱՂՈՂԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ |
|
| |
Խաղողով լցոնած հավ
- 2 հատ 1 կգ-անոց
ճուտ
- 225 գր կանաչ
խաղող
- 1/2 բաժակ մանր
կտրատած մաղադանոս եվ շալֆեի տերեվներ
- 4 պճեղ սխտոր
- 850 գր հավի
արգանակ
- սեվ բիբար, աղ
Ճտերը լավ մաքրել,
նախապատրաստել եփելու: Խաղողի հատիկները կիսել 2 մասի, կորիզները
մաքրել: Կանաչին, մանր կտրատած սխտորը լցնել վրան, ավելացնել սեվ
բիբար՝ ըստ ճաշակի:
Ճտերը լցոնել
ստացված զանգվածով, լավ կապել, որպեսզի լցոնը չթափվի, փաթաթել
սրբիչով եվ տեղավորել կաթսայի մեջ: Վրան լցնել արգանակը, դնել
կրակի վրա եվ թողնել այնքան, մինչեվ արգանակը սկսի թեթեվակի եռալ:
Այնուհետեվ կրակը թուլացնել եվ եփել եվս 45-60 րոպե: Մատուցել
կանխավ տաքացրած ափսեով:
Խաղողով մրգային
աղցան
- 2 մեծ նարինջ
- 2 թթու խնձոր
- 200 գր կանաչ
խաղող
- 1/4 բաժակ
սերուցք
- 200 մլ նարնջի
լիկյոր
- 20 գր ընկույզ
- 2 ճաշի գդալ
նարնջի հյութ
- 1 փաթեթ վանիլ
Խնձորներն ու
նարինջները կտրատել: Խաղողի հատիկները բաժանել 2 կեսի եվ կորիզները
հեռացնել: Մրգերի վրա ավելացնել կտրատած ընկույզը եվ վանիլով հարած
սերուցքը: Աղցանը համեմել նարնջի հյութով եվ լիկյորով:
Խաղողով մուս
- 700 գր առանց
կորիզի սպիտակ խաղող
- 8 գր ժելատին
- 450 գր սերուցք
- 50 գր շաքարավազ
- 2-3 ճաշի գդալ
ռոմ կամ կոնյակ
Ժելատինը լցնել 100
գր սերուցքի մեջ, թողնել քառորդ ժամ, ապա եռացնել, հետեվելով, որ
ժելատինն ամբողջությամբ լուծվի: Ավելացնել ռոմը կամ կոնյակը:
Մնացած սերուցքը հարել, ավելացնել շաքարավազը, ապա՝ արդեն
պատրաստված ժելատինային զանգվածը: Խաղողի հատիկները լցնել
ձեվաթավայի մեջ, ծածկել ստացված զանգվածով եվ սառեցնել սառնարանում
առնվազն 6 ժամ: Մատուցելիս զարդարել խաղողի հատիկներով:
|
|
|
| |
ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ.
ԿՆՈՋ,
ՄՈՐ ԵՎ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ՄԻՋԵՎ
Լուիզա, միշտ զարմանում եմ, թե ինչպես է քեզ
հաջողվում համատեղել քո բազմաթիվ բեմական ու հասարակական դերերը: Կարողանու՞մ ես
սահմանազատել քո բեմական կերպարները կնոջ եվ մոր դերերից: Լինու՞մ է, որ իրական
կյանքում ինքնամոռացության մեջ սկսում ես խաղաս քո բեմական կերպարները:
Բեմական ու
հասարակական կերպարներս, իսկապես, տարբեր են, եվ չսահմանազատել դրանք չեմ կարող:
Իսկ բեմական կյանքում կանացի տարբեր կերպարներիս մշտապես օգնության է գալիս իրական
ամենամեծ ու հզոր կանացի կերպարը, որ կոչվում է ՄԱՅՐ, քանզի ցանկացած կանացի
հոգեվիճակի եվ զգացողության հիմքում մայրական բնազդն է:
Իրական կյանքում ոչ
թե ինքնամոռացության, այլ ամենասովորական գիտակցման պահին հենց բեմական
կերպարներիցս մեկը կայցելի ինձ` իր որեվէ արարքով կամ խոսքով, ու կբերի իր հետ լավ
կամ վատ զգացողություններ: Ամեն դեպքում ինձ հաջողվում է հետաքրքիր ու առողջ
զուգահեռել կյանքն ու բեմը: Համենայն դեպս, մինչեվ օրս ստացվել է:
Իսկ քո բեմական կերպարներից ո՞րն է քեզ
եվ քո ներքին աշխարհին ավելի հոգեհարազատ:
Կստեմ,
եթե առանձնացնեմ: Բոլոր կերպարներս փորձում եմ մոտեցնել ինձ, բայց այն
հատկանշականը, որն առավել մոտ է իմ եսին ու ներքին աշխարհիս
հոգեհարազատ, բացակայում է: Եվ չեմ կարծում, որ մեղավորը ներքնաշխարհս
է, պարզապես ժամանակի հարց է:
Կա՞ այնպիսի մի դեր, որը միշտ երազել ես
խաղալ...
Ժամանակի
եվ աշխարհընկալմանս փոփոխություններին համընթաց փոխվել է նաեվ երազածս
դերը: Հիմա կուզեի «Ֆրիդա» ֆիլմից մեքսիկուհի հանճարեղ նկարչուհի Ֆրիդա
Կալոյի դերը խաղալ: Խաղալ թատերականացված տարբերակով: Չգիտեմ` ինչու...
Ըստ քեզ, ի՞նչ է պետք կնոջը իրեն
կատարելապես երջանիկ զգալու համար: Համարու՞մ ես քեզ երջանիկ կին:
Կանայք
շատ տարբեր են, եվ նրանց երջանկության չափանիշները նույնպես կարող են
տարբեր լինել` կախված ներքին ու արտաքին շատ հանգամանքներից: Բայց,
ամենով հանդերձ, կարծում եմ, որ գոյություն ունեն երեվույթներ, որոնց
գոյության կարեվորությունը` հանդիսանալով երջանկության հիմք, տարածվում
է աշխարհիս յուրաքանչյուր կնոջ վրա: Ամուր ընտանիք, սիրելի աշխատանք,
հասարակության մեջ կայացած անհատ:
Փառք
Աստծո, ես ունեմ շատ բաներ, որոնք ինձ հաղորում են իրական երջանկության
զգացում...
Ի՞նչ դեր է խաղում բալիկդ քո կյանքում:
Քեզ ավելի կատարյալ ես զգում կնո՞ջ, մոր՞, թե դերասանուհու դերում:
Գաբրիելան այն օդն է, որով լցվում է հոգեվոր եվ ֆիզիկական
շնչառությունս: Նա իմ գոյի արդարացումն է: Հունիսյան մի տաք գիշերվանից
հետո, երբ նա լույս աշխարհ եկավ, ես ինքս ինձ հարց տվեցի` ինչպես եվ
ինչու եմ ապրել մինչեվ հիմա...
Քանի որ
կատարելությունը հավաքական զգացողություն է, ինձ կատարյալ եմ զգում մոր
եվ կնոջ կերպարում` Գաբրիելայի շնորհիվ: Իսկ կատարյալ դերասանուհի ես
աշխարհում ճանաչում եմ չորս-հինգ հոգու:
Կարո՞ղ ես պստիկ Գաբիի հետ կապված որեվէ
զվարճալի դեպք պատմել: Ինչպիսի՞ն է նա ընդհանրապես...
Ընդհանուր առմամբ, նա հանգիստ, ուրախ, երբեմն շատ լուրջ, հումորի
զգացումով, համով բալիկ է:
Մի
անգամ հեռուստատեսությամբ ինձ են ցույց տալիս, էկրանի մոտ կանգնած
փորձում է դիպչել եվ չկարողանալով` բողոքում է ու բարկանում: Այդ
պահին սենյակ եմ մտնում ես, եվ նա չկողմնորոշվելով հաջորդաբար
նայում է ինձ, ապա` էկրանին: Վերջնականապես չհասկանալով` ով է
իրական մայրիկը, ով որտեղ է եվ ինչու են մայրիկները երկուսը, սկսեց
հոնգուր-հոնգուր լաց լինել իր անելանելի վիճակի համար:
Լուիզա, բոլոր կանանց կյանքում էլ
լինում են սիրային հիասթափություններ՝ նախքան միակին գտնելը: Ինչպե՞ս
ես դու վերապրել դրանք: Ի՞նչ հետք են թողել դրանք քո հետագա կյանքի ու
աշխարհընկալման վրա:
Ես
շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր լավ կամ վատ դեր են
խաղացել իմ կյանքում, որովհետեվ նրանց հետ շփվելուց եվ ճանաչելուց
հետո ես կարողացա ընտրել եվ գնահատել միակին, որն այսօր կողքիս է,
երեխայիս հայրն է եվ ինձ համար հեղինակություն:
Քո արտաքին գեղեցկությունն ու հմայքը
պահպանելու ի՞նչ մեթոդներ ես կիրառում: Ընդհանրապես, ի՞նչ պիտի անի
կինը՝ իր երիտասարդությունը, կենսախնդությունն ու գեղեցկությունը
հնարավորինս երկար պահպանելու համար:
Որեվէ
արտառոց մեթոդ չունեմ: Կան մի շարք քսուքներ, որոնք օգտագործում եմ:
Բացի այդ, վերջերս զբաղվում եմ մարմնամարզությամբ, եթե իհարկե կարելի է
այդպես կոչել... Փորձում եմ մշտապես բարձր պահել տրամադրությունս...
Լավագույն միջոցը միակն է՝ ՍԻՐԵԼ ԵՎ ՍԻՐՎԵԼ:
Ա. Ս. |
|
| |
Հոկտեմբերի 4-14-ը
Հայաստանում տեղի կունենա High Fest չորրորդ միջազգային թատերական
փառատոնը: Փառատոնի ներկայացուցիչ Արթուր Ղուկասյանի խոսքերով
Երեվանի եվ Արտաշատի 11 հրապարակներում կխաղարկվի մինչեվ 74
ներկայացում 31 երկրների (Անգլիա, Շվեցիա, Ֆրանսիա, Ռուսաստան,
մերձբալթյան երկրներ, Վրաստան, Վենգրիա, Իտալիա եվ այլն)
թատերախմբերի կողմից: Ընդ որում, ծրագրում ներառված են բազմաժանր
ներկայացումներ՝ սկսած տիկնիկայինից, վերջացրած ստվերների թատրոնով:
Կլինեն նաեվ ուսանողական ներկայացումներ, իսկ հայ ուսանողները
պատիվ կունենան լսելու դասախոսություններ թատրոնի առաջատար
վարպետների կողմից:
Աղբյուրը՝
www.panorama.am
Մոսկվայի «Ռուսական
ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը եվ Հայաստանի Հանրապետության
դեսպանատունը հոկտեմբերի 3-ին ժամը 19:00 Երաժշտության Միջազգային
Տանը ներկայացնում են Հայաստանի Տարվան նվիրված համերգ՝ «Խաչատրյան»:
Համերգին կմասնակցեն մեներգիչներ Հարություն Փափազյանը (դաշնամուր),
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Ֆեդոտովը (ջութակ), Ա. Ա.
Յուրլովի անվան խոռային երջչախումբը, որի դիրիժորն է միջազգային
մրցույթների դափնեկիր Սերգեյ Սմբատյանը:
Աղբյուրը՝
www.haylife.ru |
|
|
| |
ԿԻՆ-ԱՌԵՂԾՎԱԾԻ
ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ |
|
| |
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԿՆՈՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ
Մարդկության
պատմության տարբեր ժամանակահատվածներում տարբեր սոցիալական պայմանների
ազդեցությամբ թե կանանց, թե տղամարդկանց սոցիալական կարգավիճակը
համապատասխան փոփոխությունների է ենթարկվում: Նախնադարյան համայնական
հասարակարգում, երբ հասարակության ձեվը տոհմական համայնքներն էին,
ընտանիքի ինստիտուտի առանձնացման եվ կայացման արդյունքում սերունդների
դաստիարակության գործառույթի բաշխման ակտիվ գործընթացի շնորհիվ առաջ
եկան կնոջ եվ տղամարդու սոցիալական կարգավիճակի որոշակի
առանձնահատկություններ, որոնք մարդկության պատմության զարգացման
ընթացքում ենթարկվելով ժամանակի պահանջներին՝ անընդհատ փոխակերպվում են:
Կարեվոր է այն, որ այս ամենի հիմքում ընկած է գաղափարը: Դա է պատճառը,
որ տարբեր ժամանակաշրջաններում ձեվավորվող եվ իշխող
գաղափարախոսությունները նույնպես էապես ազդում են կնոջ սոցիալական
կարգավիճակի վրա:
Ինչ վերաբերում է
հայ կնոջ սոցիալական կարգավիճակին, ապա այն հիմնականում զգալի
փոփոխությունների է ենթարկվել այն ժամանակաշրջաններում, երբ Հայաստանն
այս կամ այն պատճառով կորցրել է իր անկախությունը, եվ գերիշխող
պետությունը, առաջադրելով իր սեփական պահանջները, փոփոխությունների
առիթ է ստեղծել ավանդականորեն ձեվավորված եվ գործող սովորույթների
համար:
Միաժամանակ, հարկ է
նշել, որ կնոջ կամ տղամարդու սոցիալական կարգավիճակը ոչ միշտ եվ ոչ
բոլոր դեպքերում է փոփոխությունների ենթարկվել պարտադրանքի միջոցով:
Այս հարցում էական դեր է խաղում նաեվ քաղաքակրթությունների
ազդեցությունը:
Երկար ժամանակ
ապրելով ասիական ժողովուրդների հարեվանությամբ՝ Հայաստանն անխոս
ենթարկվել է նրանց ուրույն մշակույթների ազդեցությանը:
Հետագայում կապեր հաստատելով Ռուսաստանի հետ՝ սկսել է ենթարկվել
վերջինիս օրենքներին ու պահանջներին: Ինչեվէ, նույնիսկ նման դեպքերում
հայ կինը կարողացել է պահպանել իր ավանդաբար փոխանցվող սոցիալական
դիրքն ու միայն հայուհուն բնորոշ կարգավիճակը:
ԽՍՀՄ-ի փլուզումն ու
դրան հետեվող անկախացման գործընթացները, հրապարակայնության ու
ժողովրդավարության հոսքը նույնպես իրենց դրոշմն են թողել հայ կնոջ
կերպարի ու հասարակական դերի վրա: Անկախացումից հետո Հայաստանը ջանքեր
գործադրեց ամեն գնով Եվրոպական խորհրդի անդամ դառնալու: Իսկ դա առաջին
հերթին նշանակում էր եվրոպական չափորոշիչներին համապատասխանություն, եվ
բնականաբար հիմա էլ Հայաստանը հայտնվեց եվրոպական ազդեցության ոլորտում,
ինչն էապես ազդեցություն ունեցավ նաեվ հայ կնոջ սոցիալական կարգավիճակի
վրա: Ակնառու է, որ կինն այսօր ավելի ազատ է տնօրինում իր ժամանակը, նա
դարձել է շատ ավելի ակտիվ հասարակական կյանքում, ավելի նախաձեռնող:
Նաեվ երկրի սոցիալական վիճակից ելնելով՝ նա այսօր ավելի շատ
պարտականություններ է վերցրել իր քնքուշ ուսերի վրա, քան երբեվէ: Մյուս
կողմից դա կնոջն ավելի ինքնավստահ է դարձրել տղամարդու հետ
փոխհարաբերություններում:
Միաժամանակ,
նկատվում են կանանց հասարակական շարժումների դրսեվորումներ,
խաղաղասիրական, կրթական եվ բարեգործական ակտիվ գործունեությունների
ծավալում:
Այնուամենայնիվ,
բազմաթիվ դրական ասպեկտներին զուգահեռ այսօր հայ իրականության մեջ ի
հայտ են եկել նաեվ մի շարք բացասական երեվույթներ, որոնք անդրադարձել
են առաջին հերթին կանանց կենցաղի վրա: Ժամանակակից կինը կարծես
բոլորովին զրկվել է բուն հայկական ավանդական հատկանիշներից, քանի որ
եվրոպական գաղափարներից ու սովորույթներից շատերը ընդհանրապես մերժում
են մեր՝ դարերի ընթացքում ձեվավորված ազգային առանձնահատկությունները:
Մենք ընդունում ենք,
որ ցանկացած գաղափարախոսություն ժամանակի ընթացքում սպառում է իրեն եվ
ենթարկվում շրջադարձային փոփոխությունների: Այլապես տվյալ ազգը կամ
ժողովուրդը կհայտնվի բացարձակ մեկուսացման մեջ՝ խզելով կապերը
հարեվանների հետ: Եվ այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք է
կտրականապես երես թեքել այն ամենից, ինչն ազգային է, եվ հաշվի չառնել
մեր նախնիների դարավոր կենսափորձի արդյունքում ձեվավորված
փոխհարաբերությունների մոդելները: Այդպիսով մենք պարզապես կկորցնենք
մեր դեմքն ու ազգային նկարագիրը, ինչը ոչ մի այլ երկրի, ոչ իսկ
Եվրոպայի կողմից դրական վերաբերմունքի չի արժանանա, ընդհակառակն՝
կփոշիացնի մեր նկատմամբ եղած հարգանքն ու դրացիական վերաբերմունքը:
Եվրոպական
արժեքներին չափից ավելի տուրք տալով՝ մենք այսօր միայն կրճատել ենք մեր
մեջ հայուհուն վայել նազելիությունն ու պարկեշտությունը: Առաջին
հայացքից շատերը չեն համաձայնի, թե դա բացասական երեվույթ է, բայց հարկ
է այս ամենի մասին ավելի խորը մտածել...
Հայուհու կերպարի
անորոշացումն արտահայտվում է նաեվ ժամանակակից հագուստի մեջ: Հագուստը
նախկինում ներկայացնում եվ, նույնիսկ, բնութագրում էր տվյալ ազգը:
Սակայն այսօր մեր հագուստի մեջ գեթ մի փոքրիկ տարր չկա հայկական
ավանդական հագուստից: Երիտասարդ աղջիկներն իրենց հագուկապին հետեվելիս
նույնիսկ մոռանում են երբեմն, թե որ հագուստը ինչպիսի միջավայրում
կրելու համար է նախատեսված:
Ծիծաղելի է. անցած
տարի մենք հենց այդ նույն Եվրոպայից հյուրեր ունեինք, որոնք շրջում էին
մեր քաղաքում եվ անընդհատ հարցնում. «Իսկ ծովը որտե՞ղ է...»: Պատասխանը
լսելով նրանց մոտ բնականորեն առաջանում էր հաջորդ հարցը. «Հապա ինչու՞
են աղջիկներն այսպես հագնված»...
Կանանց առաջընթացը
պետք է դրսեվորվի ներքին ազատության եվ հասարակական ակտիվության բնական
մղումով, սակայն այդ ճանապարհին կինը չպետք է քարուքանդ անի մեր ազգի
եվ դարավոր հայկական ընտանիքի հիմքը, որի պահապանն է եղել ինքը տարիներ
շարունակ:
Եկեք քայլենք
ժամանակին համընթաց, սակայն կարողանանք տարբերակել իրական արժեքներն ու
դրանց կիրառությունը: Ի վերջո, զարգանալ չի նշանակում դադարել լինել
ՀԱՅՈՒՀԻ...
Աննա Քամալյան
|
|
| |
ԱԴԱՄԱՆԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ
ԿԱՆԱՆՑ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ ՉԵՆ... |
|
| |
Կանանց «լավագույն
բարեկամները» համարվող ադամանդները, պարզվում է, այլեվս
ակտուալ չեն: Համաձայն վերջերս անցկացված հարցման արդյունքների
ժամանակակից ամերիկուհիների 3/4 մասն ավելի շուտ կնախընտրի
նվեր ստանալ նոր պլազմային հեռուստացույց, քան ադամանդե վզնոց:
15-49 տարեկան 1400
կանանց եվ 700 տղամարդկանց հետ ամերիկյան OXYGEN կաբելային
հեռուստաընկերության (որի սեփականատերն, ի դեպ, նույնպես կին է)
կողմից իրականացված հարցումները ցույց են տվել, որ թույլ սեռն
ամենեվին չի զիջում ուժեղ սեռին դեպի նորագույն տեխնոլոգիաներն
ունեցած իր կողմնորոշմամբ:
Պարզվել է, որ
ժամանակակից կանայք ունեն միջինում 6.6 տարատեսակ սարքավորումներ
եվ այլ բարձր տեխնոլոգիական պարագաներ եվ գործնականում ոչնչով չեն
տարբերվում տղամարդկանցից, որոնց նմանատպ ունեցվածքի թիվն ընդամենը
չնչին տարբերություն ունի՝ 6.9:
Ավելին,
ամերիկուհիների 80 տոկոսը ոչ մի բարդություն չի տեսնում
կոմպյուտերիզացված համակարգերի կառավարման մեջ, իսկ նրանց 46
տոկոսը հենց իրենք են ուղղում համակարգչային անսարքությունները: «Ընդունված
է համարել, որ կանայք ոչ այնքան զարգացած են բարձր տեխնոլոգիական
համակարգերի կառավարման գործում, հետեվաբար ես զարմացել էի այդ
բնագավառում տղամարդու եվ կնոջ միջեվ հայտնաբերված չնչին
տարբերությունից»,- ասում է OXYGEN ցանցի սեփականատեր Ջերալդինա
Լեյբորնը:
Դրա վառ ապացույցն
է ստացված վիճակագրությունը: Հարցված կանանց 77 տոկոսը գերադասում
է նոր պլազմային հեռուստացույցը ադամանդե վզնոցից, իսկ 56 տոկոսը՝
պլազմային էկրանը՝ հանգստյան օրերը Ֆլորիդայում անցկացնելու
հրապուրիչ հեռանկարից:
Մի փոքր
մեղմացուցիչ է այն հանգամանքը, որ կանանց 86 տոկոսը կգերադասեն նոր
թվային տեսախցիկը մի զույգ թանկարժեք կոշիկից:
Փաստորեն,
ժամանակակից ամերիկուհիներն այնքան էլ գործնական մոտեցում չունեն.
պլազմային էկրանները հնանում են արդեն 5 տարի անց եվ այլեվս պիտանի
չեն լինում գործածման, իսկ ադամանդներն, ամեն դեպքում, ավելի երկար
են պահպանվում՝ չնայած համաշխարհային տնտեսության եվ ֆոնդային
բիրժաների աճող անկայունությանը: |
|
| |
Այս տարի կանայք
հանցավոր աշխարհում առավել մեծ ակտիվություն են դրսեվորում:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին
կիսամյակում դատապարտվել է 113 կին՝ 90 գործով, որը կազմում է
ընդհանուր դատապարտվածների 6.5 տոկոսը:
Համեմատության
համար արձանագրենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում
դատապարտվել էր 99 կին՝ 81 գործով: Այլ խոսքով՝ այս տարի 14-ով
ավելացել է հանցագործություն կատարած կանանց թիվը, թեեվ, ընդհանուր
առմամբ, դատապարտված անձանց թիվը նվազել է:
Կանանց կողմից
կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի ու
նրանց քանակի որոշակի աճի պայմաններում, մասնագետների գնահատմամբ,
մտահոգության տեղիք է տալիս դրանց որակական կազմը. կանայք առավել
ակտիվացել են հատկապես քրեական հետախուզության
հանցագործությունների գծով: Այսպես, սպանության համար դատապարտվել
է 2 կին, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝
3-ը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս
պատճառելու համար՝ 3-ը, գողություն կատարելու համար՝ 22-ը,
խարդախության համար՝ 16-ը, պոռնկությամբ զբաղվելը կազմակերպելու
համար՝ 16-ը եվ այլն:
Դիտարկվող
ժամանակահատվածում, ինչպես նշեցինք, նվազել է դատապարտված անձանց
թիվը: Համենայն դեպս, նշված ժամանակահատվածում հանրապետության
առաջին ատյանի դատարաններում քննվել եվ դատավճիռ է կայացվել 1.750
անձի նկատմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2.020 անձի
դիմաց, կամ 270 անձով պակաս: Փոխարենը խստացվել է պատժողական
քաղաքականությունը, քանզի ավելացել է ազատազրկման դատապարտված
անձանց թիվը:
Ս. Տ.
Աղբյուրը՝
www.yerkir.am
|
|
|
| |
ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿԸ
Սոսե,
Սոսի կամ Սոսոն (Սոսե Վարդանյան) անունն է կրել հայ
քաջորդուհիներից մեկը: Նա ծնվել է 1865 թվականին Տուրուբերան
նահանագի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է
Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ:
1890-ական թվականներին ամուսինը
պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր Հակոբ զավակի հետ մնում է
Սոխորդում: 1895 թվականին, երբ ամուսինը վերադառնում է Խլաթ եվ
սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք»,
Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր
չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու
մնալ իրենց ընտանիքներից: Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ
եվ բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը:
1899 թվականին Սերոբի թաքստոցն էր
Գեալիգուզան գյուղը: Մի հայ դավաճան ոչ միայն մատնում է Սերոբին, այլեվ
նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում նրան: Երբ թշնամին պաշարում
է գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ: Սոսեն
ամուսնուն թեվանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը: Կնոջ
օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ: Երբ
թուրքական գնդակը վերջ է տալիս ամուսնու կյանքին, Սոսեն անմիջապես նրա
ձեռքից վերցնում է հրացանը եվ շարունակում կռվել: Այս մարտի ժամանակ
սպանվում է նաեվ Սոսեի եվ Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը: Թեեվ վիշտն
արճճի պես ճնշում էր նրա կուրծքը, սակայն արցունքները կուլ տալով՝
Սոսեն կրակում էր, հա՜ կրակում:
Անհավասար մարտում թուրքերին հաջողվում
է գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը եվ որպես ավար՝
տանել իրենց հետ: Թուրքերը գերի են վերցնում գրեթե անկենդան Սոսեին եվ
նրան նետում են Բաղեշի բանտ: Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է
Կովկաս, ապա՝ Պոլիս եվ վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա
քաղաքում, ուր եվ մեռնում է 1952 թվականին:
Սոսե մայրիկի մասին ժողովուրդը բազմաթիվ
երգեր է հյուսել:
Արմինե Հարեյան
|
|
|
| |
ՀԱՐԱԶԱՏԸ...
Զարթնեց: Առավոտյան ժամը վեցն էր:
Վաղ էր... Աշունը սկսել էր դիրքերը զիջել սառնաշունչ ձմռանը:
Ժպտաց՝ օրը ժպիտով սկսելն իր ամենաճիշտ սովորություններից էր
համարում: Հայացքն ուղղեց կողքի
հարթ ու չճմրթված բարձին... Տխրեց... Ոտքերն իջեցրեց անկողնուց...
ու՞ր էր հողաթափերից մեկը.. կռացավ...
կորած հողաթափը կարծես հատուկ թաքնվել էր Նրա հողաթափերի
հետեվում: Ախր ո՞նց էր մոռացել դրանք դեն նետել:
Ըմբոստին հագնելով՝ ուղղվեց
խոհանոց... Միացրեց թեյնիկը: Մինչեվ ջուրը կեռար՝ ուղղվեց բաղնիք:
Նայեց հայելուն.
- Ինչ լավն ես դու այսօր,- ասաց
արտացոլանքին, ժպտաց, լվացվեց, ուղղեց համառ սանրվածքը:
Հագավ ամենասիրելի ջինսերը,
ցածրակրունկ կոշիկները՝ մտածելով. «Էսօր շատ եմ վազվզելու»:
Թեյնիկի ջուրն արդեն եռացել էր:
Լուծվող սուրճ պատրաստեց՝
չնկատելով, որ մի բաժակի փոխարեն երկուսն էր պատրաստել... Կրկին
տխրեց: Ու՞ր էր Նա:
Ում անկողնում էր զարթնել այդ օրը...
«Հիմարի՛կ, Նա քեզ այլեվս չի հիշում... Մոռացի՛ր Նրան: ՄՈՌԱՑԻ՛Ր»...
Ծանոթ ծնգծնգոց: Կրկին մոռացել էր
հեռախոսը վերալիցքավորել... Չէր էլ հասցնի: Լիցքավորման սարքը
դրեց պայուսակի մեջ, աշխատավայրում կմիացներ: Արդեն ժամը յոթն էր:
Հեռախոսը կրկին ծնգծնգաց... Ընկերն էր: Ամեն առավոտ զարթնելիս՝
զանգում էր իրեն:
Շատ ավելի հաճելի զարթուցիչ էր,
քան հեռախոսի անհոգի ու պաղ ձայնը.
- Բարի՛ լույս:
- Բարեվ... ուշացել ես,- ժպտալով...
- Միայն թե չասես. «Էսօր
ինքնուրույն եմ զարթնել»: Միեվնու՛յն է. չե՛մ հավատա:
- Ճիշտ այդպես:
- Ուրեմն վաղվանից դու ես իմ
զարթուցիչը:
- Ուրեմն վաղվանից կսկսես ամեն օր
նկատողություն ստանալ շեֆիդ կողմից, որ վերջերս սկսել ես ուշանալ
աշխատանքից:
- Այ դու՜,- ծիծաղելով,- Էսօր
ե՞րբ էս ընդմիջման... կարոտում եմ, այ անսիրտ... կուզեի միասին
թեյեինք... Ի՞նչ կասես:
- Էսօր... դե երեվի կեսօրին... մի
ժամով ազատ կլինեմ:
- Լավ... կգամ օֆիս տասներկուսին:
- Ահա: Դե առայժմ, օ, ի՛մ
զարթուցիչ:
- Առայժմ, քնած դշխուհիս:
Ինչո՞ւ էր այսքան սիրում նրան:
Մեծ եղբոր նման: Կամ գուցե՝ հոր... Ընկեր, որն իր կողքին էր միշտ:
«Միշտ», բարձրաձայն կրկնեց՝ անչափ վախենում էր այդ բառից: Այնքան
հեշտ էր «միշտը» դառնում «ընդմիշտ»... Հեռախոսը, բանալիները,
դրամապանակը... ահա, ամեն ինչ տեղում էր: Փակեց դուռը: Ուղղվեց
կանգառ: Ճանապարհին հանդիպեց Սեվուկին... Կատու էր... Սեվ... ու
շատ գեղեցիկ: Շոյեց, հյուրասիրեց աղի ձողիկով: Սեվուկի նման
ընկերներն էլ էին շատ քիչ: Ամեն առավոտ ուղեկցում էր կանգառ:
Կանգառում նույնիսկ իր տեղն ուներ՝ նստարանի աջ անկյունում...
- Գնացի, Սեվո... մռռռ, մռռռ,-
ժպտալով մտավ երթուղային տաքսին:
Աշխատավայր... միացրեց բոլոր
համակարգիչները... այնքան հին մոդելներ էին, որ տասնհինգ րոպե
պետք էր դրանք վերջնական աշխատանքային վիճակի բերելու համար: Մի
քանի էլեկտրոնային նամակ... տվյալների բազայի ստուգում... նոր
հոդվածների ավելացում...
ԿԵՍՕՐ: Վերջապե՛ս: Ու մեկ էլ զանգ...
«Ըհը, աղջիկնե՛ր, հաստատ Զարթուցիչս է»... Ոչ... Հեռախոսի
արտաքին էկրանին Նրա համարն էր...
Նա՞: Ինչո՞ւ: Ինչո՞ւ հենց այսօր...
Ի՞նչ անել: Հավաքվել ու պատասխանել...
- Այո՛...
- Բարեվ...
- Ողջույն...
- Ո՞նց ես:
- Լավ... Դո՞ւ:
- Սովորական: Ուզում եմ տեսնել
քեզ...
- Ե՞վ...
- Ազա՞տ ես:
- Ընդմիջման էի դուրս գալու...
- Ուրեմն հինգ րոպեից այդտեղ
կլինեմ:
- Լավ...
ՀԻՄԱ՛Ր: Իսկ ո՞ւր կորավ
հպարտությունդ: Չէ՛: Այսօր դու վերջակետ կդնե՛ս այս ամենին: Ու
ո՛չ մի բազմակետեր:
Զանգեց ընկերոջը.
- Կրկին բարեվ:
- Արդեն ճանապարհին եմ, Աբովյանի
թեյարան ենք, չէ՞, գնում:
- Ներիր... Նա զանգեց... պետք է
հանդիպենք...
- Ահա... Բարի...,- նյարդային
ձայնով,- Որեվէ բանով կարո՞ղ եմ օգնել:
- Ես քեզ հետո կզանգեմ, լա՞վ...
- Լավ... Առայժմ...
Դուրս եկավ փողոց: Ահա եվ նրա
մեքենան... Դուրս եկավ, բացեց դուռը... Որքան ծանոթ ու,
միաժամանակ, որքան խորթ էր այս ամենը:
- Ու՞ր գնանք: Երեվի թե քաղցած
լինես... գնա՞նք պիցերիա:
- Ո՛չ: Ես ուզում էի թեյել...
- Լավ: Գնացինք թեյարան:
Հանգիստ երաժշտություն... խաղաղ
միջավայր... Իսկ իր հոգում փոթորիկ էր...
Ձեռքը վերցրեց ափի մեջ ու
սովորության հմաձայն կատակեց.
- Էլի էն պստլո ձեռքերն են...
Կարոտել եմ շատ...
- Լավ,- ետ քաշելով ձեռքը,- Հիմա
անցնենք մեր զրույցի բուն թեմային:
- Ուզում եմ ամեն ինչ հետ բերել...
Ես առանց քեզ ոչինչ եմ:
- Իսկ ես այս նախադասությունը
լսել եմ արդեն բազմիցս... Այն հնչում է արդեն հարյուրերորդ անգամ...
եթե ոչ ավելի... Ու ամեն անգամ ինչ-որ նոր ինտոնացիայով... Իսկ
ցավալին այն է, որ ասողը չի փոխվի երբեք: Ես քեզ այլեվս չեմ
հավատում:
- Խնդրում եմ: Մոռանանք բոլոր
խռովություններն ու ամեն ինչ սկսենք նորից:
- Խռովություննե՞րը...,-
զայրույթից հայացքն ուղղեց առաստաղին:
- Ես սիրու՛մ եմ քեզ:
- Ես էլ քեզ էի... ,- լռեց:
Արցունքները սկսեցին այրել կոկորդը:- Դու խաչեցիր... Խաչեցիր ինձ
ու մեր սերը: Չի համբարձվի այլեվս:
- Ներիր, աղաչում եմ:
- Ո՛չ: Ոչ, սիրելիս... Դու եղել
ու մնում ես իմ ամենամեծ ու անմոռաց սերը: Աստված ի վերուստ
նվիրեց մեզ այն... այնքան անբիծ ու մաքուր: Իսկ մենք... Ինչպե՞ս
վարվեցինք նրա հետ մենք: Ոտնատակ արեցինք... Ու դրա համար ներում
չկա ոչ ինձ, ոչ էլ քեզ... Շնորհակալ եմ, որ եղել ես իմ կյանքում...
ու դեռ երկար կմնաս... որպես ամենավառ հիշողություն: Քեզ անհնար
է պատռել իմ կյանքի գրքից:
- Բայց...
- Հիմա բայցերի ժամանակը չէ՛: Եվ
ընսհանրապես... ես արդեն ուշանում եմ... ընդմիջումն արդեն վաղուց
ավարտվել է... ողեկցելու կարիք էլ չունեմ: Մնաս բարով:
Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես
հայտնվեց փողոցում: Աչքերը հառեց երկնքին, խորը շունչ քաշեց:
Ժպտաց: Ոչ՛: Ամենեվին էլ ուրախ չէր: Պարզապես այդ պահին միայն
ժպիտը կարող էր անցորդներից թաքցնել նրա արցունքով լի աչքերի
թախիծը:
Տաքսին ուղղվեց աշխատավայր:
Ուշացած ու անհանգիստ մտավ աշխատասեյակ: Աղջիկները ժպտալով
հայտնեցին, որ ղեկավարը սովորականից շուտ դուրս է եկել: Ուրեմն
կարելի էր հանգիստ զբաղվել սեփական խնդիրներով: Բոլորին հրաժեշտ
տալով՝ դուրս եկավ սենյակից: Զանգեց ընկերոջը:
- Ինչպե՞ս ես:
- Լավ... Վատ... ինքս էլ չեմ
հասկանում... դու ինձ պետք ես:
- Որտե՞ղ ես հիմա:
- Օֆիսի դիմաց:
- Հինգ րոպեից այդտեղ կլինեմ,
լա՞վ:
- Լավ...
Եկավ: Գրկեց: Համբուրեց Ճակատը:
Կարծես իր փոքրիկը լիներ: Տարավ տուն: Տաք թեյ պատրաստեց:
- Ի՞նչ էի անելու առանց քեզ:
- Դե լավ: Էլ ինչի համար են
ընկերները... Դե խմիր, թիթիզ... Մատե ես խմում, հա՞:
- Մենք վերջնական բաժանվեցինք:
Համենայն դեպս ես արդեն վերջակետ դրեցի ամեն ինչին:
- Դու վերջակետ կդնես այս ամենին,
երբ մեկնես այս երկրից... Այդքան հնարավորություններ ունես...
Ինչո՞ւ չես օգտվում դրանցից:
- Փախնել, հա՞: Մինչեվ ե՞րբ: Ու՞ր:
Ինքս ինձանից եմ փախչում... Օտարությունն ինձ կսպանի... Կարոտից
կմեռնեմ...
- Իսկ ի՞նչ է տալիս այս երկիրը
քեզ,- մոտենալով պատուհանին,- այսօր դեսպանատանն էի:
- Իրո՞ք,- ուրախացած,- Բա ինչո՞ւ
չէիր ասում, որ պետք է գնաս հարցազրույցի: Աստված իմ: Ես էլ փոքր
երեխայի նման նվնվում եմ: Դե պատմիր, շու՛տ: Ի՞նչ ասացին:
- Բան էլ չասացին,-ժպտալով:
- Դե լավ, վայ,-
անհամբերությունից աչքերը սկսեցին փայլել:
- Անցա՛:
- Աստվա՛ծ իմ,- ուրախացած գրկեց:
Համբուրեց:
- Կամաց: Ոսկորներս կջարդես, այ
քնած դշխուհի:
- Բա ե՞րբ ես պատրաստվում մեկնել:
- Կես ամսից...
- Ես լավ միտք ունեմ: Արի միասին
մեկնենք... Նույն օրը լինենք Զվարթնոցում, որ ոչ մեկիս համար
տխուր չլինի մեկնումը: Ի՞նչ կասես: Ես առանց քեզ այստեղ անելու
ոչինչ չունեմ: Հարազատներս վաղուց են սպասում ինձ այնտեղ...
- Համաձայն եմ: Ես էլ հանգիստ
կլինեմ, որ այլեվս մենակ չես:
Ուղեկցեց միջանցք: Պինդ գրկեց, չէ՞
որ այնքան քիչ ժամանակ էր մնացել բաժանմանը:
***
Մեկնեցին նույն օրը տարբեր
ուղղություններով: Գուցե կհանդիպեն կրկին երկու հարազատ հոգիներ,
գուցե եվ՝ ոչ: Բայց ամեն անգամ նրան հիշելիս՝ ժպտում են հոգու
աչքերը...
(սկսում ենք գնահատել, միայն երբ
կորցնում ենք...)
Նվիրվում է
բոլոր ընկերներին...
Անանուն |
|
|
| |
ԳԱԼԱՐՎԵԼՈՎ ԽՑԿՎՈՒՄ ԷՐ
Նա իմ հետեվում գտնվող պատին նայում էր այնպես, որ
վախեցա շուռ գալ, մտածելով, որ կտեսնեմ պատից այն կողմ գտնվող, մեկ
ճյուղ ունեցող կիսաչոր ծառը: Իմ միջով էր նայում եվ երեվի տեսնում էր
ծառի հետեվում գտնվող անհասկանալի պատճառներով մամռոտած քարը:
Գիտակցությանս մեջ ծնված համոզմունքը, որ նայելով ուղիղ աչքերիս մեջ,
ինձ չի տեսնում, օձի պես սողալով ու գալարվելով խցկվում էր
ենթագիտակցությանս անսպառ տարածքը, որպեսզի այնտեղ, չլինելով իր տեղում
եվ թվալով չափից դուրս ճշմարտանման, մարմինս սարսռեցնող իր սողքը
շարունակի դեպի անգիտակցականը: Ավելի շատ զգալով, քան տեսնելով նրա
հայացքում հազիվ նկատելի փոփոխություն՝ հասկացա, որ ժպտում եմ եվ
կատարում եմ սույն դեմքամկանային ձգման գործողությունը բավականին հիմար
ձեվով, որն էլ, հավանաբար, շեղեց նրա ուշադրությունը մամռոտած քարի
հետեվում գտնվող կոտրած շշերի կույտից: Ինքն էլ ժպտաց, բայց իմ մեջ
ամենաչնչին կասկած անգամ չառաջացավ, որ իմ ժպիտի պատասխանն էր դա: Այս
գիշեր էլ տեսնեի երեկ գիշերվա երազը: Լավ կլիներ: Լավ կլինե՞ր: Լա՛վ
կլիներ: Տխմար:
- Ընդամենը 2 տարի հետո մարդիկ սեվ ու սպիտակ են
լինելու, ոնց որ «Փլեզանթվիլում»:
Մասնագիտությանս բերումով ստիպված եմ շատ, շատ-շատ
բաների տեղյակ եվ նույնիսկ իրազեկ լինել: Այդ թվում եվ տեղական ու ոչ
տեղական արտադրության ֆիլմերի, տեսահոլովակների, մուլտֆիլմերի: Լինեն
դրանք հետաքրքիր կամ ոչ այնքան: Որպես կանոն՝ ոչ այնքան: Ցավալի է,
բայց փաստ: Ցավալի փաստ հանդիսացող իրազեկությանս պատճառով վերը նշված
տեղանունը ինձ ծանոթ էր:
- Ֆիլմը դուրդ եկե՞լ է:
- Ի՞նչ ֆիլմ:
- Նոր, ասացիր. «Փլեզանթվիլը»:
Աչքերում անկեղծ ցավ հայտնվեց: Ինձ համար:
- Դուք էլ չեք հավատում: Հետաքրքիր է, ինչու չեմ
զարմանում: Երկու տարի առաջ, երբ Ձեր նման մեկին ասացի Նյու-Յորքի
մասին, հիմար ժպիտով ժպտաց ու ասաց, որ «Անկախության օրը» իր սիրած
ֆիլմն է: Ինչպե՞ս կարելի է այդքան բութ լինել: Խոսքը Ձեր մասին չէ:
Հայացքում այնքան աղաղակող ծաղր կար, որ անկախ ինձանից
անցա իմ ամենասիրած զբաղմունքին՝ ինքս ինձ խղճալուն:
Երբ քարտուղարուհիս ներս մտավ, ինչպես միշտ առանց
թակոցի (նա, լինելով թունդ կոմունիստ, դռան ցանկացած նյութից պատրաստած
սուբստանցի ձեռքի մկանների կծկումով ցանկացած ձեվով կատարվող
թմբկահարումը համարում էր բուրժուական վերապրուկների քստմնելի
սովորույթներից ամենաեղկելին), ես, ինչպես միշտ, չնայեցի նրա դեմքին:
Երկու ձեռքն էլ զբաղված էին մատուցարանով (դուռը երեվի էլի ոտքով բացեց),
որի վրա դրված էին թունդ, կրկնակի սուրճի երկու գավաթ եվ «Ոստրեներ
գազազած-գազազած Արեվմուտքից» ֆիրմայի իմ սիրած վաֆլիների մի անհարթ
բլրակ: Նույնիսկ փակվող դռան հոխորտուն շրխկոցը չստիպեց, որ հայացքս
հեռացնեմ սուրճի երկրորդ գավաթից, որ ինձ էր նայում պինգվինափորիկ
հարեվանի ութտեղանի ջիպի մգացրած ապակին իր իսկ գլխաչափ քարով
ջարդուփշուր արած, աղքատությունից «դավադիտ» եղած լակոտի հուսահատ
նագլիությամբ:
- Ես դա կխմեմ, մի անհանգստացեք: Այդ կինը իր 8 տարեկան
աղջկան ամեն օր մի քանի անգամ սրանից ավելի թունդ սուրճ է խմացնում:
Դրանից նա թուլանում է ու էլ խաղալիք ուզելու ուժ չի ունենում:
Նա նայեց ինձ ջիպի տիրոջ հայացքով, ու ես առաջին անգամ
լսեցի նրա ծիծաղը:
- Հավատացի՞ք: Ուրեմն սրան էլ կհավատաք: Հիմա Ձեր
քարտուղարուհին իր ընդունարանում նստած նամակ բացելու դանակով իր
երակներն է կտրտում, որովհետեվ իր աղջկանից ավելի շատ է ուզում նրա
համար խաղալիք առնել: Նրա ամուսինը երեկոյան չոքում է դռան տակ եվ
սպասում է կնոջ տուն գալուն, որ իր իմացած բավականին հարուստ
ծեծելաձեվերից մեկով նրա մոտից վերցնի այդ օրվա աշխատած ամբողջ
օրավարձը՝ թողնելով միայն իր հաջորդ օրվա լափելու հացի փողը: Մի օր նա՝
ձեր քարտուղարուհին, ասաց, որ ահավոր անփույթ է եվ երկու օրը մի անգամ
ընկնում-ջարդում է իրեն: Լավ ձեվ է, բան չունեմ ասելու: Ի՞նչ եք ուզում
հարցնել: Որտեղի՞ց գիտեմ: Գիտեմ: Աղջկանից: Մենք՝ 8 տարեկաններս, իրար
ճանաչում ենք:
Նա ինձ էր նայում քարտուղարուհուս՝ իմ վերջին անգամ
տեսած հայացքով:
- Նորից հավատացի՞ք: Ձանձրալի է Ձեզ հետ: Նախկին
հոգեբույժներս ավելի... Չգիտեմ ինչ էին, բայց ավելի էին:
- Ես հոգեբույժ չեմ, ես...
- Գիտեմ, գիտեմ, նրանք էլ էին նույնը ասում: Կարո՞ղ եք
ասել այդ երկուսի տարբերությունը:
- Հոգեբույժը,- լարվածությունից գլուխս սկսեց զրնգալ,-
օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն
հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
- Իսկ դուք մեզ այդ նույն գժանոցի դուռն եք հասցնում՝
աշխատանքով ապահովելով ձեր եղբայր-կոլեգաներին: Վատ չի: Կարելի է
մտածել, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր բոլոր հոգեբաններդ իրար գլխի
հավաքված լցվել եք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո լքված անգար ու
պայմանագիր էիք կնքել. ասենք՝ «Համամարդկային Խելագարեցման
Համաձայնագիր»:
Անզոր կատաղությունից նյարդային մղումով ճանկեցի
բազկաթոռիս մաշված փայտե կողը՝ իսպառ մոռանալով երեկ այնտեղ
հայտնաբերած գրողի տարած ժանգոտ մեխի մասին: Աչքերս բարձրացրի՝
համոզված, որ տեսնելու եմ մատներիցս չռռացող կարմիր հեղուկի գույն
ընդունած նրա աչքերը: Դիմացիս աթոռը դատարկ էր: Որ ճիշտն ասեմ, դիմացս
ոչ մի գրողի տարած աթոռ էլ չկար: Դրսից լսվեց «սկոռիի» աղեխարշ
վայնասունը: Պատուհանից տեսածս անվավոր մահճակալի վրա պառկած,
անըմբռնելի պատահականությամբ կյանք պարգեվող կարմիր հեղուկով տեղ-տեղ
պատված, նույնիսկ երկրորդ հարկից իմ խղճուկ տեսողությանը տեսանելի
կտրվածքներով այլանդակված քարտուղարուհուս մարմինն էր:
Լիլիթ Վահանյան |
|
| |
Լիլիթը մասնագիտությամբ գրական
թարգմանիչ է:
Սիրում է գրել, երբ տխուր է:
«Թղթին հանձնված մտքերն, ասես, դադարում են իմը լինել...
թեթեվանում եմ:»,- ասում է նա:
Սիրում է երգել, պարել, կարդալ,
հանդիպել ընկերների հետ, ծիծաղել:
Իր խոսքերով՝ սիրում է ապրել
պարզապես: |
|
|
| |
ՍՄԲՈՒԿՈՎ ՍԱԼԱԹ
 |
|
Անհրաժեշտ պարագաները.
|
Պատրաստման եղանակը.
Սմբուկները կտրատել բարակ շերտերով եվ վրան աղ ցանել:
Թողնել 30 րոպե, ապա լվանալ հոսող ջրի տակ, չորացնել եվ տապակել տաք ձեթի մեջ:
Լոլիկներն ու դդմիկը լվանալ, չորացնել եվ կտրատել շրջանաձեվ շերտերով: Կտրատել նաեվ
շամպինիոնները:
Սխտորի պճեղն անցկացնել քերիչով, մի փոքր աղ
ավելացնել, թեթեվակի տապակել թավայում մնացած ձեթի մեջ, ապա վրան ավելացնել սպիտակ
գինին, կիտրոնի հյութը եվ սերուցքը: Ստացված զանգվածը համեմել
մայրամախոտով,
անանուխով, քացախով եվ եռացնել: Կրակից վերցնելուց հետո մեջն ավելացնել աղ, բիբար
եվ մի պտղունց շաքարավազ:
Կտրատած լոլիկը, շամպինիոններն ու
դդմիկը խառնել
տապակած սմբուկին, վրան ավելացնել եփած սոուսը եվ 30 րոպե այդպես թողնելուց հետո
մատուցել:
ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ, ՄԱԿԱՐՈՆՈՎ ԵՎ
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՍԱԼԱԹ
Անհրաժեշտ պարագաները
-
250 գր խոզապուխտ
-
250 գր թարմ կաղամբ
-
100 գր մակարոն
-
70 գր գազար
-
50 գր նեխուրի արմատ
-
100 գր մայոնեզ
-
աղ, կանաչի
Պատրաստման եղանակը.
Խոզապուխտը խորանարդաձեվ կտրատել: Թարմ կաղամբը
քերիչով անցկացնել եվ աղով տրորել այնքան, մինչեվ հյութը առանձնանա: Մակարոնը եփել
աղով համեմած ջրում եվ քամել: Գազարն ու
նեխուրի արմատը խաշել եվ խորանարդաձեվ
կտրատել:
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել աղ եվ
համեմել մայոնեզով:
ՍԱԼԱԹ «ԿՐԻԱ»
Անհրաժեշտ պարագաները
-
3 հատ լավ եփած ձու
-
0,5 եփած հավ
-
1 ոչ մեծ գլուխ սոխ
-
2 միջին մեծության խնձոր
-
պինդ պանիր
-
մայոնեզ
-
ընկույզ
Պատրաստման եղանակը.
Սալաթը պատրաստվում է շերտերով, ընդ
որում՝ հենց այն ափսեի մեջ, որում պետք է մատուցվի:
Ձվի սպիտակուցն առանձնացնել, անցկացնել
խոշոր քերիչով եվ լցնել ափսեի վրա՝ որպես առաջին շերտ: Վրան լցնել մանր
կտրատած հավի միսը, ապա՝ մանր կտրատած սոխը: Խնձորներն ու պանիրը
նույնպես անցկացնել խոշոր քերիչով: Սկզբում սալաթի վրա լցնել խնձորները,
հետո՝ պանիրը: Ձվի դեղնուցն անցկացնել մանր քերիչով եվ լցնել զանգվածի
վրա: Վրայից մայոնեզ լցնել եվ զարդարել ընկույզներով:
ԲՐՆՁՈՎ ԵՎ ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ՓԼԱՎ
|
Անհրաժեշտ պարագաները.
Պատրաստման եղանակը.
Բրինձը լցնել տաք ջրով լի խորը ամանի մեջ, աղ
ավելացնել եվ թողնել այնքան, մինչեվ ջուրը հովանա: Ապա լցնել քամիչի մեջ եվ լվանալ
սառը ջրով:
Կանաչ ոլոռը թեթեվակի տապակել 20 գր յուղի մեջ:
Մնացած յուղը լցնել կաթսայի մեջ, ավելացնել բրինձը, 9 բաժակ ջուր եվ մի փոքր աղ:
Կաթսան դնել ուժեղ կրակի վրա եվ թողնել այնքան, մինչեվ ջուրը 5 րոպե եռա, ապա կրակը
թուլացնել եվ շարունակել եփել բրինձը եվս մի քանի րոպե, մինչեվ որ ջրի զգալի մասը
ներծծվի:
|
|
 |
Կրակը հնարավորին չափ թուլացնել, կաթսայի մեջ
ավելացնել կանաչ ոլոռը՝ առանց փլավը խառնելու, եվ եփել եվս 15-20 րոպե: Մատուցելուց
առաջ զգուշությամբ խառնել՝ աշխատելով չվնասել բրնձի հատիկները:
ՈՉԽԱՐԻ ՄԻՍԸ՝ ԼՈԲԻՈՎ
Անհրաժեշտ պարագաները.
-
600
գր ոչխարի միս
-
500
գր սպիտակ լոբի
-
2
գլուխ սոխ
-
50 գր յուղ
-
աղ եվ
բիբար՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Լոբին լավ լվանալ, լցնել սառը ջրով լի ամանի մեջ եվ
թողնել մի քանի ժամ, ապա նույն ջրի մեջ եփել այնքան, մինչեվ փափկի: Սոխը մանր
կտրատել, սոխեռած անել, ավելացնել կտրատած միսը եվ լավ տապակել: Ապա վրան ջուր
լցնել, աղ եվ բիբար ավելացնել եվ եփել փակ կափարիչով կաթսայի մեջ: Երբ միսը լավ
փափկի, վրան ավելացնել լոբին, եփել եվս մի քանի րոպե եվ մատուցել:
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲԸ՝ ԱՂԱՑԱԾ ՄՍՈՎ
Անհրաժեշտ պարագաները.
Պատրաստման եղանակը.
Ծաղկակաղամբն առանց կտրատելու 10 րոպե
եփել աղով եվ կիտրոնի հյութով համեմած ջրում: Հացը ջրով թրջել: Սոխը
կտրատել խորանարդաձեվ: Թրջած հացը, սոխը, կտրատած մաղադանոսը, աղացած
միսը, քերած պանրի կեսը եվ ձուն լավ խառնել: Շրջանաձեվ ձեվաթավան
յուղել, կենտրոնում դնել եփած ծաղկակաղամբը, շուրջը լցնել աղացած մսով
պատրաստած զանգվածը:
Ալյուրն ու կարագը հարել, ավելացնել
արգանակը, կաթը եվ սերուցքը: Զանգվածը եռացնել, ապա ավելացնել մնացած
քերած պանիրը, համեմել աղով եվ բիբարով եվ լցնել ծաղկակաղամբի ու մսի
վրա:
Տապակել մինչեվ 200 աստիճան տաքացրած
ջեռոցում 20 րոպե, ապա հանել, մսի մեջ մտցնել լոլիկները (առանց
կտրատելու), տապակել եվս 10 րոպե եվ մատուցել:
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԲԼԻԹ
Անհրաժեշտ պարագաները.
Պատրաստման եղանակը.
Եփած կարտոֆիլի կեղեվը մաքրել եվ անցկացնել քերիչով:
Սոխն ու սխտորը մաքրել, սոխը մանր կտրատել, սխտորը՝ ճզմել: Կարտոֆիլը, սոխը, սխտորը,
կտրատած մաղադանոսը եվ քերած պանիրը խառնել, ավելացնել 3 ճաշի գդալ կաթ, 2 ձու, 250
գր թթվասեր, աղ եվ բիբար:
Ջեռոցը տաքացնել մինչեվ 160 աստիճան:
Կարագը, լիմոնի աղը, աղն ու բիբարը խառնել այնքան,
մինչեվ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել 1 ձու, մնացած 50 գր թթվասերը, 4 ճաշի
գդալ կաթը, սոդա եվ ալյուր: Պատրաստել խմոր, քսել տաքացրած եվ յուղով պատած
ձեվաթավայի վրա, վրան լցնել կարտոֆիլով պատրաստած զանգվածը եվ թխել ջեռոցում մոտ 50
րոպե: Պատրաստ լինելուց հետո եվս 10 րոպե թողնել ձեվաթավայի մեջ, ապա կտրատել եվ
մատուցել:
ՇՈԿՈԼԱԴԵ ԵՐԱԶԱՆՔ (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ)
 |
|
Անհրաժեշտ պարագաները.
Պատրաստման եղանակը.
|
Թասով լի ջուրը դնել կրակին: Հենց որ ջուրը եռա,
վրան պահել էմալապատ ամանի մեջ լցրած շոկոլադե սալիկը եվ թողնել այնքան, մինչեվ
շոկոլադը լրիվ հալվի, ապա մեջն ավելացնել ռոմ կամ կոնյակ: Մեկ այլ ամանի մեջ
հալեցնել կարագը՝ անընդհատ խառնելով, որպեսզի չվառվի: Փրփուրը հեռացնել եվ քիչ-քիչ
ավելացնել շոկոլադի վրա: Հարել այնքան, մինչեվ դառնա համասեռ զանգված, ապա մեկ-մեկ
ավելացնել դեղնուցները եվ լավ խառնել: Սպիտակուցներով եվ շաքարի փոշիով բեզե սարքել:
Շոկոլադե կրեմը լցնել հարած սպիտակուցների վրա եվ զգուշությամբ խառնել:
Ստացված զանգվածը 3 ժամ սառեցնել սառնարանում, ապա
հանել, պատրաստել մանր գնդիկներ եվ թաթախել կակաոյի եվ սպիտակ շոկոլադի մեջ:
Մատուցելիս զարդարել անանուխի տերեվներով:
ԲԱՆԱՆՈՎ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ ԲԼԻԹ
|
Անհրաժեշտ պարագաները.
Պատրաստման եղանակը.
Կիտրոնի եվ նարնջի կեղեվը քերիչով
անցկացնել: Բանանները հարիչով հարել:
|
|
 |
Ալյուրն ու սոդան խառնել, ավելացնել 110
գր շաքարի փոշի, ապա՝ հալեցրած կարագը, ձուն, բանանի խյուսը,
քերած կեղեվներն ու կտրատած ընկույզը: Այս ամենը լավ խառնել, լցնել
նախապես յուղած ու 20 գր շաքարի փոշիով պատած ձեվաթավայի մեջ եվ թխել
180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ, մինչեվ երեսը վարդագունի:
Ձեվաթավայից բլիթը հանել դեռեվս տաք վիճակում: Մատուցել մի քանի ժամ
հետո: |
|
| |
ԱՌԱՆՁԻՆ ՍՆՎԵԼՈՒ
ԿԱՆՈՆՆԵՐԸ |
|
| |
ԿԱՆՈՆ 1
Երբեք մի համատեղեք
ալյուր պարունակող ուտելիքները պրոտեինով հարուստ մթերքների հետ,
ինչպիսիք են միսը, ձուկը, ձուն, պանիրը, կաթը եվ այլն: Դրանց
մարսման համար պահանջվում են տարբեր ստամոքսահյութեր, եվ եթե դուք
ուզում եք, որ ձեր մարսողության պրոցեսն ընթանա նորմալ, ապա պետք
չէ ավելորդ ծանրաբերռնել ստամոքսը: Պրոտեին պարունակող մթերքները
մարսելու համար ստամոքսում արտադրվում են բարձր թթվայնություն
ունեցող հյութեր, իսկ ալյուրով պատրաստված ուտեստներն այդ
հյութերում սկսում են թափառել:
Ընդհանրապես, լավ
մարսվում է միայն համասեռ սնունդը:
Աշխատեք խուսափել
այնպիսի համադրություններից, ինչպիսիք են՝
- բիֆշտեքսն ու
մակարոնեղենը
- խոզապուխտով
բուտերբրոդը
- պանիրով
բուտերբրոդը
- հավն ու տապակած
կարտոֆիլը
- նշով
թխվածքաբլիթները
- ընկույզով
թխվածքաբլիթները
- ձուկն ու բրինձը
եվ այլն:
ԿԱՆՈՆ 2
1 անգամ ուտելու
ընթացքում աշխատեք ընդունել միայն մի տեսակի պրոտեին պարունակող
ուտելիք: Ինչու՞: Որովհետեվ պրոտեինի ավելցուկը առաջացնում է
մեզաթթվի արտադրություն, որը հանդիսանում է ռեվմատիզմի եվ մի շարք
այլ հիվանդությունների առաջացման պատճառը:
Աշխատեք միաժամանակ
չուտել.
- միս եվ ձուկ
- մայոնեզով ձու եվ
ձկնեղեն
- միս եվ
ընկույզներ
- ձու եվ խոզապուխտ
եվ այլն:
Խուսափեք հետեվյալ
համադրություններից.
- խոզապուխտով
ձվածեղ
- պանրով ձվածեղ
եվ այլն:
ԿԱՆՈՆ 3
1 անգամ ուտելիս
աշխատեք ընդունել միայն մի տեսակի ալյուր պարունակող ուտեստ: Այն
լրիվ բավարար է ձեր օրգանիզմի էներգիան լրացնելու համար: Իսկ չափից
ավելի հարուստ սնունդը կարող է վնասել օրգանիզմին: Սա հատկապես
վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ունեն նստակյաց կենսակերպ:
Փորձեք խուսափել
հետեվյալ ուտելիքների համադրումից.
- կարտոֆիլ եվ հաց
- կարտոֆիլ եվ
բրինձ
- բրինձ եվ հաց
- մակարոնեղեն եվ
հաց
- բրինձ եվ բլիններ
եվ այլն:
ԿԱՆՈՆ 4
Երբեք մի խառնեք
շաքարը կամ շաքար պարունակող մրգերը կենդանական պրոտեինների հետ:
Նման համադրությունը հանգեցնում է ստամոքսում «թափառումների», քանի
որ շաքարը խոչընդոտում է պրոտեինների մարսմանը:
Խոսափեք հատկապես
հետեվյալ համադրումներից.
- թուզ եվ
խոզապուխտ
- մեղր եվ հավի միս
- սեվ սալորաչիր եվ
ոչխարի միս
եվ այլն:
ԿԱՆՈՆ 5
Երբեք մի համադրեք
ալյուր պարունակող սնունդը թթու մրգերի հետ, քանի որ դրանց մարսման
մակարդակները տարբեր են, եվ մրգերի մարսման համար անհրաժեշտ թթու
ստամոքսահյութը չի համապատասխանում ալյուր պարունակող սնունդը
մարսելու համար:
Խուսափեք հետեվյալ
համադրումներից.
- թթու խնձորներով
բլիթներ
- ելակով
թխվածքաբլիթներ
- սա | | |