|
ԻՄԱՍՏՈՒՆ
ԿՆՈՋ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
|
Յուրաքանչյուր
կին երազում է ունենալ լավ ամուսին, լավ տուն, լավ երեխաներ, գեղեցիկ
զարդեր ու լավ սնունդ: «Սա ոչ լավ է, ոչ էլ` վատ, պարզապես նրանք
այդպիսին են ստեղծված,-ասում են վեդայական իմաստունները: - Բայց եթե
նույնիսկ կինը ստանում է այս ամենը, նա չի կարող ապրել առանց սիրո,
քանի որ առանց սիրո նա կորցնում է իր ներքին փայլը»:
Սեր և ոչ միայն
Արևելքում գտնում են, որ առանց սիրո կինն անբավարարված
կլինի, որքան էլ նա հաջողություններ ունենա կյանքի մյուս
բնագավառներում: Դա են հաստատում նաև եվրոպական սոցիոլոգիական
հետազոտությունները, որոնց համաձայն կանանց մեծամասնությունը կյանքում
ամենից կարևորը համարում է տղամարդու սերն ու երջանիկ ամուսնությունը
(անպայման չէ` գրանցված),
որն իրենց համար կարող է պաշտպանություն և հոգատարություն ապահովել:
«Հին վեդայական ժամանակներից կնոջ
ուսերին կարևոր հոգևոր առաքելություն է եղել դրված, այն է` ստեղծել
ընտանիքում բարենպաստ մթնոլորտ, որը կպաշտպանի ամեն տեսակի չարիքներից
և կօգնի ընտանիքի բոլոր անդամների բնավորությունների դրական կողմերի
զարգացմանը: Սակայն ժամանակակից կանանց մեծ մասը չեն ստանում անհրաժեշտ
«տնային» դաստիարակություն,- համարում է վեդայական փիլիսոփայության
գիտակ դոկտոր Ալեքսեյ Մերեդովը:- Նրանց փորձը երբեմն ավելի վատ է, քան
եթե այն ընդհանրապես չլիներ: Այդ պատճառով եկեք ծանոթանանք հինավուրց
գրվածքներին` վեդաներին, որոնց հայտնի է ընտանեկան կյանքում
հաջողության հասնելու գաղտնիքը»:
Ամուսինը տերն է, կինը`
կառավարիչը
Մոտավորապես այսպես կարելի է
ժամանակակից լեզվով «թարգմանել» ընտանիքում փոխհարաբերությունների
կառուցման վերաբերյալ հին վեդայական օրենքները:
Ընտանեկան կյանքն առաջին հերթին
համագործակցություն է: Այդ պատճառով նախ և առաջ հարկավոր է կյանքի
համապատասխան ուղեկից ընտրել, որը պատրաստ կլինի համագործակցության: Եվ
բոլորովին նշանակություն չունի, թե որքան գեղեցիկ, հարուստ և ռոմանտիկ
է նա: Եթե նա չի համապատասխանում որոշակի փոխհարաբերությունների
վերաբերյալ ձեր ունեցած դիրքորոշումներին, ապա ավելի հավանական է, որ
նա ձեր կեսը չէ: Օրինակ, սիրահարված զույգն ամուսնանում է, ընդ որում`
կինը համարում է, որ տղամարդն է իրեն պարտական, իսկ տղամարդը` որ կինը:
Համագործակցություն չկա, բոլորը դժբախտ են, կես տարի հետո վրա է
հասնում բաժանումը: Իսկ պատճառն այն է, որ երիտասարդները չգիտեն «խաղի
կանոնները»: Ամուսնությունը չպետք է հիմնված լինի միայն համակրանքի
վրա, այլ պետք է բխի համատեղ կյանքի նպատակի խորը ըմբռնումից:
Ընտանեկան կյանքի հաջողությունը 100
տոկոսով կախված է կնոջից: Ավելին` իրերի հենց նման դրությունն է
նպաստում և ընտանիքի, և հենց իր` կնոջ շահերին: Միայն մտածեք. եթե նա
իր վրա է վերցնում փոխհարաբերությունների ամբողջական և մտածված
ղեկավարումը, ապա ոչ ոք (ներառյալ` ամուսինը)
չի կարող նրան խանգարել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կին պետք է
իրական «պրոֆեսիոնալ» դառնա փոխհարաբերությունների ոլորտում, որն
այնքան հարազատ է նրա համար: Իրականում դա ամենակարևոր աշխատանքն է,
որով պետք է զբաղվել առաջին հերթին: Եթե դուք դա չանեք, ապա ոչ ոք դա
չի անի ձեր փոխարեն:
Ընտանիքի նպատակը միավորումն է
«Շատ կարևոր է, որ կինն իր ամուսնու
հանդեպ վստահություն և հարգանք ունենա: Նա չպետք է կյանքում այնպիսի
նպատակ ունենա, որին նպաստելը ձեզ համար կարող է ամոթալի լինել:,-
պնդում են վեդայական իմաստունները:
Իսկ եթե ամուսնու միակ նպատակը կնոջը
վայելելն է, իսկ կնոջ նպատակը` վայելել ամուսնուն, նրանց մոտ հազիվ թե
ինչ-որ բան ստացվի: Հնարավոր չէ անընդմեջ բավարարել մեկը մյուսին: Մեր
զգացմունքներն ունեն գերհագեցման հատկություն, և եթե նպատակը միմիայն
հաճույքն է, դժգոհություն է առաջանում ընտանիքում, և ամուսիններն ի
վերջո բաժանվում են: Առանց նպատակի ընտանեկան կյանքը նմանվում է
հեռացող գնացքի:
Իսկ որն է ընտանեկան հարաբերությունների
ճիշտ նպատակը? Հին գրվածքներն ասում են, որ ամուսինները պետք է ձգտեն
միավորման գոյության բոլոր մակարդակների` նյութականի, նուրբ-նյութականի
և հոգևորի վրա: Երբ բոլոր մակարդակները հավասարակշռված են, ամուսինները
վերածվում են որոշ ամբողջականության: Սակայն եթե առաջընթացը նկատվում է
միայն նյութական գործերում, իսկ հոգևոր զարգացումը անտեսվում է, ապա
վերջն անխուսափելի է` հիասթափություն` ամուսնուց, ինքն իրենից,
կյանքից:
Սակայն երբ ամուսինների միջև լիակատար
ներդաշնակություն է տիրում, նրանք զարմանալի զգացողություններ են
ունենում` պաշտպանվածության զգացում, բավարարվածություն,
կայունություն, ինքնավստահություն և անընդհատ աճող սեր ոչ միայն
սեփական կեսի, այլև մնացած մարդկանց հանդեպ: Նրանք զգում են կյանքի
լեցունությունն ու հաջողությունը, և դա փոխանցվում է նաև ուրիշներին:
Հնազանդվելը նվաստանալ
չէ
Մրցակցության ոգին, հաջողության
հասնելու, ընտանիքում և հասարակության մեջ առաջատար լինելու ձգտումը
տղամարդու հոգեբանության առանձնահատուկ գծերն են: Տղամարդու «ես»-ը
ցանկանում է տեր լինել, նա իր հանդեպ հարգանք և հավանություն է
պահանջում: Եթե նրան քնքշորեն «երես են տալիս», բոլորի համար ամեն ինչ
լավ է: Իսկ կինը ենթարկվողի, սակայն` ոչ երբեք ավելի ցածր, դիրքում
ընդունում է իրերի այս բնական դրությունը և փափկորեն զիջում է` այս
կերպ խթանելով ամուսնու բոլոր դրական ռեակցիաների դրսևորմանը:
Սակայն այսօրվա կանայք սովորում են
ձգտել տղամարդու նպատակներին և ձեռքբերումներին` մրցակցելով ուժեղ սեռի
հետ և տանը, և աշխատավայրում: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել:
Տղամարդկային էգոն, հանդիպելով հակազդեցության, սկսում է նմանվել
«բանջարանոց մտած փղի» և ավերել իր ճանապարհին հանդիպող ամեն բան: Եվ
այս դեպքում ամեն ինչ կորած է: Ամենայն հավանականությամբ ձեր հանդեպ
կդրսևորվեն կատաղություն, համառություն, դյուրագրգիռություն, սառը
վերաբերմունք, ըմբռնման բացակայություն և նույնիսկ վիրավորանքներ:
Վեդայական ժամանակների կանայք բազմաթիվ
«գաղտնիքներ» գիտեին: Նրանք հեշտությամբ կարողանում էին կառավարել
իրենց ամուսիններին ու հասնել իրենց ուզածին` ընդամենը հագուստի, ձայնի
հնչողության, տան կահավորման մեջ ինչ-որ անորսալի փոփոխության, սնունդի
մեջ յուրահատուկ համային համադրությունների շնորհիվ: Եվ դա անելիս
նրանք մնում էին հեզահամբույր և զգուշավոր: Սակայն այս «վերին
պիլոտաժը» ժամանակակից կանանց համար թերևս անհասանելի է:
Երջանիկ ամուսնության
օրենքները
Բարելավել պետք է
փոխհարաբերությունները, այլ ոչ թե տղամարդուն: Այս հասկացությունները
խառնելը կործանարար է ամուսնության համար:
Կինը պետք է պատրաստ լինի բոլոր
հարցերում հետևել իր ամուսնուն և կիսել նրա բոլոր ձգտումներն ու
սկզբունքները:
Կնոջ պարտքն է ընդունել բոլոր
պայմանները, որոնցում հայտնվում է իր ամուսինը:
Ամուսինը հազվադեպ է փոխվում միմիայն
այն պատճառով, որ այդպես ցանկանում է կինը: Տղամարդու բոլոր
փոփոխությունները կնոջ ձեռքերով են արվում:
Ամբողջ սրտով ընդունել ամուսնուն
այնպիսին, ինչպիսին նա կա. ահա լավագույն բալասանը, որը թև կտա
ամուսնուն ու հավատ կներշնչի հաջողության հանդեպ:
Նրան խելացի և նշանակալի համարեք, և դա
միշտ իր լավագույն պտուղները կտա հենց ձեզ:
Եթե դուք արդեն կատարել եք ձեր
ընտրությունը և ձեզ թվում է` ոչ այնքան հաջող կերպով, մի վհատվեք:
Կազմեք ձեր ամուսնու լավ ու վատ հատկանիշների ցուցակը: Թղթի մի թերթով
ծածկեք բոլոր վատ հատկանիշներն ու նայեք մնացած գրառումներին մեծ
ոգևորությամբ` մոռանալով բոլոր վատ հատկությունների մասին: Ձեր ուժեղ
կեսի միայն լավ հատկությունները հաշվի առնելով` դուք զգալիորեն
կբարելավեք ընտանեկան մթնոլորտը:
_________________________
Աղբյուրը`
www.expert.org.ua |